Показаны сообщения с ярлыком Հայոց լեզվի քերականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց լեզվի քերականություն. Показать все сообщения

суббота, 31 января 2015 г.

Ինչն է եռում

Մենք գիտենք, որ կարող են եռալ ջուրը կամ որևէ հեղուկ:
Քիմիայի կամ ֆիզիկայի մեջ սովորեցնում են նյութի եռման աստիճանը: Բայց կան նաև հետաքրքիր մտքեր: Երբ ասում ենք՝ գինին եռում է, եռ կամ եփ է գալիս, դա չի նշանակում, թե նա տաքության որոշակի աստիճանից պղպջակներ է առաջացնում, այլ որ խմորվում է, խաղողի քաղցր հյութից վերածվում գինու:

Արյունը երակներում եռալ-ը ունի միայն փոխաբերական իմաստ և նշանակում է«կենդանության հորդում կամ բուռն եռանդ զգալ իր ներսում»:

Ինչ գույնի է ոսկին

Ոսկին գիտենք, որ նաև ոսկեդրամ է:Երբ օգտագործում են դրամի նշանակությամբ, նրա վրա ավելանում է մակդիրներ՝ կարմիր կամ դեղին բառեր:
Մարդիկ վերագրում են նաև ուրիշ գույներ:Սև ոսկին հասկանում ենք նավթ, սրճագույն ոսկին՝ տորֆ,սպիտակ ոսկին՝ բամբակ,կապույտ ոսկին՝ Էլեկտրական ուժի աղբյուր ծառայող ջուր, նաև ասում են գազին, փափուկ ոսկին՝ դա թանկարժեք մորթին է, կանաչ ոսկին՝ թեյը:
Այսպես փոխվում են ոսկու գույները, և ոսկի բառով կոչվում են տնտեսության համար թանկ նյութեր:



Մարդը կթում է..... Հավին


Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթել»:
Կովկիթ նշանակում է «կով կթել» նաև «կով կթող անձ»:
Եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ կիթ արմատը,նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է առհասարակ «(կենդանուց) արդյունքը (կաթ,ձու կարագ) քաշելը»:
Հավկիթ նշանակում է «հավից քաղած արդյունք՝ձու»:
 Կիթ արմատն ունի նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեկութ բառի մեջ, որն էլ նշանակում է այգու պտուղը քաշել, այգեքաղ»:

Քթոց՝ բարբառային տարբերակն է կթուց բառի: