суббота, 28 февраля 2015 г.

Քառյակ

Քառյակը  չորս տողից կազմված բանաստեղծություն է:Այն հատկապես մեծ զարգացում է ապրել միջնադարյան պարսկական պոեզիայում:Համաշխարհային հռչակ են վայելում Օմար Խայամի Քառյակները, որոնք թարգմանվել են նաև հայերեն:Թումանյանը  ևս մեծ վարպետությամբ հայերեն է թարգմանել պարսիկ բանաստեղծ Խաղանիի քառյակներից վեցը. ահա դրանցից մեկը.
Հոգուդ հավքը հանկարծ թռավ, ինչ ես դու,
Ճամփիդ կեսին ձիդ, որ կորավ, ինչ ես դու,
Եթե մարդ ես, կյանքը փոխ է տրված քեզ,
Փոխ տվողը, որ ետ առնի, ինչ ես դու: 
Հայկական քառյակները ստեղծվել են նաև  միջնադարում, կոչվում են հայրեն:Դրանք վերագրվում են Ֆրիկին, Հովհաննես Երզնկացուն,Նահապետ Քուչակին:Հայրրեները հայտնի են նաև, որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի: 
Քառյակը թեև բաղկացած է ընդամենը չորս տողից, բայց ունի իմաստային, փիլիսոփայական, զգացմունքային շատ մեծ խտացում  և ընթերցողի վրա արագ ու կտրուկ ներգործելու շատ հզոր ուժ:Քառյակները, որպես օրենք, տողերի վերջում ունենում են կրկնվող բառեր և արտահայտություններ, դրանցից առաջ եղած բառերը հանգավորվում են:Կարող են այդ կրկնվող բառերն ու արտահայտությունները չլինել:


 Թումանյանի քառյակները պարզ ու մատչելի բովանդակություն ունեն:Դրանք փորձ են` բացահայտելու կյանքի առեղծվածները, ճանաչելու մարդու բախտն ու ճակատագիրը, խորանալու ստեղծողի գաղտնիքների մեջ:
 Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել, ներել ու սիրել, 

 Վատը` լավ եմ տեսել ես:
Կյանքի վեջին տարիներին, Թումանյանն ասես զգալով մոտալուտ վախճանը, լավ ծանոթ լինելով համաշխարհային` այդ թվում նաև արևելքի մեծ  պոետների`Օմար Խայամի, Խաքանու, Նիզամու Հաֆեզի և այլոց ստեգծագործություններին, ժամանակին թարգմանած լինելով ոմանց գործերից, հստակ տիրապետելով քառյակ` իբրև չափածոյի ձևի ու բովանդակության տարողության չափին ու մտքի անսահման տիեզերական ծիրերին, գրեց իր հանճարեղ քառյակները` ոչ որևէ մեկի նմանողությամբ, այլ հայ մտածողի, հայ հոգեբանության, հայ խորքի ու հայեցակետով:
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում դազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է դեպի Մարդը իր ճամփան: 

 Հովահննես Թումանյանը գրել է 70 Քառյակ: Դրանցից մեծ մասն ստեղծվել է 1916-1922թթ.:
Թումանյանի ողջ ստեղծագործության մեջ` սկսած <<Վայ, մարիկ ջան, տես, բակն ու դուռը լի, ինչքան սպիտակ թիթեռ է գալի>> մինչև <<Հառաչանքի>>Նահապետ ծորունու տխուր,սրտաբեկ թառանչը, հնչում է կենդանի, մայրենի հայերեն հարազատ լեզվի հունչը, մարդը հերոսները խոսում են, իսկ քառյակներում խոսում է ինքը` բանաստեղծը, հնչեցնում է այն կարևորը, որը պիտի հասցներ ասել աշխարհին:

 Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:
* * *   
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:  
  
* * *   
Էնքան եկան, անցկացան,
Ընկան, հանգան, անցկացան
Երգ ու տաղս էլ ու՞ր տարան,
Չկան, չքվան, անցկացան:  
* * *  
-Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:  
* * *    
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:  
* * *  
Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:  


Комментариев нет:

Отправить комментарий