вторник, 10 февраля 2015 г.

Վահան Տերյան (ուսումնական նախագիծ)



վվվվվվվԻմ Տերյանը
իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
Տերյանը հասարակական գործիչ
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Սիրո տերյանական ըմբռնումը
Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին

Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:
Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին
Մասնակցություն «Տերյանական օրեր» ստուգատեսին



Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ
Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը նույն ինքը Վահան Տերյանը ծնվել է 1885թ.-ի  փետրվարի 9-ին Ախալքալաքի Գանձա գյուղում:
Արդեն 12 տարեկանում նա մեկնում է Թիֆլիս`եղբայրների մոտ սովորելու նպատակով:
Այնտեղ նա սովորում է ռուսերեն և պատրաստվում է ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարան:
1899թ. նա ընդունվում է Լազարյան ճեմարան:1906թ.-ին ավարտելուն պես նա ընդունվում է Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում և
նետվում է Մսկվայի Բուտիրկա բանտը։Նա ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար:



1908թ.-ին Թիֆլիսում լոյս տեսավ իր առաջին ժողովածուն` << Մթնշաղի անուրջները>>:

Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,  
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

 Տերյանի համար օրերը գալիս ու անց էին կենում, և մի օր նա իր ճանապարհին հանդիպեց մի անծանոթ աղջկա, ում նա համարեց իրեն մտերիմ:






1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր նաիրի»  շարքը:
1913-1916թթ. Վ. Տերյանը գրել է <<Երկիր Նաիրի>> շարքը: Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի: Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր: Շարքում նկարագրված են բանաստեղծի հայրենասիրական ապրումները, իսկ շարքն էլ կոչվել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի: Շարքն ունի նաև բնաբան ` «Սիրում եմ հայրենիքս, բայց արտասովո՜ր սիրով...»:


Ինձ շատ դուր եկավ Ստեփան Զորյանի կարծիքը Տերյանի  մասին`

Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը... հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում: Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ: «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Իսկ երկրպագուների թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: 

Տերյանի ինձ դուր եկած բանաստեղծություններից`

Չկա ոչինչ

Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…


Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…
Մթնում իմ սև գիշերվա,


Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…                                                                                                                        
Խորն է կյանքն այս երեկո,                                                                                                                  Եվ հայացքըդ ոսկեհուր:

  Հանդիպում


 Անհայտ կողմերից անտես թևերով,
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հագիս տխուր խոսքերով…
Հիվանդ կարոտիս հրաշք-երազում
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում…
Պարզեցինք իրար սրտներըս տխուր
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և՛ կար, և՛ չկար…

Եթե կողմերում հեռու-հեռավոր



Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։
Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,
Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։
Գարնան օրերի ժպիտով սիրուն
Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,
Հուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունըդ, որպես արշալույս…

Մեծերը մեծերի մասին

Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Պարույր Սևակ




Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
    Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Հովհաննես Թումանյան






Комментариев нет:

Отправить комментарий