пятница, 13 мая 2016 г.

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի արտացոլքը:
Մովսես Խորենացու «Վահագն»-ի և «Ձոն»-ի ինքնատիպ ոճավորումը:
«Եղեգան փող»-ի պատկերը, արտահայտչականությունը:

Մովսես Խորենացի










Մովսես Խորենացին գուսաններից բառացիորեն գրի է առել Վահագնի ծնունդը պատկերող երգը. որը աշխարհի հնագույն հիմներգերից է.


ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թէ) Բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ, (ապա թե`)
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ: 

Այսպես է ամպրոպի ծնունդը պատկերացրել հեթանոս հայը, որն օժտված լինելով վառ երևակայությամբ ու ստեղծագործ մտքով՝  իր կրոնական պատկերացումը դարձել է գեղեցիկ բանաստեղծության պատկեր:
Մենք չգիտենք, թե ինչ եղանակով է երգվել Վահագնի ծննդյան երգը, բայց կարդալիս էլ այն արտակարգ հնչեղ է, ռիթմիկ և երաժշտական: Դա արդյունք է որոշ բառերի ու հնչյունների  կրկնության և ներքին հանգերի (երկնէր-երկին-երկիր, ծով-ծիրանի, կարմրիկ-եղեգնիկ, հուր-հեր, աչկունք-արեգակունք և այլն):



          РОЖДЕНИЕ ВААГНА

Небеса и Земля были в муках родин,
Морей багрянец был в страданьи родин,
Из воды возник алый тростник,
Из горла его дым возник,
Из горла его пламень возник,
Из того огня младенец возник,
И были его власы из огня,
Была у него брада из огня,
И, как солнце, был прекрасен лик.



 BIRTH OF VAHAGN

Laboured the Sky, laboured the Earth,
In between the two
The coral-red sea laboured in mirth.
And the red bamboo too
In the coral-red sea blushed and gave birth.
Off the red bamboo smoke is fuming out,
Off the red bamboo flame is bursting out.
The flame has seized all of the red cane,
The coral-red sea is caught up in flames.
There comes out a child - off the red flare.
Vahagn it is - all young and in glare.
With a beard like flame and lips like fire,
With a sun-flamed crown in his flamed, ginger hair,

And eyes like twin Suns, shining in full dare. 

ՎԱՀԱԳՆ, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հայկական դիցաբանության մեջ: Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում վկայվում է նաև որպես արեգակնային աստված: Ավանդաբար Վահագնի անվանը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»: Վահագնին է ձոնված դիցաբանական «Վահագնի երգը», ուր պատկերվել է սրբագործված չորս տարրերի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուքով և արեգակնային աչքերով: Կենսատու լույսը մարմնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարի և չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը: Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ և այլ հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (Վահագնը), գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի գագաթից, և նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ (Խորհրդանշում են 12 կենդանակերպ համաստեղությունները):
Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը: Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դարում) ժողովրդի մեջ պահպանվել էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգել են նրա դիցաբանական ձոնը, պատմել նրա բազում սխրագործությունների մասին:
Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանին մերձակա Քարքե լեռան լանջին: Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենեակ Վահագնի»:
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել 3-րդ ամսվա 27-րդ օրը: Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր (Հուրհեր) մականունը:


Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (20 ապրիլի1884Բրգնիկ - 26 օգոստոսի1915), 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ 






 Ձոն


Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:


Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ

Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:
Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:
Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:
Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:
Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…



четверг, 12 мая 2016 г.

