среда, 28 января 2015 г.

Սոկրատես (անհատական աշխատանք)

Ներածություն
Իմանալով Սոկրատեսի հայացքները մարդ անձի վերաբերյալ ինձ սկսեցին   հետաքրքրել  իր փիլիսոփայական մտքերը: Օրինակ՝ Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում. Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում. Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն. Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն. Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:
Ինձ հետաքրքրել է մարդու մասին հայտնած իր կարծիքը, միտքը, մտահաղացումները՝  բարոյական է այն մարդը, որ բարիք է գործում գիտակցաբար:
Փորձել եմ օգտվել տարբեր գրականություններից և խառնաշփոթի մեջ եմ հայտնվել: Թե պետ կարողացել եմ գտնել հարցերիս պատասխանը:

Օգտվել եմ՝

՝http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1399

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD

http://armsoul.com/index.php?topic=462.0

http://www.gevorgyan.info/index.php/hy/8-miak/55-sokrates

http://psylib.ukrweb.net/books/stret01/txt02.htm






ԿՅԱՆՔԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝
Սոկրատես անունը հին հունարենով նշանակում է անխորտակելի
զորություն: Նա հսկայական ազդեցություն է ունեցել փիլիսոփայության պատմության մեջ:Նրա մասին տեղեկություններ հայտնում է Պլատոնը, որը անդրադարձել է Սոկրատեսի դատաքննությանը և մահապատժին:
Սոկրատեսի կյանքի մասին խոսել են նաև Արիստոֆանեսը և
Քսենոփանեսը:
Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա 470–399 Աթենքում՝ քարտաշի ընտանիքում: Մասնակցել է ռազմական գործողությունների, ամուսնացել է, ունեցել է երեք զավակ:
   Սոկրատեսը նպատակային մարդ էր, ում համար նույնիսկ սեփական կյանքը փիլիսոփայական հարց էր, իսկ նրա փիլիսոփայության
ամենակարեւոր հարցը կյանքի եւ մահվան հարցն էր:                                                                                
Փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց՝ մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին և ոչ միշտ է ընդունել իշխողների ու մեծամասնության տեսակետները:Սոկրատեսը ունեցել է բազմաթիվ աշակերտներ՝ փիլիսոփաներ Պլատոնը, Քսենոփոնը, քաղաքական և ռազմական գործիչ Ալկիվիադեսը և ուրիշներ:                                                                
մ. թ. ա. 399 թ-ին Սոկրատեսի դեմ հարուցվել է դատական գործ. Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր
փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից։
Նա իր կամքով խմում է մեկ գավաթ թույն և մահանում է: Այդ դրվագը գեղարվեստորեն արտահայտված է Ժակ-Լուի Դավիդի <<Սոկրատեսի մահը>> կտավում:


ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ՝
Ավանդության համաձայն՝ Սոկրատեսը երիտասարդ տարիքում
տպավորվել է Դելփյան տաճարին փորագրված հույն իմաստուն Քիլոնին վերագրվող «Ճանաչիր ինքդ քեզ» ասույթից, այն ընդունել է որպես մարդու
էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ: Այսինքն՝
փիլիսոփայություն ուսումնասիրության կենտրոնն ու առարկան պետք է լինի մարդը: Եվ Սոկրատեսի հիմնական փիլիսոփայական խնդիրն է դառնում բացահայտել մարդկային կեցության և մտածողության բանական սկզբունքներն ու չափանիշները: Բնության մեջ գործող ներդաշնակության, ներքին կարգի հեղինակն իրականում ոչ թե բնությունն ինքն է, այլ միտքը կամ Աստված: Եվ քանի որ մարդը չունի կատարյալ իմաստություն, ուստի նա կարող է ճանաչել միայն բնության և մտածողության օրենքները: Ճանաչողության այս ճանապարհը, սոկրատյան զրույցների խնդիրը դառնում է հասկացությունների ձևավորման ընթացքի պարզաբանում:
Սոկրատեսը բարոյականությունը կապում էր բանականության հետ, իսկ առաքինությունը նույնացնում գիտելիքի հետ: Այսինքն՝ ունենալ գիտելիք նշանակում է լինել առաքինի. միայն գիտակցված արարքը կարող է լինել բարոյական: Այս դրույթներին, իհարկե քննադատելի են, քանի որ մարդը կարող է իմանալ քաջության մասին, բայց քաջ չլինել, սակայն Սոկրատեսը
կարծում էր, որ առաքինությանը հետևելը կարող է հասցնել կատարյալ երջանկության:
Սոկրատեսի կարծիքով մարդկային կյանքի ամենաճիշտ ապրելակերպը շարունակական ինքնակատարելագործման ձգտումն է. պետք է ավելի շատ կենտրորնանալ ընկերության, համայնական զգացողության
զարգացման վրա, քան անձնական հարստություն կուտակելու: Իր մահով նա ապացուցեց այդ <առաքինությունը>:
Սոկրատեսի ողբերգական մահվանից հետո նրա աշակերտները հիմնադրեցին դպրոցներ, որոնք տարբեր ճանապարհներով զարգացրին իրենց ուսուցչի փիլիսոփայության այս կամ այլ կողմը: Այդ հայտնի դպրոցներից են՝ կիրենյան, կինիկյան և մեգարյան դպրոցները. նրանք բարձրացնում էին այնպիսի հմնահարցեր, ինչպիսին են՝ ի՞նչ է փիլիսոփայությունը, ի՞նչ է բարիքը, ո՞րն է անձնական բարիքը, կարո՞ղ է լինել միայն գործնական փիլիսոփայություն և այլն:                                                                                                                                   Սոկրատեսի հայացքները, կյանքը և մահը մշակույթի պատմության կարևոր դրվագներից են և դարձել են փիլիսոփայության հավերժական թեմա:



Սոկրատեսը բարոյական փիլիսոփայության եւ բարոյագիտության, լոգիկայի եւ դիալեկտիկայի, քաղաքական եւ իրավական գիտությունների պատմության մեջ նա ունի իր ուրույն տեղը: Այն ազդեցությունը,
որ նա թողել է մարդկային իմացաբանության զարգացման վրա, նկատելի է նույնիսկ այսօր:               Սոկրատեսի համար ճշմարտությունը եւ բարոյականությունը համընկնում են: Իմաստության եւ բարոյականության միջեւ Սոկրատեսը տարբերություն չէր դնում:
Սոկրատեսը երեք հիմնական բարեգործներ է համարում՝
1.   Զսպվածությունը                                                                                                                          2.   Խիզախությունը                                                                                                                           3.   Արդարությունը
Սոկրատեսն իր միքռրն արտահայտում էր բանավոր և գրավոր հիշատակություն չի թողել, սակայն հիմնականում Պլատոնի միջոցով մեզ հասել են իր ուսուցչի պայծառ հիշատակն անմահացնող դրվագներ: Բացի այդ, թե Պլատոնը և թե Պլատոնի աշակերը Արիստոտելը որդեգրեցին փիլիսոփայական հայացքները զարգացնելու այն եղանակը, ինչ ընդունված է կոչել <սոկրատյան դիալեկտիկա>, հասկացության բացահայտումը զրույցի ձևով: Պլատոնը Սոկրատեսի մասին նշում էր, թե նա <մանկաբարձուհու արվեստին է> տիրապետում, այսինքն՝ նա ընդունում է ծնունդ հոգու (ըստ հայտնի տվյալների՝ Սոկրատի մայրը մանկաբարձուհի էր), այլ ոչ մարմնի:

Комментариев нет:

Отправить комментарий