суббота, 10 декабря 2016 г.

Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի.ՍԵՐ ԱՌ ԵՐԵՎԱՆ



Գրականություն. Գուրգեն Մահարի1920-ական թթ. հայ գրականություն մտավ մի երիտասարդ բանաստեղծ, որը գրում էր քնարական լավ բանաստեղծություններ և Չարենցի մտերիմն էր: Այդքանն արդեն բավական էր, որ նա շահեր ընթերցողների համակրանքը: Բայց շուտով նա հրապարակելու էր նաև իր արձակը և շատ պատվավոր տեղ էր գրավելու ժամանակի գրականության մեջ: Այդ երիտասարդ գրողը ն էր:
Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թարքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան և վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում է ծանոթանում Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները: Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատ-շատերը ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:
Այդ դժվար տարիներին հաջորդեցին խաղաղության և շինարարության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը. գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, լույս ընծայեց մի շարք գրքեր: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, բանաստեղծությունների «Մրգահաս» ժողովածուն: Բայց նրա կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը ընդհատվեց աքսորով: 1936-ին շատ գրողների, մտավորականների և հասարակ մարդկանց հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին հյուսիս, հետո Սիբիր: Նրան ազատեցին միայն Ստալինի մահից հետո, 1953-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր» վիպակը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի, նրա կենցաղի և ճակատագրի մասին, պատմվածքներ, պիես, բանաստեղծություններ, հուշեր: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին:


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ



գուրգեն մահարիՀերթական (գուցե` վերջի՞ն…) անգամ,
ապագա հրատարակիչներին պարտքս
նվազեցնելու համար, անցա Գուրգեն Մահարու նամականու հատորների ընթերցմանն ու ծանոթագրությունների խմբագրմանը եւ այդ կապակցությամբ հավաքածս նամականու թղթապանակի (տես` նամակադարան…) թերթատմանը:
Հանդիպելով « Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜… » երկարացման նշաններով սկզբնատողին եւ ձեռագրից ճանաչելով Պարույր Սեւակին, ես այն նույնացրի «գոց» արտասանվող երկու նամակներից մեկի հետ եւ այն է` ուզում էի դնել ձախ եւ անցնել առաջ, երբ ինչ-որ բան գրավեց ուշադրությունս: Սկսեցի կարդալ աճող հետաքրքրությամբ եւ… — Տղա՛, գտա՜,- կբացականչեր հին աշխարհի մեծ գիտնականը, եթե միայն բախտ ունենար Վանում ծնվելու: Նամակը հայտնի չէ գրական աշխարհին: Թե որտեղից են ընկել իմ մոտ այդ լուսապատճենահանված էջերը, հիմա չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ այն չի պատկանում Ե. Չարենցի անվան գրականության թանգարանում պահվող զույգ նամակների թվին:
Նամակը լավն է, բայց ոչ «անկյունաքարային»: Սկզբում մտածեցի այն պարզապես օգտագործել ծանոթագրություններում, բայց հետո նպատակահարմար գտա իմ «հայտնագործության» հետ ծանոթացնել եւ
ընթերցողին, մանավանդ որ այդ օրերի Մահարու գրած եւ ստացած նամակները
լրացուցիչ լույս են սփռում Սեւակի նամակում շոշափվող մեծ ու փոքր

իրադարձությունների վրա:
***
1961 թվական: Ամառ: Շատերն են արդեն թողել Երեւանը ամառային շոգերին չհանդիպելու համար: Նրանց թվում է Մահարին, որը սիբիրյան «տուրից» հետո ոչ մի ամառ չի մնացել Երեւանում: Ամառը հարմար է նաեւ «ազգամիջյան բարեկամական կապերի ամրապնդման համար»: Մոսկվայում հունիսի 16-ից նախատեսվում են հայկական պոեզիայի օրեր: Միջոցառումը շարքային չէ: Հայ ընտրյալներին սպասում է «պտույտ մը» Ռուսաստանի քաղաքներով:
Մեկնողների ցուցակ ընկնելու համար սկիզբ են առնում ներհակ գործընթացներ: Տեղերը սահմանափակ են: Պայքարի թոհուբոհում գրեթե աննկատ է անցնում Վահագն Դավթյանի «հրաժարիմքը»……

