воскресенье, 9 октября 2016 г.

Մրգավան

Բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո է գտնվում Մրգավան գյուղը՝ Որևան քաղաքից հարավ-արևմուտք 25 կմ հեռավորության վրա:
Գյուղի բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջար-բոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:
Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների  և հնավայրերի:
Շեն ու մեծ գյուղ է Մրգավանը, փողոցները լայն են, ուղիղ ու  բարեկարգ, տները քարե, բարետես: Գյուղի մեջ հուշարձան աղբյուր կա՝ բազալտից:
Գյուղը ունի երկու եկեղեցի՝  Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1833թ. Մուխսի Բադալի և Վարդանի կողմից: Եկեղեցին գործել է մինչև 1919թ.:   Ըստ ավանդույթի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցել է բարերար Անդրեաս Սարգսյանը  (վաճառական) մոտավորապես  1901-1908թթ., շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը:Եկեղեցու կառուցման ժամանակ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց  քար են  բերում, դնում եկեղեցու հիմքում: Ակոռի գյուղը Սուրբ Հակոբ եկեղեցու հեռավորությունը մինչև Արաքս գետը նույնն էր, ինչ-որ Մրգավան գյուղինը:
Ամեն մարդու ծննդավայրը իր բնաշխարհով, մարդկանցով, ապրելակերպով  նրա համար թանկ է ու անգնահատելի, ուստի յուրաքանչյուրը պետք է իմանա իր կենսագրությունը, տոհմածառը,  ծննդավայրի պատմությունը, որը հիմք է տալիս սիրելու իր երկիրը, հայրենիքը և աշխարհը: Ով սիրում է իր հայրենիքը, չի կարող այն թողնել ու գնալ օտար երկրներ՝ փնտրելու այնտեղ    <<դրախտային>> կյանք: Բայց արտագաղթը փաստ է: