Показаны сообщения с ярлыком Փիլիսոփայություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Փիլիսոփայություն. Показать все сообщения

среда, 28 января 2015 г.

Սոկրատես (անհատական աշխատանք)

Ներածություն
Իմանալով Սոկրատեսի հայացքները մարդ անձի վերաբերյալ ինձ սկսեցին   հետաքրքրել  իր փիլիսոփայական մտքերը: Օրինակ՝ Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում. Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում. Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն. Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն. Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:
Ինձ հետաքրքրել է մարդու մասին հայտնած իր կարծիքը, միտքը, մտահաղացումները՝  բարոյական է այն մարդը, որ բարիք է գործում գիտակցաբար:
Փորձել եմ օգտվել տարբեր գրականություններից և խառնաշփոթի մեջ եմ հայտնվել: Թե պետ կարողացել եմ գտնել հարցերիս պատասխանը:

Օգտվել եմ՝

՝http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1399

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD

http://armsoul.com/index.php?topic=462.0

http://www.gevorgyan.info/index.php/hy/8-miak/55-sokrates

http://psylib.ukrweb.net/books/stret01/txt02.htm






ԿՅԱՆՔԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝
Սոկրատես անունը հին հունարենով նշանակում է անխորտակելի
զորություն: Նա հսկայական ազդեցություն է ունեցել փիլիսոփայության պատմության մեջ:Նրա մասին տեղեկություններ հայտնում է Պլատոնը, որը անդրադարձել է Սոկրատեսի դատաքննությանը և մահապատժին:
Սոկրատեսի կյանքի մասին խոսել են նաև Արիստոֆանեսը և
Քսենոփանեսը:
Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա 470–399 Աթենքում՝ քարտաշի ընտանիքում: Մասնակցել է ռազմական գործողությունների, ամուսնացել է, ունեցել է երեք զավակ:
   Սոկրատեսը նպատակային մարդ էր, ում համար նույնիսկ սեփական կյանքը փիլիսոփայական հարց էր, իսկ նրա փիլիսոփայության
ամենակարեւոր հարցը կյանքի եւ մահվան հարցն էր:                                                                                
Փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց՝ մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին և ոչ միշտ է ընդունել իշխողների ու մեծամասնության տեսակետները:Սոկրատեսը ունեցել է բազմաթիվ աշակերտներ՝ փիլիսոփաներ Պլատոնը, Քսենոփոնը, քաղաքական և ռազմական գործիչ Ալկիվիադեսը և ուրիշներ:                                                                
մ. թ. ա. 399 թ-ին Սոկրատեսի դեմ հարուցվել է դատական գործ. Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր
փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից։
Նա իր կամքով խմում է մեկ գավաթ թույն և մահանում է: Այդ դրվագը գեղարվեստորեն արտահայտված է Ժակ-Լուի Դավիդի <<Սոկրատեսի մահը>> կտավում:


ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ՝
Ավանդության համաձայն՝ Սոկրատեսը երիտասարդ տարիքում
տպավորվել է Դելփյան տաճարին փորագրված հույն իմաստուն Քիլոնին վերագրվող «Ճանաչիր ինքդ քեզ» ասույթից, այն ընդունել է որպես մարդու
էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ: Այսինքն՝
փիլիսոփայություն ուսումնասիրության կենտրոնն ու առարկան պետք է լինի մարդը: Եվ Սոկրատեսի հիմնական փիլիսոփայական խնդիրն է դառնում բացահայտել մարդկային կեցության և մտածողության բանական սկզբունքներն ու չափանիշները: Բնության մեջ գործող ներդաշնակության, ներքին կարգի հեղինակն իրականում ոչ թե բնությունն ինքն է, այլ միտքը կամ Աստված: Եվ քանի որ մարդը չունի կատարյալ իմաստություն, ուստի նա կարող է ճանաչել միայն բնության և մտածողության օրենքները: Ճանաչողության այս ճանապարհը, սոկրատյան զրույցների խնդիրը դառնում է հասկացությունների ձևավորման ընթացքի պարզաբանում:
Սոկրատեսը բարոյականությունը կապում էր բանականության հետ, իսկ առաքինությունը նույնացնում գիտելիքի հետ: Այսինքն՝ ունենալ գիտելիք նշանակում է լինել առաքինի. միայն գիտակցված արարքը կարող է լինել բարոյական: Այս դրույթներին, իհարկե քննադատելի են, քանի որ մարդը կարող է իմանալ քաջության մասին, բայց քաջ չլինել, սակայն Սոկրատեսը
կարծում էր, որ առաքինությանը հետևելը կարող է հասցնել կատարյալ երջանկության:
Սոկրատեսի կարծիքով մարդկային կյանքի ամենաճիշտ ապրելակերպը շարունակական ինքնակատարելագործման ձգտումն է. պետք է ավելի շատ կենտրորնանալ ընկերության, համայնական զգացողության
զարգացման վրա, քան անձնական հարստություն կուտակելու: Իր մահով նա ապացուցեց այդ <առաքինությունը>:
Սոկրատեսի ողբերգական մահվանից հետո նրա աշակերտները հիմնադրեցին դպրոցներ, որոնք տարբեր ճանապարհներով զարգացրին իրենց ուսուցչի փիլիսոփայության այս կամ այլ կողմը: Այդ հայտնի դպրոցներից են՝ կիրենյան, կինիկյան և մեգարյան դպրոցները. նրանք բարձրացնում էին այնպիսի հմնահարցեր, ինչպիսին են՝ ի՞նչ է փիլիսոփայությունը, ի՞նչ է բարիքը, ո՞րն է անձնական բարիքը, կարո՞ղ է լինել միայն գործնական փիլիսոփայություն և այլն:                                                                                                                                   Սոկրատեսի հայացքները, կյանքը և մահը մշակույթի պատմության կարևոր դրվագներից են և դարձել են փիլիսոփայության հավերժական թեմա:



