воскресенье, 1 марта 2015 г.

Կացին ախպեր


 Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
— Կացինն ի՞նչ բան է,— հարցրին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.
— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։
Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։
Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։





Վերլուծություն
 Լինում է չի լինում մի խաղաղ գյուղ է լինում:Որտեղի մարդիկ շատ միամիտ էին և բացի բնությունից տված գործիքներից ուրիշ ոչ մի գործիք չէին ճանաչում:Եվ այսպես մի օր մի անգործ, կացնով  մարդ, ով եկել էր աշխատանք գտնելու մտավ այդ գյուղ:Նա տեսավ, որ մարդիկ ձեռքով են փայտ կոտրում և զարմացած առաջարկեց իր կացինը:Գյուղացիները տեսած չլինելով կացինը շատ էին զարմացել և երբ տեսան թե ինչեր կարող է անել կացինը խնդրեցին, շատ ապրանք տվեցին և վերցրեցին կացինը:
Ամեն օր մեկը տարավ իրենց տուն,որպեսզի կոտրեն իրենց փայտերը:Եվ մի օր երբ տանուտերը կացինը տարավ իրենց տուն և ոտքը կտրեց:Բոլորին հավաքեզ իրար գլուխ: 
 — Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։
Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Եվ այդպես վախեցած, շփոթված  մարդիկ կանչեցին կացնի տրոջը և տվեցին  կացինը ձեռքը:

Комментариев нет:

Отправить комментарий