Այս ֆիլմը նկարահանվել է Չարենցի կնոջ` Իզաբելլայի հուշերի հիման վրա: Նա պատմում է Ստալինյան տեռորի ժամանակների մասին, երբ մարդիկ վախով էին ապրում:
https://www.youtube.com/watch?v=Riq_-IiClug
Ֆիլմում նկարահանված էին Չարենցի կյանքի դաժան և գեղեցիկ պահերը` նրա կնոջ հետ անցկացրած գեղեցիկ և անհոգ ժամանակները, թերևս այդ ժամանակ էլ Չարենցը հիվանդ էր, բայց նա այնքան երջանիկ էր իր ընտանքիքի հետ, որ շատ հեշտությամբ էր այն փորձում հաղթահարել: Սակայն այդ ժամանակ հազարավոր զինվորներ, բանաստեղծներ, շարքային մարդիկ աքսորվում և բանտ էին նստում իրենց կարծիքը բարձրաձայնելու համար:Եվ այդպես Ստալինյան տեռորին զոհ դարձավ նաև Չարենցը: Եկան, խուզարկեցին բնակարանը, այնուհետև տարան Չարենցին, զրկեցին հացից:Մեղադրեցին Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուհի «Պատգամ» բանաստեղծությունը: Չարենցին մեղադրում էին հակահեղափոխական գործունեության մեջ:Նրան հռչակում են որպես ժողովրդի թշնամի:
Դեպքերից մի քանի ամիս անց բանտարկում են նաև Չարենցի կնոջը, իսկ դստրերին` Անահիտին և Արփինեին թողնում որբ:
Սատլինը մահանում է 1955 թվականին և միայն իր մահից հետո արդարացվում է Չարենցը, սակայն 1937թվականին Չարենցը արդեն մահացել էր:1967 թվականին արդարացվում է Իզաբելլան և երկու տարի անց նրան հատկացվում է բնակարան, որտեղ նա հասցնում է ապրել ընդամենը երկու ամիս, որից հետո ծանր հիվանդության պատճառով մահանում է:
https://www.youtube.com/watch?v=Riq_-IiClug
Комментариев нет:
Отправить комментарий