суббота, 28 февраля 2015 г.

Հովհաննես Թումանյան

 Ամենայն բանաստեղծը ծնվել է 1869թ.  փետրվարի 19-ին Դսեղ գյուղում:<<Իմ մանկությունն անց է կացել մի աստվածային շռայլության մեջ:Լոռու գողտրիկ բնությունը, անմահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական գյուղական ազատությունը, էն հավասարությունը, որ կար հին գյուղական կյանքում..>>,-հետագայում բանաստեղծն այսպես է մտաբերում իր ծննդավայրը:
Թումանյանը համարվում է ամենայն հայոց բանաստեղծ:Մի առիթով մեծ բանաստեղծը նշել է, որ նա մի կարգին ժամանակ չի ունեցել ինչպես հարկն է գրականությամբ զբաղվելու և ինչ էլ գրել է, եղել է ձեռաց,<<ոտքի վրա>>` բազմաթիվ` կենսական ու հասարակական գործերի մեջ տապակվելով:Եվ սա  ասել է մեծագույն մտածողն ու բանաստեղծը, որի ստեղծագործությունները մարդուն քաղցր  մանկությունից ուղեկցում է  մինչև խոր  ծերություն: Ասում է մի մարդ, որի ստեղծագործությունը մեկ այլ հանճար` Ավ. Իսահակյանը անվանել է` <<գոհակերտ բարձրունք>> և համարել, որ ոչ ոքի չի հաջողվել այդ գոհակերտ բարձրունքից <<այն կողմ անցնել>>:

Թումանյանը եղել է հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարկական գործիչ:Մինչև իր մահը՝ 1923թ.Թումանյանը մեզ թողել է բանաստեղծություններ, պոեմներ,քառյակներ,բալլադներ,պատմվածքներ և հեքիաթներ ակնարկներ,քննդատական և հրապարակախոսական հոդվածներ:Մշակել է էպոսի <<ՙՙՍասունցի Դավիթ>>՚՚ճյուղը, կատարել է բազում թարգմանություններ:

Թումանյանը հայտնի դարձավ իր պարզ բայց բացառիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով:Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահնվել են  մի շարք ֆիլմեր՝«Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը»:Նաև ՙՙԱնուշ՚՚ և ՙՙԱլմաստ՚՚ օպերաները հիմնված են նրա ստեղծագործությունների վրա: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն,
պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով։

 Թումանյանը ունեցել է մեծ տոհմ: Նրա  հայրը՝ Ասլանը, գյուղի քահանան էր՝ ձեռնադրած որպես Տեր-Թադևոս:Մայրը՝ Սոնան Քոչարյանների տոհմից էր և նույնպես դսեղցի էր:Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոոմը, Օսանը, Իսկուհին, Վահանը, Աստղիկը, Արշավիրը և Արտաշեսը:
1888թ. 19 տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մահճակալյանի հետ: Նրանք ունեցել են տասը երեխաներ՝Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար (1907-1989):

Ի պատիվ մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի վերանվանվել են մի քանի վայրեր՝
Հայաստանում.
Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թթ-ին կոչվում էր Թումանյան
1951 թ-ին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
Վանաձորի պետական համալսարանը,
Երևանի տիկնիկային թատրոնը,
Երևանի Թումանյան փողոցը,
Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին
Հայաստանից դուրս.
Թումանյանի հրապարակ (Площадь Туманяна) - Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։
Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում։ Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թ-ին։

2011 թ-ի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի Գրողների Միությունում։ Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը։

Комментариев нет:

Отправить комментарий