суббота, 28 февраля 2015 г.

"Փարվանա" բալլադ


<<Փարվանա>> բալլադը Թումանյանը գրել է 1902-ին: Այն ունի բանահյուսական ծագում:Դա մի հուզիչ պատմություն է անձնազոհ հոգու և հավերժական սիրո մասին:Այս ավանդազրույցի մասին Թումանյանն արել է գրառումներ, այցելել է Փարվանա լիճ, ուր ևս լսել է ուշագրավ մանրամասնություններ:
Փարվանա բառացի նշանակում է կրակի թիթեռ:
Փարվանա (Թափարավան) լիճը գտնվում է Ջավախքում:<<Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր>>-ը Ջավախքի լեռներում են:


Բալլադ


Բալլադը (գեղոն) չափածո խոսքի տեսակ է:Կազմված է քնարական և պատմողական մասերից:Բալլադը որպես գրական տեսակ ձևավորվել է միջնադարյան Եվրոպայում:Բալլադ էին կոչվում երգի ու պարի ուղելցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները:Այդ իսկ պատճառով ժամանակին այն հայերեն թարգմանվել է պարերգ,պարերգություն: Բալլադը ոչ մեծ ծավալի ստեղծագործություն է, ունի լարված ու արագընթաց դիպաշար, նյութը անսովոր ու երևակայական բովանդակություն ունեցող որևէ ավանդույթ է: Ժամանակի ընթացքում բալլադը ենթարկվել է ձևական և բովանդակային փոփոխությունների:
 <<Փարվանա>>-ից բացի, հայտնի են նաև Թումանյանի <<Ախթամար>>, <<Աղավնու վանքը>>,<<Թագավորն ու չարչին>> բալլադները:
Հայ գրողներից բալլադներ գրել են Հովհաննես Հովհաննիսյանը   (<<Արտավազդ>>), Ավետիք Իսահակյանը (<<Հավերժական սերը>>,<<Ասպետի սերը>>),Եղիշե Չարենցը(<<Իմ ընկեր Լիպոն>>), Գուրգեն Մահարին,Գեղամ Սարյանը և ուրիշներ:
Համաշխարհային գրականության մեջ հայտնի են Շիլլերի, Գյոթեի, Պուշկինի և այլոց բալլադները: 

Комментариев нет:

Отправить комментарий