Սիդնեյից ոչ հեռու կար մի ազգային զբոսայգի, այնտեղ` աչից հեռու վեր են խոյանում երեք ժայռեր`Կապույտ լեռներ անվանմամբ Դրանք երեք քույրեր են եղել և նրանց մասին կա մի լեգենդ:
«Մի օր կախարդուհին երեք քույրերի հետ միասին զբոսնելուց է լինում և նրանց մոտենում է մի զինվոր և ասում,որ ցանկանում է ամուսնանալ այդ երեք գեղեցկուհիներից մեկի հետ: Կախարդուհին մերժում է զինվորին պատճառաբանելով, որ եթե նա ամուսնանա նրանցից մեկի հետ մյուսները կմտածեն, որ նրանք գեղեցիկ չեն:Կախարդուհի ասաց, որ նա փնտրում է այնպիսի ցեղ,որի զինորները կամուսնանան երեք քույրերի հետ:
Կախարդուհին տարիներ շարունակ շրջում է,որպեսզի գտնի իր փնտրածը,բայց նրանք հաշվի չէին առնում, որ ժամանակի հետ միասին անցում էին նաև երեք քույրերի տարիներն ու երիտասարդությունը:
Մի օր քույրերից մեկը հասկանում և ասում է,որ նրանցից մեկն ու մեկը կարող էր երջանիկ լիներ,բայց ավաղ ուշ էր, քանի որ նրանք ծերացել և թուլացել էին: Կախարդուհին ընդունեց իր սխալը,բայց ժամանակի դեմ բոլորս անզոր ենք:
Եվ նա երեք քույրերին դարձրեց քարե ժայռեր, որպեսզի ով էլ որ անցնի մոտակայքով, հիշի` մեկի երջանկությունը ամենևին էլ չի վկայում մյուսների դժբախտության մասին»:
Комментариев нет:
Отправить комментарий