Սոկրատեսը բարոյական փիլիսոփայության եւ բարոյագիտության, լոգիկայի եւ դիալեկտիկայի, քաղաքական եւ իրավական գիտությունների պատմության մեջ նա ունի իր ուրույն տեղը: Այն ազդեցությունը,
որ նա թողել է մարդկային իմացաբանության զարգացման վրա, նկատելի է նույնիսկ այսօր:               Սոկրատեսի համար ճշմարտությունը եւ բարոյականությունը համընկնում են: Իմաստության եւ բարոյականության միջեւ Սոկրատեսը տարբերություն չէր դնում:
Սոկրատեսը երեք հիմնական բարեգործներ է համարում՝
1.   Զսպվածությունը                                                                                                                          2.   Խիզախությունը                                                                                                                           3.   Արդարությունը
Սոկրատեսն իր միքռրն արտահայտում էր բանավոր և գրավոր հիշատակություն չի թողել, սակայն հիմնականում Պլատոնի միջոցով մեզ հասել են իր ուսուցչի պայծառ հիշատակն անմահացնող դրվագներ: Բացի այդ, թե Պլատոնը և թե Պլատոնի աշակերը Արիստոտելը որդեգրեցին փիլիսոփայական հայացքները զարգացնելու այն եղանակը, ինչ ընդունված է կոչել <սոկրատյան դիալեկտիկա>, հասկացության բացահայտումը զրույցի ձևով: Պլատոնը Սոկրատեսի մասին նշում էր, թե նա <մանկաբարձուհու արվեստին է> տիրապետում, այսինքն՝ նա ընդունում է ծնունդ հոգու (ըստ հայտնի տվյալների՝ Սոկրատի մայրը մանկաբարձուհի էր), այլ ոչ մարմնի:

понедельник, 12 января 2015 г.

Բարին և չարը բնության մեջ



Շատ են ասում այն մասին, որ չար և բարի գոյություն չունի, դրանք միայն մարդու գնահատականներն են: Հայ փիլիսոփայության վառ ներկայացուցիչ Եզնիկ Կողբացին ասում էր,որ մարդը թունավորվում  է օձից, բայց հակաթույնն էլ են օձից ստանում:Իմ կարծիքով մարդիկ չեն ծնվում չար կամ բարի այլ կյանքն է նրանց  դարձնում այդպիսին,դրա համար ես շատ կարևորում եմ մարդու մանկությունը որքան լուսավոր,հագեցած և բարի ե եղել այդ մանկությունը մարդն այնքան բարի և կարեկից է մեծանում:

Մարդն հասարակական էակ է դրա համար մարդու չարությունը և բարությունը պայմանավորված է հասարակությամբ:Մարդկանց շատ է անհանգստացնում այն հարցը, որ մարդ պետք է բարի լինի, բայց պատերազմները չեն պակասում:

