понедельник, 2 марта 2015 г.

"Փարվանա" վերլուծություն

Փարվանան բալլադ է, որտեղ Թումանյանը ներկայացնում է սեգ սարերի արքային, ով ապրում էր Փարվանա ամրոցում:Արքան ուներ մի շատ գեղեցիկ ու քնքուշ աղջիկ, որին արքան շատ էր սիրում: Սակայն գալիս հասնում է մի օր, երբ աղջիկը պետք է ամուսնանա:


— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
 
Բոլորը հավաքվել էին Փարվանայում, սպասում էին թե ում պետք է ընտրի արքայադուստրը;Եվ ահա հնչում են զանգերը և հայր ու աղջիկ միասին դուրս են գալիս:
 Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
 
Այս ամենը ասելուց անմիջապես հետո երբ արքան ուզում է ձեռքով նշան տա պայքարին, աղջիկն առաջ է գալիս ու ասում.
   — Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
 
Այդ ամենից հետո դեսպանները խառնվում են իրար:Նրան առաջարկում  են ամեն ինչ , նույնիսկ անհնարինը` աստղը, որ վար բերեն իր համար:Բայց աղջիկը մերժում է ամեն ինչ նա իր ընտրյալներից անշեջ հուրն է պահանջում:
 Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…
 
Այդ ամենը լսելուն պես դեսպանները իրենց ձիերով  գնում են անշեջ հուրը փնտրելու: 
Շատ տարներ են անցնում , բայց ասպետները դեռ չկան :
 

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…
 
Անցնում են դարձյալ տարիներ:Հուսահատ աղջիկը նորից ասում է հորը,թե ինչու չեն գալիս, բայց այս անգամ ծեր արքան լռում է:Տարիների ընթացքում աղջիկը այնքան է լաց լինում, որ ծածկում է ամբողջը`քաղաքն ու ամրոցը և նրա արցունքներից մի մեծ լիճ է խոյանում:
 Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

1 комментарий: