воскресенье, 1 марта 2015 г.

"Դառնացած ժողովուրդ"


ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։


ОГОРЧЕННЫЙ НАРОД

Бывают очень горькие думы, но вы осуждены на них, и не можете от них избавиться. Они подобны тяжелому недугу, когда вы знаете, что больны раком, туберкулезом или холерой и не можете не думать о болезни, и либо болезнь победит вас, либо вы всем существом восстанете против нее и излечитесь, — если, конечно, у вас достанет мужества и ума.
Те, кто долго и серьезно интересовались нашим народом, всегда приходили к печальному выводу, что на душе у него много горечи.
Так говорят они, и говорят об этом с глубокой болью, — как если бы выяснилось, что в груди больного угнездились бациллы туберкулеза.
Но таких прямых и честных людей немного. Обычно, констатируя существование той или иной болезни, люди считают себя здоровыми и объявляют вольными других. Каждый самого себя считает не злобным, не льстивым, не злоречивым, не лживым, не интриганом, — все эти качества вообще-то существуют, но только не в нем самом!
Однако этому не следует верить. И в отношении всех нас верно лишь одно, что все мы страдаем тяжелым моральным недугом.
Судите сами.
Обычные деревенские люди, соседи, которые вместе съели не один пуд соли, готовы лопнуть со злости или, как они говорят «почернеть от злости», если у одного из них поле хорошо родит.
Купцы, даже не конкурирующие друг с другом, услышав о чьей-то удаче, теряют сон и покой, и уже не думают о своем деле, а только об удаче собрата, и, если представится случай, не пожалеют ничего, чтобы навредить ему.
Духовное лицо, сколько бы ему ни платили, как бы его не уважали, все равно недовольно, протестует, жалуется на несправедливость. И в чем эта несправедливость, как вы думаете? В том, что собрат получает столько же, и что ему тоже неплохо живется.
Предположим, горожане или крестьяне судятся друг с другом. Ни один суд не может разрешить их спор, и длится он годами, и нередко они посвящают судебному процессу всю свою жизнь и все свое имущество, пока один другого не задушит, не сравняет с землей, или пока не пострадают обе стороны.
Есть у нас своя печать. Десятки лет применяются в ней поношение, клевета, ложь, злорадство, лесть. Может статься, что ни в одном селе узкая кружковщина не приобрела столь недостойного облика, как в нашей прессе. Один известный публицист рассказывал, что слышал, как в некоей редакции заявляли без всякого стеснения — такого-то писателя, что бы он ни написал, надо неизменно ругать или упорно замалчивать его книги, — словом, уничтожать всячески и только за то, что он не с нами, не из «наших».
Такие же нравы обнаружите вы и в среде национальных, общественных и литературных деятелей. Ни один из них не может вынести успеха другого.
А теперь обратимся к учителям. Больше, нежели уроками, заняты они подвохами против ближних своих и всегда стремятся раздуть какой-нибудь пустяшный случай, который можно легко уладить в дружеском кругу, апеллируют непременно в официальные инстанции, бесчестят друг друга и в суде, и на страницах печати, преследуют, сживают с места, убивают морально… Никакого смягчения, никакого снисхождения, никаких границ для злобы!
Отчего это так?
Для того, чтобы разобраться, посмотрим на вопрос с точки зрения законов природы и истории, тем спокойным и широким взглядом, который могут дать природа и история. Вместе с прочими обстоятельствами история была для нас злой мачехой. Долгие века бросала она нас под ноги варварским народам. А любое живое существо, будучи растоптанным, если не гибнет, то уродуется, портится и ожесточается. Таков закон природы.
Что такое обыкновенный огуречник? Известно, что истоптанное растение дает горькие плоды, которые невозможно есть, — поэтому вам не позволят затоптать огуречник. Вот таким же горьким и огорченным делается человек, — его душа, сердце, разум. И эта накопленная в человеке горечь проявляется в поступках, во взгляде, в лице, в словах, — и вообще во всем и повсюду, во всех областях жизни, и вся жизнь становится горькой и жестокой. В ней, в этой жизни, может быть много прекрасного — «прогресс», «культура», «печать», «литература», «школа», «благотворительность», но все это будет подобно червивому плоду. Все эти области жизни будут страдать сходными недостатками, некоей общей болезнью, которую невозможно вылечить извне. Такое общество может даже выдвинуть таланты, но и они будут огорченными и недобрыми. Такое общество не способно породить благородных людей, добрые сердца и возвышенные души, т. е. все то, что делает жизнь прекрасной, а народ симпатичным и добрым.
Итак, если мы обладаем национальной мудростью, душевным мужеством и здоровой интуицией, то мы не должны закрывать на все это глаза и не осознавать того, что духовно наш человек основательно испорчен. Первое условие борьбы с недугом, главное условие выздоровления — в том, чтобы мы в собственной душе и перед всем миром признались в нашем несчастье. И тогда за пробуждением спасительного самосознания последует высокое стремление к самоусовершенствованию и благородным деяниям.
Иного пути нет. Истинное спасение должно прийти изнутри, ибо мы больны изнутри.