Վերջապես խումբը ձեւավորվում է: «Զոհերն» անխուսափելի են: Ինչպես Պալանկայից Մահարին հարցրեց իր նամակագիրներին, մենք էլ տանք «ովքե՞ր են խմբում» եւ «ո՞ւմ չեն տարել» հարցերը եւ կարդանք պատասխանները:
Սկսենք աննշան կրճատումներով հենց Սեւակի նամակից, որը գրվել է հունիսի 24-ին` Լենինգրադից.
«Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜.
Երեւի մտածում ես, որ ինձնից էլ «բան դուրս չեկավ»:

Մեղավորը ես չեմ, այլ… պարագաները:

Նամակներդ երկա՜ր սպասել էին ինձ — գյուղում էի [1]:
Երբ ստացա` ամենայն լրջությամբ մի քանի անգամ հրաժարվեցի, բայց վերջում «не выдержала душа поэта» [2] եւ — համաձայնվեցի ընկերանալ ընկերներիսՄոսկվա-Յարոսլավ-Լենինգրադ երթուղով:
Օրերը խիտ էին, լեցուն անհանդիպում հանդիպումներով եւ հանդիպումներով հանդիպակաց, կոնյակով եւ հանքային ջրերով, արեւով ու անձրեւով:
Հիմա Լենինգրադն ենք: Իր յուրահատուկ եղանակով: Բոլորը դրսումն են: Ես` անկողնումս: Բայց — ավա՜ղ. ոչ թե «ման գալ»-ուց հետո, այլ պարզապես մրսած-
հիվանդ եմ:

Սպասում եմ արեւի եւ առողջության:
Հին հարցերիդ պատասխանեմ:
Երեւանում ուշադրության արժանի ոչ մի բան չկա(ր):

«Հոդվածիկդ» վաղուց տպված է []:


Գիրքս, քո ստորագրությունից հետո էլ, չտպեցին — հետաձգեցին 62-ին [4]:
Նույնը` Համոյի հետ:

Ինչու` չհասկացանք:
Նաիրու հոբելյանը անցավ սառն ու պաշտոնական:
Սեւունցի հոբելյանին, разумеется, չկայի…
Քո հոբելյանը կլինի շուտով եւ… սրտառուչ բառերի փնտրտուք չի լինի…
Իմ հոբելյանը… երկրորդ օրն է, ինչ նշում եմ իմ հոբելյանը` պառկած մահճակալիս մեջ եւ ոչ թե վրա (ճիշտը` «…ին» — «մահճակալին) [5]:
Ընկերս նաեւ N (համար)ակիցս, նախկին մրցանակակիր եւ այժմյան բեղակիր Գեւորգ Էմինը (նույն ինքը Գէորգ Եմին), ինձ մենակ թողած` ի՞նչ է տալիս, ի՞նչ է
առնում` չգիտեմ: Բայց կարեւորն է այն, որ մեր երկկողմյան համաձայնությամբ, մի քանի օր հետո, երբ մենակ մնանք, այսինքն ճամբա գցենք մեր արյունա-գրչա-հյուրանոցակիցներին, կջանանք շատ բան տալ եւ համապատասխան բան
առնել…
Եվ, հավանաբար, մեկ անգամ էլ անհանգստացնենք քեզ մեր ծուռտիկ-մուռտիկ
ձեռագրով:
Որ «ծերությունիցդ» ջահելություն ես սարքել եւ մեզ ձեռ ես առնում — շատ լավ ես անում:

Որ մենք նույնը հիմա չենք կարողանում անել — չհասկացա՜……
Հա, մոռացա նշել, թե ովքեր ենք եկել: Նաիրին, Գեղամը, Էդուարդը, Էմինը, Համոն, Սիլվան, Մարոն, Գրիշան, Հրաչիկը, Դարբնին, Հակոբը, Վերան (քոնը` Զվյագինցեւան) [6], Իրինա Սնեգովան, Գրաշին եւ, եւ… ես, եւ… երաժիշտներ — 5-6 հոգի:
Ամսույս 28-ին վերջանում է մեր պաշտոնական կյանքը:
Բոլորը, կարծեմ, մեկնելու են:
Իմ ու Գեւորգի միտքը «խարաբ է»:
Այդ «խարաբության» ժամանակ էլ կհիշենք ու կգրենք քեզ:

Հասցեդ փոխված լինի`

նամակներս ետ կստանանք:

