понедельник, 9 марта 2015 г.

Եղիշե Չարենց


1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում է ծնվել 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը:
Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և  իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմադիրը:
Դեռևս կան մարդիկ, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին: Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի:  


Գրական անունը

 Չարենցը Գուրգեն Մահարուն  պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը ,այսպես ասած, չար անուն եմ տվել» ։

 

 Այլ տվյալներով Չարենցը ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:Ծնողները Մակուից էին, այդ իսկ պատճառով բանաստեղծն իրեն  նաև մակվեցի է համարել: «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։Չարենցի հայրը Աբգան ազան էր, նա զբաղվում էր առևտրով, իսկ մայրը Թելլի Միրզայանն էր, նա տնային տնտեսուհի էր:

Չարենցը ոչ միայն բանաստեղծ էր, այլև հայրենիքի զինվոր:Նրա համար հայրենիքն անփոխարինելի և բարձրագույն սեր էր:Հայրենիքի ծանր օրերին` 1915-ին, նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Վան:Պատերազմի ծանր տպավորությունները նա անմիջապես գրում է բանաստեղծություններ և պոեմներ:

1930-ական թվականներին Չարենցը հաճախակի է ենթարկվում գրական հակառակորդների քննադատությանը: Աստիճանաբար այդ քննադատությունն ստանում է քաղաքական բովանդակություն:<<Գիրք ճանապարհի>> ժողովածուն նախ և առաջ արգելվում է տպագրվել: Ի վերջո, մեկ տարի անց, որոշ փոփոխություններով գիրքը լուս է տեսնում:Բայս հալածանքները շարունակվում էին: Նրան հեռացնում են գրողների միության շարքից : Չարենցին ենթարկում են նվաստացուցիչ հարցաքննությունների:

1936 թվականի օգոստոսի 9-ին  <<հակապետական գործունեության>> կեղծ մեղադրանքով ձերբակալվում են բազմաթիվ գրողներ: Չարենցը ենթարկվում է տնային կալանքի: Անգամ բուժման նպատակով նրան արգելում են մեկնել արտասահման:Նրա գրքերը հանվում են գրադարաններից և գրախանութներից ու ոչնչացվում:

1937 թվականի հուլիսի 27-ին նրան անհիմն մեղադրանքով ձերբակալում են և Չարենցը սյուն թվականի նոյեմբերի 27-ին մահանում է հենց բանտում:Այդքանից հետո բանտարկում և աքսորում են Չարենցի կնոջը` փողոցում թողնելով նրա երկու անչափահաս դստրերին:

հետագա տարիներին չարենցի անունը դուրս է մղվում գրական շրջանառությունից: 1955-ին նա պաշտոնապես արդարացվում է, նրա գրքերը լայնորեն տարածվում են ժողովրդի մեջ: 

Комментариев нет:

Отправить комментарий