<<Դառնացած ժողովուրդ>> վերլուծություն 



Այս պատմվածքը կարդալուց հետո հասկացա, որ  իրոք  ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության վրա:Թումանյանն ասում է.`<< Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։>> Սկսած ամենահարուստ մարդուց և վերջացրած ամենաաղքատից, բոլորը բողոքում են: Եվ հետաքրքիրն այն է, որ բողոքում են ոչ թե իրենց անհաջողության այլ ընկերոջ կամ կողքինի հաջողության վրա: Կարող ես հասկացիր այն մարդուն, ով իր գործը թողած ընկնում է ուրիշի հետևից և երբ ուրիշը ձեռք է բերում ավելի շատ, կամ իր վաստակածի չափ գումար սիրտը դող է մտնում, մտածում է ոնց անի, որ խանգարի նրան: Ճիշտ է համաձայն եմ Թումանյանի այս տողերի հետ`<< Պատմությունը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, …>>, բայց ինչ խաղ էլ, որ խաղացել է ճակատագիրը, պետք է շարժվել առաջ: Հիմա դառնացած ենք վարունկի նման, բայց չէ որ վարունկ չենք, մարդ ենք, ունենք կամքի ուժ, բարոյականություն, հասկացություններ և ամենակարևորը ընտրության հնարավորություն: Ամեն մարդ ինքն է կառավարում իրեն, իր կյանը որտեղ և երբ էլ լինի: Ամեն մարդ իր կյանքի տերն է, իսկ ժամանակը` ամենահզոր և անհաղթահարելի երևույթը, որը անընդհատ շարժման մեջ է գտնվում մարդու մեջ է : Մարդն է իր ժամանակը դասավորում և մարդն է ստեղծել ժամանակ հասկացությունը: Ամեն մարդու համար իր կյանքի, իր ժամանակի վերջը մահն է և քանի մարդ կարող է` պարտավոր է ապրել կյանքը լավագույն կերպով, պարտավոր է դուրս գալ չակերտներից և անընդհատ շարվել իր երազած ժամանակին ընդառաջ: Այն մարդը ով ժամանակից հետ է մնում, պահում է իր մեջ անցիալում կատարված վատությունը, չարությունը և նախանձը նա չի կարող ունենալ <<Պայծառ>> ապագա: Ուզում եմ ասել, ապրեք ներկայով, եղեք լավատես և մտածեք ապագայի մասին, այն ապագայի որի մասին դուք երազում եք: Սա է ելքը:
Այս երկու հոդվածները ինձ համար մի մեծ պատմության հատվածներ են: Այս հոդվածները կարդալուց հետո ես ճանաչեցի Թումանյանի իրականությունը: Հասկացա, որ Թումանյանի իրականությունն է ճիշտը և դրա մեջ մտնելով պետք է շարունակենք շնչել:
ՄԻ մեղադրեք կողքինին ձեր կատարած սխալների մեջ, չէ որ, մեկ է դուք եք պատասխան տալու դրանց համար: Հետևեք Թումանյանի խորհուրդներին և եթե տեսնում եք ձեր մեջ վատը անպայման փոխեք այն լավով: Ստեղծեք ձեր երազած ապագան առանց մոռանալու անցյալը, որովհետև առանց անցիալի չէր լինի նաև ապագան:



Комментариев нет:

Отправить комментарий