Քեզ գրկելուց ու համբուրելուց առաջ սպասում եմ անառակ Գեւորգին, որ մի քանի խոսք էլ ինքը ավելացնի:
Բայց մինչեւ նրա գալը էլի՛ գրկում ու համբուրում եմ քեզ,

սիրելի,
սիրելի,
սիրելի
Գ. Խան I.
Քո` Պարույր II
(չմոռանալով Պարույր I Սկայորդուն [7]»:
Նամակն իսկապես լավ նամակ է, սակայն այն ավելի վերաբերում է Մահարի-Սեւակ կապերին, քան այդ օրերի իրադարձություններին, որոնց կողքով Սեւակն անցնում է գրեթե լռությամբ: Պակասը լրացնելու համար բացենք Մահարու
նամակադարանը:

Հունիսի 21-ին Մահարին գրեց Մ. Արմենին. «Գիտեմ, որ պոետները շրջում են
Մոսկվա-Լենինգրադ-Եարոսլավ երթուղիով, չգիտեմ միայն թե ովքեր չեն եղել» :
Նորենցի նամակում նա ստացավ «ովքե՞ր են մեկնել» հարցի պատասխանը: Այդ ցուցակում, Սեւակի ցուցակի համեմատությամբ, չկային ԽՍՀՄ Գրողների միության կողմից Մոսկվայում լրացուցիչ առաջադրված` Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի հետ կապված Սեւակն ու Էմինը, հայ
գրականության մոսկովյան «էմիսարներ» Հ. Սալախյանն ու Գ. Մանասյանը, թարգմանիչներ Վ. Զվյագինցեւան ու Ի. Սնեգովան… Դուրս մնացածների մասին Նորենցը գրել էր. «Չգիտեմ, տեղեկացա՞ր թե հայ պոեզիայի երեկոները ինչ ցուցակով տեղի ունեցան Ռուսաստանում… իմացածդ արժանավորների հետ կային եւ… սակայն նախ ասեմ` ովքեր չկային — Տարոնցի, Վ. Դավթյան (ասում են` «ինքն է հրաժարվել»), Շիրազ եւ ուրիշներ եւ այդ ուրիշների մեջ հաշվիր… քեզ, ինձ եւ այլն… Այսպես են լրբանում մարդիկ եւ այդ լրբությունը մատուցում իբրեւ ազգօգուտ գործ» (10 հուլիսի 1961 թ.):
«Ովքե՞ր չեն գնացել» հարցին պատասխանել է եւ մոսկվայաբնակ Մ. Արմենը. «Ո՞ւմ չէին բերել, հարցնում ես դու: Նորենցին: Նա հին չբերվող է, տրադիցիոն չբերվող: Նեղացել է եւ իրավունք էլ ունի: Չեն բերել նաեւ Շիրազին, քանի որ եթե նրան բերեին, գալուց հրաժարվելու էին Նաիրին ու Սիլվան: Այդ մասին խոսակցությունը եղել է ուղղակիորեն, ես ասում եմ ոչ թե իմ ենթադրությունը, այլ այն հարց ու պատասխանի հիման վրա, որը տեղի ունեցավ իմ ներկայությամբ…»
 :

Մահարին անպատասխան նամակներ չէր թողնում: Անհայտ է թե ինչ է գրել նա Սեւակին, բայց ահա Նորենցին` «»Պոեզիայի» մոսկովյան անցուդարձերից
տեղյակ եմ: Վահագը ինքն է հրաժարվել, ճիշտ է, իսկ Շիրազին չեն տարել, որպես զի Զարյանն ու Սիլվան չհրաժարվեն, եւ որպես զի իրենք ազատ շիրազություն անեն… եւ արել են. Զարյանը բարձրացրել է բունտ, որ մի գործարան գնալիս իրեն չեն սպասել, իսկ Սիլվան հարձակվել է Զվյագինցեւայի վրա, որը համարձակվել է «ինչոր Ալիքյանի» մի բանաստեղծությունը թարգմանել եւ տալ թերթերից մեկին…