Գեղեցիկը և տգեղը մարդկային էության մեջ



Մարդիկ շատ տարբեր են կան մարդիկ ովքեր գնահատում են միայն արտաքինը չտեսնելով ներքին աշխարհը,բայց կան մարդիկ ովքեր ավելի սթափ են նայում կյանքին:Իմ կարծիքով արտաքիննել մեծ նշանակություն ունի,  քանի որ առաջին հայացքից դու չես կարող մարդուն ներքինից ճանաչել:Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը հագուստով դիմավորում են խելքով ճանապարհում:Կնշանակի, որ մարդու մեջ եղած գեղեցիկի առաջին պատկերացումը տալիս է նրա արտաքինը:Սակայն արտաքին գեղեցկությունը ամբողջական չէ.իմ կարծիքով հնարավոր է մարդը արտաքինով շատ գեղեցիկ լինի, սակայն չլինի կարեկից,հանդուրժող ճշտաախոս, արդարամիտ, հավատարիմ:Այս բոլորը ստեղծում են մարդու գեղեցիկ ներաշխարհը:Եվ իմ կարծիքով այս հատկանիշները արտացոլվում են մարդու արարքների մեջ:

Արտաքինով տգեղ լինելը ամեն ինչ չի ասում մարդու մասին, մարդ կարող է ինչքան տգեղ լինել արտաքնապես այնքանել գեղեցիկ լինել ներքնապես:Ոչ արտաքին գեղեցկությունը և ոչ էլ տգեղությունը չափանիշ չեն մարդկային գեղեցկությունը գնահատելու համար:

вторник, 30 сентября 2014 г.

Սոկրատեսի իմաստուն մտքերից


Ուտելիքի լավագույն համեմունքը քաղցն է:


***
Ամուսնությունը,եթե անկեղծ լինենքչարիք է ,բայց  անհրաժեշտ չարիք:

***

Երկու չարիքից փոքրագույնն ընտրեք...Ընտրեք փոքր չարիքը...

***

Արևն ունի մի թերություն-նա չի կարող տեսնել ինքն իրեն:


 ***
Ամուսնացիրինչ էլ որ լինիԵթե լավ կին հանդիպիկլինես բացառությունիսկ եթե վատը`կդառնաս փիլիսոփա:

понедельник, 29 сентября 2014 г.

Պլատոնի իմաստուն մտքերից

     Ոչ մի բան ավելի տանջալից չէ իմաստուն մարդու համար և ոչ մի բան նրան ավելի մեծ անհանգստություն չի պատճառում, քան ավելի շատ ժամանակ վատնելու անհրաժեշտությունը դատարկ ու անօգուտ բաների վրա, որոնք արժանի չեն դրան:

***

     Աշխատելով ուրիշների երջանկության համար` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:

***

     Բարեկամների ու ընկերների հետ առօրյա հարաբերությունների ժամանակ նրանց համակրանքը ձեռք բերելու համար հարկավոր է մեզ ցույց տվող նրանց ծառայություններն ավելի բարձր գնահատել, քան դա անում են հենց իրենք և, ընդհակառակը, բարեկամներին ցույց տված մեր ծառայությունները հարկավոր է համարել ավելի փոքր, քան դա կարծում են մեր բարեկամներն ու ընկերները:

***

     Անբարեխիղճ հռետորները ձգտում են վատը ներկայացնել լավ:

***

     Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է:



***

     Ամեն մի ամուսնության նկատմամբ թող պահպանվի  մեկ կանոն. յուրաքանչյուր մարդ պետք է կնքի պետության համար օգտակար, այլ ոչ թե միայն իր համար առավել հաճելի ամուսնություն:

Գիլգամեշ


Гильгаме́ш царь (лугаль) шумерского города Урука, правил в конце XXVII — начале XXVI веков до н. э. Представитель 1-й Династии Урука. Гильгамеш — это аккадское имя; шумерский вариант, по-видимому, образован от формы «Бильга-мес», что, возможно, значит «Предок героя». Отец его был эном (верховным жрецом) Кулаба.
Гильгамеш был правителем, чьи деяния завоевали ему такую широкую славу, что он стал основным героем шумерской мифологии и легенд. Поэмы о Гильгамеше и его подвигах писались и переписывались на протяжении веков не только на шумерском языке, но и на большинстве других самых крупных языков Западной Азии. Гильгамеш стал героем всего Древнего мира — искателем приключений, храбрецом, но фигурой трагической, символом человеческого тщеславия и неуёмной жажды известности, славы и бессмертия — до такой степени, что современные учёные часто воспринимали его легендарным персонажем, а не реальным человеком и правителем.
В начале своего правления Гильгамеш был подчинён лугалю Киша Аге. Ага через послов потребовал, чтобы Урук принял участие в предпринятых Кишем ирригационных работах. Совет старейшин Урука предлагал Гильгамешу подчиниться и исполнить требование Аги, но Гильгамеш, поддерживаемый народным собранием, отказался покориться. Народное собрание провозгласило эна Гильгамеша военным вождём — лугалем. Ага прибыл с войском на ладьях, спустившись вниз по Евфрату, но начатая им осада Урука окончилась поражением кишцев.
В 2675 году до н. э. Гильгамеш добился независимости города Урук. Гегемония над Нижней Месопотамией перешла к Гильгамешу.
В дальнейшем Гильгамеш объединил под своей властью такие города как Адаб, Ниппур, Лагаш, Умма и др. Гильгамеш упоминается в качестве строителя ниппурского святилища Туммаль. В Лагаше Гильгамеш построил ворота, носящие его имя.
Впоследствии Гильгамеш стал героем целого ряда шумерских эпических песен (см. Эпос о Гильгамеше). Эпосы представляют в качестве его важнейших подвигов постройку городской стены Урука (длина городской стены достигала 9 км, а толщина была более 5 м) и поход в Ливан за кедровым лесом. Был ли в действительности такой поход — неизвестно. И, вероятно, если он и был, то не в Ливан, а в Элам.

