среда, 1 марта 2017 г.

Իմ ուսումնական պլանը

Այս տարվա ուսումնական  պլանը շատ է փոխվել: Կան և՛ թերություններ, և՛ առավելություններ:  Ազատ ժամանակ շատ ենք ունենում, կարողանում ենք հասցնել պարապել և ուսումնասիրել մեզ հետաքրքող թեմաները: Այս տարի ես ոչ մի տեղ չեմ ընդունվելու, ու իմ ամբողջ ժամանակը իմն է` կարդում եմ, պարում եմ, իսպաներեն եմ սովորում, խորացնում եմ անգլերենի և հայերենի գիտելիքները, այցելում եմ մարզասրահ ու ճամփորդում եմ: Չկա խանգարող, կաշկանդող ոչ մի բան: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը ինձ համար այս պահին չեմ դարձրել գերնպատակ, որովհետև ապագայի հետ կապված ծրագրերս շատ-շատ են և բազմազան:  Ուզում եմ ճիշտ կողմնորոշվել և ճիշտ ու խելացի ընտրություն կատարել: Այս անհատական ուսումնական պլանը ինձ  ճիշտ  որոշումներ ընդունելու, իմ ժամանակը ճիշտ տնօրինելու,  ազատ ու անկաշկանդ ապրելու հնարավորություն ընձեռեց: Բայց, ինչպես ցանկացած շրջանավարտ մտածում եմ ավանդական վերջին զանգի, ավարտական երեկոյի մասին: Այնքա՜ն տարբեր են բոլորիս ուսումնական պլանները, այնքա՜ն բազմազան, որ քիչ ենք կարողանում հանդիպել ու ինչ-որ հարցեր քննարկել, միասնական որոշումներ կայացնել...

суббота, 25 февраля 2017 г.

Ջերմուկյան պատում Մարեկ Շեքից

My Armenian School Trip Last week, the school where I work as a local development coach arranged a two-day trip to Jermuk. Thanks to the hospitality of our principal Marta Asatryan, I had an amazing chance to explore another part of Armenia. Jermuk is a mountain spa town in the southern Armenian province of Vayots Dzor, 170 km away from Yerevan. As I know, the local Spa was a popular destination during the Soviet era and nowadays is still famous for its hot springs and mineral water brands bottled in the town. Together with the students, we have visited the Jermuk mineral water factory. It was an interesting experience to observe how it produced one of the most popular mineral waters in Armenia. The next day with the beautiful sunny weather, we enjoyed all the beauty of the local nature.

вторник, 21 февраля 2017 г.

Անտես զանգերի կարկաչն եմ լսում….

Երբ ուզում եմ կտրվել առօրյայից, գնալ երազանքների աշխարհ, կարդում եմ Վահան Տերյան: Տերյանն այն բանաստեղծն է, ով ստիպեց, այո՛ ստիպեց ինձ սիրել աշունը, աշնան անձրևը, անձրևի ամեն մի կաթիլը, աշնան խաղաղությունը, հանգստությունը, տերևների շրշյունը, փողոցների ամայությունը, մի խոսքով` այն ամենը, ինչ կոչվում է աշուն: Տերյանն իմ «աշնան» բանաստեղծն է:
Տերյանի բանաստեղծություններն ընթերցելիս հոգումս կարծես անդորր է իջնում, ու հասկանում եմ`