Ճիշտ ասած ես Սիլվայից չէի սպասում: Գալով Սողոմոնին, քեզ, Կարենցին (Գրաշու չափ չկա՞…) եւ ինձ, դե, սիրելիս, ի հարկե, Բորյանն ու Դարբնին ավելի բան են արել, քան մենք: Արդար լինելու համար ասեմ, որ ես կմասնակցեի այդ «երեկոներին», եթե մնայի Մոսկվայում: Չմնացի: Չուզեցի: 17 տարի եկել, անցել են նման երեկոները, թո՜ղ այդ մեկն էլ: Գլուխը քա՛րը: Չուզեցինք, աղբար, չուզեցինք» :
Ն. Զարյանի «շիրազությունը» կապված էր Լիխաչովի անվան ավտոգործարան մեկնելու միջոցառման հետ: Գրական «մետրը» պետք եղածից ավելի էր սպասեցրել իր պերսոնին եւ խումբը մեկնել էր առանց նրա…
Անպատասխան չմնաց եւ Մ. Արմենը. «Դառնանք խոսենք քո նամակից: Ոչ միայն Նայիրին (որի մասին դու ես գրում), Սիլվան էլ արել է իրեն բաժին ընկած «շիրազությունը». Վերա Զվյագինցեւան Ալիքյանից մի բանաստեղծություն էտվել թերթերից մեկին եւ Սիլվան հարձակվել է Վերայի վրա, որը համարձակվել է
«մի ինչ որ» Ալիքյանից բան թարգմանել: Այս ի՞նչ բարքեր են. Սփյուռքից 3 շնորհքով պոետներ եկան — Թերզյան [8], Արման [9], Ալիքյան [10], այրված
հայրենիքի կարոտով. Թերզյանը նահատակվեց, Արմանը լռեց, Ալիքյանը Մոսկվայում մի կերպ քաշ է տալիս իր գոյությունը ասֆալտից հաց քամելով… եւ այսպիսի հակամարդկային վերաբերմունք:
Գալով Նորենցին… ինչ ասեմ: Նորերը նրան չեն ճանաչում, հները թերագնահատում են, եւ ահա — ողբերգություն մի քանի արարով: Տեսնենք ինչ դուրս կգա նրա «Սասնա տնից». այդ կլինի նրա փրկությունը. 43 տարի գրիչ շարժել եւ տեր լինել միայն մի քանի լավ բանաստեղծությունների եւ ապրել, դժվար գործ է» :
Այսպիսին էր ենթատեքստը Պ. Սեւակի անհայտ նամակի: Վստահ եմ, որ կգտնվի էլի մեկը, որն այս հրապարակումից կանի հետեւություն, թե Մահարու եւ այլոց կապերից իմ գրչի տակ լուսավորվում են «այլոցների» «նեգատիվները»: Բայց դա ինձ հետ կապ չունի` այդպիսին է եղել մեր գրական միջավայրը: Եվ որքան շուտ մենք ընդունենք դա, այնքան քիչ անհիմն հարցեր կդրվեն սեղանին (եւ ոչ թե վրա …):
Ավարտենք հրապարակումը այդ օրերի մասին Վ. Զվյագինցեւայի թողած զուսպ, ըստ ամենայնի չեզոք գրառումով եւ եզրակացությունը թողնենք այդ «մեկերին». «Հաճելի, ինչպես նաեւ անփույթ եւ ամեն տեսակի բաներ շատ կային» [11]:
Նորից գալով Պ. Սեւակի նամակին, ավելացնենք, որ այն լիովին տեղավորվում է Մահարի-Սեւակ կապերի մասին մեր վերջին հրապարակման4 սահմաններում, որի վերաբերյալ մահարիագետների եւ սեւակագետների արձագանքի
բացակայությունը վկայություն է, որ այն ընդունվել է գրական աշխարհի կողմից առանց վերապահության…

