понедельник, 24 ноября 2014 г.

Էրիխ Մարիա Ռեմարկ «Ալիքը և ժայռը»

Այս պատմվածքը նույնպես ինձ չգոհացրեց:Ալիքը սիրում էր ժայռին և իր փրփուրռներով գիշեր ու զօր համբուրում էր նրան:Նա իր փրփուռները նվիրում էր ժայռին: Ահա մի  օր ժայռը ընկավ ալիքի գիրկը և խորտակվեց:Այժմ այն ընդամենը քարի կտոր է ընկած ծովի հատակին:Իսկ ալիքը հիասթափված և խաբված զգալով գտավ իրեն նոր ժայռ:

ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ- «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին»


Շան կծոցից մարդը   խելագարվում է. սա է  այս  ամբողջ պատմվածքի իմաստը:Ինձ չի գոհացնում ամբողջ այս պատմվածքը:Սկզբում երբ կարդացի պատմվածքի անվանումը, նա ինձ գրավեց,իսկ հետո առաջին իսկ կարդացածս բառից հիասթափվեցի: Ինչպես կարող է մարդ կատաղած շան կծոցից խելագարվի, ինձ թվում է սա հեղինակի երևակայությունն է:

«Այինկա» երկխոսության հատված

Առջի իրիկվան դեմ Սահակ Պերճուհին տեսավ եկեղեցիեն վար, Մեյտանին մեջ, ու քովը գնաց փախչելու ատեն չթողնելով անոր.
- Սրդողած ես հետս:
- Ե՞ս:
- Բարևս ինչո՞ւ չառիր, բարևը Աստուծո է:
Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց:
- Կեցի°ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ:
- Ես եղբորդ նշանածն եմ, մի° խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ:
Սահակ ձեռքը բռնել ուզեց, ու աղջիկը քաշվեցավ ետ:
- Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կբանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ… ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա:
Պերճուհի թողուց, որ ձեռքը բռնե. իր առջի բարեկամին ձայնը կը շարժեր զինքը, տեսավ, որ արցունքի կաթիլ մը կը գլորեր անօր արևկեզ այտեն` մրոտած պերևեշտին վրա.
- Ո՞վ ըսավ որ քոլճի ըլլաս:
- Քեզի համար:
- Ես այինկաճիի աղջիկ եմ:

Զաբուղոն

Զաբուղոնը մի երիտասարդ էր,ով գողությունը համարում էր արվեստ, իսկ Վասիլիկը՝ նրա նշանածը,այն մարդկանցից էր, ովքեր սիրում են իրենց ցույց տալ: Այս պատմվաքում բոլորն էլ իրենց մեղավորությունն ունեն, բայց քանի որ ես ամբողջ սրտով ատում եմ դավաճանությունը և կեղծավորությունը, ես կարծում եմ, որ ավելի մեծ մեղավորություն ունի Վասիլիկը. նա էր այս պատմվածքի դավաճանը, ինչու չէ, նաև կեղծավորը: Նաև ես չեմ արդարացնում Զաբուղոնին, քանի որ ինձ համար գողությունը ամենաստորին մակարդակի մարդկանց արարք է:
Ես նույնպես աղջիկ եմ,բայց չեմ կարողանում  հասկանալ Վասիլիկին: Ինչքան էլ Վասիլիկին դուր չգար Զաբուղոնի արարքը, հերոսուհին  պետք է խոսեր նրա հետ, և միգուցե Զաբուղոնը հանուն սիրո էլ երբեք գողություն չաներ, չէ՞ որ նա անկեղծ էր սիրում Վասիլիկին. այդ անկեղծությունը երևում է նովելի վերջին դրվագում:Իմ կարծիքով Վասիլիկի  արած քայլն ավելի անպատվաբեր էր, քան Զաբուղոնինը: