суббота, 28 февраля 2015 г.

"Հայրենիքիս հետ"


ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ


Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                          Լույսի՜ հայրենիք։

 Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․



Հայոց ցեղասպանությունը և Թումանյանը

1915թ. հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական տարին է: Թուրքիան ցեղասպանություն իրականացրեց հայ ժողովրդի հանդեպ:Իր բնաշխարհում հազարամյակներ շարունակ ապրող ժողովուրդը ենթարկվեց դաժան հալածանքների`բռնագաղթի ու կոտորածի:Դա հենց այն է, ինչին ասում են Մեծ եղեռն :Շուրջ մեկ և կես միլլիոն հայություն սպանվեց, մի այդքան էլ սփռվեց աշխարհով մեկ, իսկ մնացածներն ստիպված եղան ապրել թաքնված կյանքով:Այդ մասին գրել են հարյուրավոր գրքեր, հրպարակվել են բազմաթիվ վավերագրեր, տպագրվել են հուշեր, նկարահանվել են փաստագրական և գեղարվեստական շարժանկարներ:Այդ մասին գրվել են նաև վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ ու պոեմներ:
Ահա Թումանյանի <<Հայրենիքիս հետ>> բանաստեղծությունը նվիրված է մեծ եղեռնի անմիջական տպավորվածությամբ:Ինչպես նա, այնպես և նրա ընտանիքի բոլոր անդամները` տղաներն ուաղջիկները, այդ ժամանակ կանգնած էին ժողովրդի կողքին և անում էին առավելագույնը, ինչ հնարավոր էր:Նրա աղջիկներն Էջմիածնում, ու հավաքվել էր հայ գաղթականությունը, գթության քույրեր էին, նրա որդիներից մեկը` Արտավազդը, 1918-ին սպանվեց Վանում, իսկ ինքը` ամենայն հայոց բանաստեղծ Հովահաննես Թումանյանը, ամեն ինչ անում էր ժողովրդին խաղաղեցնելու և վաղվա հույսով ապրեցնելու համար:
<<Հայրենիքիս հետ>> բանաստեղծությունը դրա վկայությունն  է:
 Թումանյանը <<Հայրենիքիս հետ>> վերնագրեց նաև 1916-ին լույս տեսած իր հայրենասիրական բանաստեղծությունների ժողովածուն: 


Комментариев нет:

Отправить комментарий