Ծանոթագրություններ
1. Մահարին Երեւանից մեկնել էր մայիսի 10-ին: Ենթադրվում է, որ մեկ ամսվա ընթացքում նա Մոսկվայից առնվազն երկու նամակ է գրել Պ. Սեւակին եւ տեղեկացրել միջոցառման նախապատրաստուքների մասին:
2. … …«չդիմացավ պոետի հոգին» (ռուս.):
3. Խոսքը «Բարձունքից բարձունք» հոդվածի մասին է («Գրական թերթ», Եր., 1961, 2 հունիսի, թ. 23):
4. Նույն տարվա գարնանը Սեւակի խնդրանքով Մահարին խմբագրել էր Պետհրատ ներկայացված «Մարդը ափի մեջ» բանաստեղծությունների ժողովածուն: Տես` Գր. Աճեմյան, Մահարի-Սեւակ կապերի վերջին հանգրվանը, «Ազգ»-«Մշակույթ», Եր., 2011, 22 հոկտ., թ. 18:
Ավարտելով խմբագրական աշխատանքը, Մահարին, ամենայն հավանականությամբ, ներկայացրել էր կարծիք` ժողովածուի մասին:
5. Ըստ Մահարու` հրապարակախոս Սեւակը հաճախ է առաջարկել դրույթ, որին հետեւել է դրա մերժման բանավեճը:
6. Ակնարկվում են ռուս բանաստեղծ, թարգմանիչ Վերա Զվյագինցեւայի (1894-
1972) հետ Մահարու վաղեմի կապերը: Վ. Զվյագինցեւան եղել է Մահարու
առաջին թարգմանիչներից մեկը. «Գուրգեն Մահարու «Բալլադ Չալոյի եւ առաջին սիրո մասին» սքանչելի բանաստեղծությունն էլ դարձավ Հայաստան մեկնելու իմ ուղեգիրը: Հիշում եմ, նախքան Հայաստանի հետ ծանոթանալս ես գրեցի «Ես քեզ չեմ տեսել դեռ, ես քեզ կտեսնեմ անպատճառ» բանաստեղծությունը, որտեղ այսպիսի տողեր կային. «Խոսի՜ր ինձ հետ, խոսիր ձայնով Գուրգեն Մահարու…»» (Լ. Մկրտչյան, Հայաստանի բանաստեղծը, Եր., 1974, էջ 20):
Թարգմանիչը Հայաստան եկավ 1936-ի աշնանը, երբ Մահարին ձերբակալված էր:
7. Պարույր Սկայորդի, Ասքանազյան թագավորության հիմնադիրը (մ. թ. ա. VII դար):
8. Անդրանիկ Թերզյան (1927-1952), սփյուռքահայ բանաստեղծ: Ավտովթարի զոհ է գնացել Երեւանում:
9. Արամ Արման (Սուրեն Պասմաճյան, 1923-1994), սփյուռքահայ բանաստեղծ, ներգաղթել է Հայաստան 1946-ին, այնուհետեւ մեկնել է ԱՄՆ: Մահարին գրախոսել է նրա «Հայրենիքի եւ սիրո երգեր» գիրքը: Նրան գրված Մահարու նամակները հայտնաբերված չեն:
10. Աբրահամ Ալիքյան (1929), սփյուռքահայ բանաստեղծ: Երկար տարիներ ապրել է Մոսկվայում, ներկայումս` Լիբանանում: Մահարու հետ ունեցել է տեւական նամակագրություն: Նրան գրված տասնյակ նամակներից պահպանվել է միայն
մեկը:

11. Լ. Մկրտչյան, Հայաստանի բանաստեղծը, էջ 114:
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ 

четверг, 1 декабря 2016 г.

Christmas and New Year’s Day



Christmas or Christmas Day is an annual festival commemorating the birth of Jesus Christ. It's celebrated all over the world.Christmas is a time for family and friends to get together and exchange gifts.Probably the most celebrated holiday in the world. 


   Christmas traditions all over the world


Mexico: ‘Feliz Navidad!’

In 1828, the American minister to Mexico, Joel R. Poinsett, brought a red-and-green plant from Mexico to America. As its coloring seemed perfect for the new holiday, the plants, which were called poinsettias after Poinsett, began appearing in greenhouses as early as 1830. In 1870, New York stores began to sell them at Christmas. By 1900, they were a universal symbol of the holiday.
In Mexico, paper mache sculptures called pinatas are filled with candy and coins and hung from the ceiling. Children then take turns hitting the pinata until it breaks, sending a shower of treats to the floor. Children race to gather as much of of the loot as they can.



France: ‘Joyeux Noël!’


In France, Christmas is called Noel. This comes from the French phrase les bonnes nouvelles, which means “the good news” and refers to the gospel.
In southern France, some people burn a log in their homes from Christmas Eve until New Year’s Day. This stems from an ancient tradition in which farmers would use part of the log to ensure good luck for the next year’s harvest.







 
Most Canadian Christmas traditions are very similar to those practiced in the United States. In the far north of the country, the Eskimos celebrate a winter festival called sinck tuck, which features parties with dancing and the exchanging of gifts.
 In Greece, many people believe in kallikantzeri, goblins that appear to cause mischief during the 12 days of Christmas. Gifts are usually exchanged on January 1, St. Basil’s Day.