Գիլգամեշը  շումերական Ուրուկա քաղաքի թագավոր էր, գահակալել է մ.թ.ա. XXVII դ. վերջին և XXVI դ. սկիզբը: Ուրուկայի առաջին դինաստիայի ներկայացուցիչ: Գիլգամեշը աքքայական անուն է,որի շումերական տարբերակը հավանաբար ձևավորվել է <<Բիլգամես>> ձևից,որն հավանաբար նշանակում է <<Հերոսի զարմ (նախնի)>>: Նրա հայրը Կուլաբայի Էն էր (գլխավոր քուրմ):
Գիլգամեշը թագավոր էր, որի գործերը նրան այնպիսի մեծածավալ փառք էին բերել, որ նա դարձել էր շումերական առասպելաբանության և լեգենդների հիմնական հերոս: Գիլգամեշի և նրա սխրանքների պոեմները  (վեպերը) գրվել և արտագրվել են դարեր ի վեր ոչ միայն շումերերենով, այլ նաև արևմտյան Ասիայի շատ այլ ամենահայտնի լեզուներով: Գիլգամեշը դարձել է ամբողջ հին աշխարհի հերոսը` արկածախնդիր, արի, սակայն ողբերգական մի կերպար, մարդկային փառասիրության և հայտնի դառնալու, անմահանալու անհագ ձգտման խորհրդանիշ, այն աստիճանի, որ ժամանակակից ուսումնասիրողները նրան համարել են առավելապես առասպելական հերոս, այլ ոչ իրական մարդ և արքա:
Իր գահակալության սկզբում Գիլգամեշը ենթարկվում էր Քիշի արքա Ագային:Դեսպանների միջոցով Ագան պահանջեց, որ Ուրուկը մասնակցի Քեշի կողմից իրականացվող ոռոգման աշխատանքներին:Ուրուկայի ավագների խորհուրդը առաջարկեց Գիլգամեշին ենթարկվել և կատարել Ագայի պահանջները, բայց Գիլգամեշը ժողովրդական ժողովի կողմից աջակցություն գտնելով հրաժարվեց ենթարկվել: Ժողովրդական ժողովը հայտարարեց Էն Գիլգամեշին որպես ռազմական առաջնորդ (լուգալ):Ագան ժամանեց զորքով մակույկներով Եփրատն ի վար իջնելով, բայց իր կողմից Ուրուկի վրա ձեռնարկված հարձակումը ավարտվեց քիշցիների պարտությամբ:
Մ.թ.ա. 2675թ. Գիլգամեշը հասավ Ուրուկ քաղաքի անկախացմանը:Ստորին միջագետքի գերիշխանությունը անցավ Գիլգամեշին:
Հետագայում Գիլգամեշն իր իշխանության ներքո միավորեց այնպիսի քաղաքներ ինչպիսիք են` Ադաբը, Նիպուրը, Լագաշը,Ումման և այլք:Գիլգամեշը հիշատակվում է որպես Նիպուրյան Թումալ տաճարի կառուցող:Լագաշում Գիլգամեշը կառուցեց իր անունը կրող դարպասներ:
Արդյունքում Գիլգամեշը դարձավ շումերական մի ամբողջ էպիկական երգերի հերոսը:Էպոսները (վեպերը) նրա կարևորագույն նշում են Ուրուկա քաղաքի պարսպի կառուցումը (պարսպի երկարությունը հասնում էր 9 կմ, իսկ հաստությունը ավելի քան 5մ) և արշավանքը Լիբանան մայրի անտառը գրավելու:Արդյոք իրականում եղել է այդպիսի արշավանք, հայտնի չէ:Եվ հնարավոր է, եթե անգամ եղել էնման արշավանք, ապա ոչ թէ Լիբանան այլ Էլամ: