* * *
Հարցրի <<Չարենց>>-ի մասին:
-Դեռ Կարսում մի քանի բանաստեղծություն տպեցի Սողոմոնյան ազգանունով: Մի բժիշկ եկավ մեր քաղաք, տուն վարձեց, դռան վրա կպցրեց. <<Բժիշկ Չարենց>>: Չարենց. խիստ հավանեցի ու վերցրի...
<<Հոկտեմբեր>>- <<Նոյեմբեր>>
Լենինական:Նամակ Փարիզից: ...<<<<Ղեկ>> անունով ամսագիր եմ հրատարակելու այստեղ... նյութեր ուղարկիր ... >>:Ուղարկեցի:
Շշուկներ:-Բեռլին է անցել:
Շշուկներ:-Մոսկվա է վերադարձել:
Հեռագիր:-<<Անցնում եմ Երևան: Հանդիպիր>>:
Իջավ գնացքից առույգ ու կայտար: <<Միթե այս է երկիրը Նաիրին>>: Գրկախառնվեց:Ընդունեց <<Ռապորտը>>: Գրկախառնվեց:
-Խիստ ուրախ եմ: Լավ եք արել, որ անջատվել եք:
-Ձեր բացակայությամբ մենք Ձեզ ընտրել ենք << Հոկտեմբերի>>պատվավոր նախագահ:
-Վատ չէ:-Կգրեմ, կգաս Երևան, կմտածենք հետագա անելիքների մասին...
Գնացքը շարժվեց:Դռների մեջ կանգնած թափահարում էր շլյապան:
-Պինդ կացեք: <<Միթե այս է երկիրը Նաիրին>>:
* * *
...Լազարյան ճեմարանի բակում տխրեց.
-Տերյանը սովորել է այստեղ, այս դռնով հազար անագմ ներսուդուրս է արել...
-Մենք ինչ ենք որ նրա հետ համեմատած, Տերյանը շատ մեծ է,- սկսեց գրեթե երգել քթի տակ.
Ոսկեհանդերձ եկար և միգասքող.
Կապուտաչյա աշուն, սիրած աշուն,
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Զարմանալի տաղանդներ
Նրա վրա ցնցող տպավորություն էր թողնում լավ գիրքը, լավ բանաստեղծությունը, բանաստեղծական լավ տողը:Երբ հանդիպում էր մի լավ պատկերի, աչքերը փայլում էին և զարմանում էր. << Այ տղա, էս ոնց է սարքել>>:Ռոմանոս Մելիքյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և նրանց, որոնց գնահատում էր, անվանում էր <<զարմանալի տաղանդ>>:Չէր սիրում խաղալ <<հանճար>> ածականի հե, ինչպես խաղում էին նրա ժամանակակիցներից շատերը:<<Զարմանալի տաղանդից>> բարձր <<ուդիվիտելնի քանքարն>> էր:Մեծ հիացմունքով էր խոսում Մարտիրոս Սարյանի մասին. Մարտիրոս Սարյանը և <<զարմանալի տաղանդ>> էր, և <<ուդիվիտելնի քանքար>>: Խոսում էր նրա արվեստի մասին մեծ խանդավառությամբ, անվանում էր վարպետ, իսկ երբ հանդիպում էր նրան, անվանում էր Մարտիրոս:
-Մարտիրոս, բերել եմ էս սկյութացուն, որ նկարը քաշես:Գրքի ձևավորումն էլ դու արա: Սիրում և հասկանում էր նկարչությունն ավելի, քան բազում նկարիչներ:
Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արևելյան երաժշտությունը:
Սիրում էր Կոմիտասին, Սպենդիարյանին, Ռոմանոս Մելիքյանին: Ակսել ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում կոմիտաս էր երգում չաձ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր:Չարենցը շատ էր սիրում այդ երգերը. << Մի Կոսմիտաս երգիր, Ակսել>>:
Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա և երեխայի պես խնդրում.
-Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք:
Ինչպես ամեն մի իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը,բայց ամենից ավելի, երևի, ջրի խշշոցը:Ամենից շատ սիրում էր Զանգվի ձորը:
Իր սերը և Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձևակերպում էր այսպես.
-Գնանք ջուր լսենք:
Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին և... <<ջուր կլսեր>>:
😘😘
ОтветитьУдалитьՀիշողություններ որոնք պատմում են ստեղծագործի բնության մասին
ОтветитьУдалить