End of the Year

  1. Was this year better or worse for you?
  2. What was the happiest thing for you this year?
  3. What was the saddest thing for you this year?
  4. What would you like to change?
  5. Do you have any regrets about this year?
  6. Were there any dreams you couldn’t fulfill?
  7. Did you enjoy last Christmas?

My 2016 isn't such interesting, I can't remember interesting things, but this year isn't bad too, I had many funny days with friends, family, at school. I would like be more clever, but I know I'm very lazy.I haven't many dreams, I have many destinations and I hope that would done from several years.
 








New Year is coming

  1. Did you believe in Santa Claus when you were a child?
  2. Do you celebrate Christmas in your country?
  3. Do you celebrate Christmas in a traditional way?
  4. Do you enjoy Christmas time?
  5. Do you exchange presents with your friends and with your relatives?
  6. Do you attend any special religious ceremonies during the Christmas season?
  7. Do you have a Christmas tree? 
  8. If so, how do you decorate it? When do you put it up?
    When do you take it down?
    Is it real or artificial?

    I think every child believe in Santa, it's very beautiful  feeling to believe in Santa, wait for Santa, Love Santa.I Think when child don't believe In Santa he have a bad childhood. 
    In Armenia  Christmas is a very big traditional celebration, and we always celebrate it  with pleasure, In a good mood. I like to receive  and to give  presents, When I like the person I  give him everything with pleasure, but when I don;t like the person I  don't want to give him something.
    Christmas tree is a big part of tradition, Long before the advent of Christianity, plants and trees that remained green all year had a special meaning for people in the winter. Just as people today decorate their homes during the festive season with pine, spruce, and fir trees, ancient peoples hung evergreen boughs over their doors and windows. In many countries it was believed that evergreens would keep away witches, ghosts, evil spirits, and illness.

     Do you have a Christmas party at school?
    If so, do you take part in it and how do you take part in it?
  9. Do you have any plans to go to a Christmas party?
  10. Have you ever celebrated Christmas in a foreign country?
  11. How do you usually spend New Year’s Eve? How about New Year’s Day
  12. What is the typical menu for a Christmas meal in your family? (… in your country?)
  13. What kind of interesting things do you do for Christmas in your home country?
  14. What kind of presents do you expect to get this Christmas?
  15. Do you give Christmas presents?
If so, whom do you give Christmas presents?
Every year we have a carnaval in our school. This year my family and I  planned to celebrate Christmas party in our new house. I  celebrate Christmas party in a foreign country several times , we went to Islands. This year I want to decorate our home very comfortable, nice, lightly. This year I will buy presents for  my family.
 



вторник, 29 ноября 2016 г.

Essay 1

Nowadays more people are choosing to live with friends or alone rather than with their families. This trend is likely to have a negative impact on communities.
To what extent do you agree or disagree with this opinion?
You should use your own ideas, knowledge and experience and support your arguments with examples and relevant evidence.
Write at least 250 words.
Nowdays you can rarely senn such  situations when person want to live alone. I think it's more comfortable when the person has high mental abbillity, but when the person want to establish itself it's very wrong why not dangerous. This sitauation often we can see  In America, because  children and their parents are more  freethinker.It's not common In Armenia.
 When person decided to live alone he have to realize that it will affect every detal of his  life, for example how much you can spend In a week and etc. 
But the People who  live  alone enjoy more freedom than those who are living with family.

воскресенье, 9 октября 2016 г.

