четверг, 15 января 2015 г.

Բնական աղետներ

Աղետ հին հունարենից թարգմանած նշանակում է նաև հեղաշրջում,մահ: Աղետը դա պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ:
Վթարը, մարդու վատ ուսուցանումը,մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,աշխատանքային կարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայությունը դրանք բերում են տեխնածին աղետներիը:
Բնածին աղետների պատճառները լինում են հրաբխային ակտիվությունից,արևի ակտիվության բարձրացումից,շրջակա միջավայրի աղտոտումից դա Էկոլոգիական աղետ է:



Խոշոր բնածին աղետ է ջրհեղեղը:Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Ջրհեղեղը հասցնում է բազմաբնույթ վնասների՝բերքատու դաշտերը վնասելուց մինչև հաղոդրակցուղնիների ու շենքերի քայքայումը:

3.Տեխնածին աղետները մենք կարող ենք կանխել, քանի որ այն մեր ձեռքերում է, իսկ բնածին աղետները դրանք բնական երևույթներ են և մենք ոչինչ չենք կարող անել:
Մենք կարող ենք զերծ պահել մեր երկիրը մեկ տեխնածին աղետից եթե ավելի զգոն վարենք մեքենան(ինքնթիռը, նավը), իսկ հրաբուխի, երկրաշարժի և այլ բնածին աղետների դիմաց մենք ուղղակի անզոր ենք:

Բնական աղետների մասին ավելի պատկերավոր տեղեկություններ ես ստանում եմ ֆիլմերից: Վերջերս դիտեցի մի ֆիլմ երկրաշարժի մասին, որը հետո ջրհեղեղ էլ բերեց իր հետևից: 

Երկրաշարժ
Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում ձուկը, Հնդկաստանում խլուրդը և այլն։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Հետաքրքրական է, որ սառույցի հզոր շերտով պատված Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ երկրաշարժեր չեն լինում:

Комментариев нет:

Отправить комментарий