Մուշեղ Իշխան





Մայր իմ՝ երկինք եւ առաւօտ սրբալոյս, Դուն մեր հողին տուիր հոգիդ խնկաբոյր, Եւ հողը սուրբ՝ լուսապսակ պապերուս Քիչ մ՛աւելի սրբացաւ… հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, մշակութային-կրթական գործիչ Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան): Ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, Բեյրութի Հայ ճեմարանը, Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ։ Գրել սկսել է փոքր հասակից: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել «Հայրենիք» ամսագրում ամսագրում՝ 1932-ին: Չափածո ժողովածուններն են՝ «Տուներու երգը» (1936), «Կրակը» (1938), «Հայաստան» (պոեմ, 1946), «Կյանք և երազ» (1949), «Ողջույն քեզ կյանք» (պոեմ, 1958), «Ոսկե աշուն» (1963), «Տառապանք» (1968): Թատերգություններն են՝ «Մեռնիլը որքան դժուար է» (1971), «Սառնարանէն ելած մարդը» (1979), «Թատերախաղեր» (1980): Արձակ ստեղծագործություններն են՝ «Հացի և լույսի համար» (վեպ, 1951), «Հացի և սիրո համար» (վեպ, 1956), «Մնաս բարով, մանկություն» (վեպ, 1974), «Սպասում» (վիպակ, 1977): 1952-ին հրատարակվել է նրա «Երեք մեծ Հայեր» դիմաստվերները, 1973-75-ին՝ «Արդի հայ գրականութիւն» գրապատմական ուսումնասիրությունը: Մուշեղ Իշխանը մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածներ ունի ազգային ու մշակութային հարցերի շուրջ: 1942-52-ին, ուսուցչության հետ համատեղ, կատարել է խմբագրական աշխատանքԱզդակ», Բեյրութ): Երևանում բեմադրվել են Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» (1989), «Մեռնիլը որքան դժվար է» (1992) պիեսները: Մուշեղ Իշխանի անունով կոչվել է Երևանի թիվ 5 դպրոցը, որտեղ բացվել է նաև նրա թանգարանը:


Հայ Հոգին
Հրաշագործ, հրաշալի՛ հայ հոգին,
Յաւերժական լոյսի մը պէս շողշողուն,
Օր մը իջաւ Արարատի բարձունքին
Եւ նուաճեց խաւարն անթիւ դարերուն:
Հայոց աշխարհն իրմով դարձաւ բուրաստան
Փոքրիկ ածու, բայց գերազանց բոլօրէն
Ուր ծաղկեցան վսեմ գործեր արութեան
Եւ ուր փառքի նոր ընձիւղներ կը ժայթքեն:
Երկնապարգեւ շնորհք ու շունչ հայ հոգին,
Մեզ սկիզբէն վառեց բոցովն աստղերուն
Եւ նուիրեց ազատութեան տաճարին՝
Հայկէն մինչեւ վերջին ժառանգն հայկազուն:
Ամէնուրեք, ապառաժէն իսկ դաժան
Բխեցուց ջուրն անմահական գորովի,
Տառապանքէն քամեց գինին խնդութեան,
Վէրքերը մեր փոխեց անուշ սրինգի:

Անչափելի, մեծախորհուրդ հայ հոգին,
Ինքն էր, որ մերթ իբրեւ Վահագն ու Աստղիկ
Փառակերտեց վէպն հեթանոս մեր կեանքին
Եւ մերթ դարձաւ դիւցազնական փոթորիկ:
Հայ վանքերու խուցերուն մէջ մթամած
Ի՛նքն էր հեղեղ աղօթքներուն Նարեկեան,
Կանթեղը վառ, որ դարէ դար պլպլաց էջին վրայ
Մեր ոսկեղէն դպրութեան:
Սիրագորով, գանձերու ծո՛վ հայ հոգին
Երգ ու տաղով բարբառեցաւ ամէնուն
Եւ իր անյայտ, աստղանուագ մեղեդին
Դարձաւ համերգ Կոմիտասի շրթներուն:
Բաշխուեցաւ հանճարներուն մեր բոլոր,
Քնարակիր գուսաններուն վաղեմի,
Շեփորահար քերթողներուն թեւաւոր
Եւ արդ մեր մէջ եւ մեր վերեւ կը ծագի:
Բազմաչարչար, անյիշաչար հայ հոգին
Քանի սուրո՜վ զինք խոցեցին
Քանի՜ շղթայ զարկին իր սէգ թռիչքին
Բայց ինք մնաց կենսանորոգ ու դալար:
Իր հարազատ պատկերն է սուրբ մեր լեզուն
Որ կը հնչէ զանգերուն պէս Յարութեան
Իր տեսիլքէն կը կրէ կեանք եւ արիւն
Ամէ՛ն տաճար, ամէ՛ն գմբէթ հայկական:
Հայ հոգին անմահ, հայ հոգին հզօր,
Ճառագայթ բոսոր
Պիտի սփռէ դեռ անհատնում դարեր
Օրհնութիւն եւ սէր:
Պիտի գան անվերջ սերունդներ նորէն
Եւ պիտի կրեն,
Իբրեւ վառ դրօշ եւ լուսապսակ
Զայն ծագէ ի ծագ
Հայ հոգին կախարդ՝ երկինքի ճամբան
Անմար ծիածան
Հազա՜ր փառք իրեն, բիւ՜ր աղօթք ու խունկ
Հազա՜ր պաշտամունք…