Մրգավան

Բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո է գտնվում Մրգավան գյուղը՝ Որևան քաղաքից հարավ-արևմուտք 25 կմ հեռավորության վրա:
Գյուղի բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջար-բոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:
Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների  և հնավայրերի:
Շեն ու մեծ գյուղ է Մրգավանը, փողոցները լայն են, ուղիղ ու  բարեկարգ, տները քարե, բարետես: Գյուղի մեջ հուշարձան աղբյուր կա՝ բազալտից:
Գյուղը ունի երկու եկեղեցի՝  Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1833թ. Մուխսի Բադալի և Վարդանի կողմից: Եկեղեցին գործել է մինչև 1919թ.:   Ըստ ավանդույթի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցել է բարերար Անդրեաս Սարգսյանը  (վաճառական) մոտավորապես  1901-1908թթ., շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը:Եկեղեցու կառուցման ժամանակ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց  քար են  բերում, դնում եկեղեցու հիմքում: Ակոռի գյուղը Սուրբ Հակոբ եկեղեցու հեռավորությունը մինչև Արաքս գետը նույնն էր, ինչ-որ Մրգավան գյուղինը:
Ամեն մարդու ծննդավայրը իր բնաշխարհով, մարդկանցով, ապրելակերպով  նրա համար թանկ է ու անգնահատելի, ուստի յուրաքանչյուրը պետք է իմանա իր կենսագրությունը, տոհմածառը,  ծննդավայրի պատմությունը, որը հիմք է տալիս սիրելու իր երկիրը, հայրենիքը և աշխարհը: Ով սիրում է իր հայրենիքը, չի կարող այն թողնել ու գնալ օտար երկրներ՝ փնտրելու այնտեղ    <<դրախտային>> կյանք: Բայց արտագաղթը փաստ է:

пятница, 13 мая 2016 г.

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի արտացոլքը:
Մովսես Խորենացու «Վահագն»-ի և «Ձոն»-ի ինքնատիպ ոճավորումը:
«Եղեգան փող»-ի պատկերը, արտահայտչականությունը:

Մովսես Խորենացի










Մովսես Խորենացին գուսաններից բառացիորեն գրի է առել Վահագնի ծնունդը պատկերող երգը. որը աշխարհի հնագույն հիմներգերից է.


ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թէ) Բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ, (ապա թե`)
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ: 

Այսպես է ամպրոպի ծնունդը պատկերացրել հեթանոս հայը, որն օժտված լինելով վառ երևակայությամբ ու ստեղծագործ մտքով՝  իր կրոնական պատկերացումը դարձել է գեղեցիկ բանաստեղծության պատկեր:
Մենք չգիտենք, թե ինչ եղանակով է երգվել Վահագնի ծննդյան երգը, բայց կարդալիս էլ այն արտակարգ հնչեղ է, ռիթմիկ և երաժշտական: Դա արդյունք է որոշ բառերի ու հնչյունների  կրկնության և ներքին հանգերի (երկնէր-երկին-երկիր, ծով-ծիրանի, կարմրիկ-եղեգնիկ, հուր-հեր, աչկունք-արեգակունք և այլն):



          РОЖДЕНИЕ ВААГНА

Небеса и Земля были в муках родин,
Морей багрянец был в страданьи родин,
Из воды возник алый тростник,
Из горла его дым возник,
Из горла его пламень возник,
Из того огня младенец возник,
И были его власы из огня,
Была у него брада из огня,
И, как солнце, был прекрасен лик.



 BIRTH OF VAHAGN

Laboured the Sky, laboured the Earth,
In between the two
The coral-red sea laboured in mirth.
And the red bamboo too
In the coral-red sea blushed and gave birth.
Off the red bamboo smoke is fuming out,
Off the red bamboo flame is bursting out.
The flame has seized all of the red cane,
The coral-red sea is caught up in flames.
There comes out a child - off the red flare.
Vahagn it is - all young and in glare.
With a beard like flame and lips like fire,
With a sun-flamed crown in his flamed, ginger hair,

And eyes like twin Suns, shining in full dare. 

ՎԱՀԱԳՆ, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հայկական դիցաբանության մեջ: Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում վկայվում է նաև որպես արեգակնային աստված: Ավանդաբար Վահագնի անվանը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»: Վահագնին է ձոնված դիցաբանական «Վահագնի երգը», ուր պատկերվել է սրբագործված չորս տարրերի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուքով և արեգակնային աչքերով: Կենսատու լույսը մարմնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարի և չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը: Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ և այլ հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (Վահագնը), գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի գագաթից, և նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ (Խորհրդանշում են 12 կենդանակերպ համաստեղությունները):
Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը: Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դարում) ժողովրդի մեջ պահպանվել էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգել են նրա դիցաբանական ձոնը, պատմել նրա բազում սխրագործությունների մասին:
Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանին մերձակա Քարքե լեռան լանջին: Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենեակ Վահագնի»:
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել 3-րդ ամսվա 27-րդ օրը: Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր (Հուրհեր) մականունը:


Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (20 ապրիլի1884Բրգնիկ - 26 օգոստոսի1915), 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ 






 Ձոն


Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:


Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ

Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:
Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:
Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:
Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:
Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…