вторник, 13 января 2015 г.

Տիգրան Մեծ (անհատական աշխատանք)

Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն, որի սահմանները և քաղաքական  ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Կովկասյան լեռներ և  Կասպից ծով, Սև ծովից մինչև Պարսից ծոց:
Արևելքում Տիգրանյան տերության սահմաններն ու ազդեցության գոտիները հասնում էին մինչև Հնդոսի և Ամուդարիայի հովիտներ:
Հայոց տերությունը՝ գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ կազմում էր շուրջ 3մլն. քառ. կմ տարածք:
Մեծ Հայքից դուրս կառավարումը Տիգրան Մեծն իրականացնում էր երկու եղանակով: Եթե նվաճվող երկրի արքան առանց լուրջ դիմադրության ընդունում էր իր գերիշխանությունը, շարունակում էր մնալ գահին՝ հարկեր և զինուժ տրամադրելու պարտավորությամբ: Դիմադրության դեպքում գահընկեց արվածների փոխարեն տիրակալը նշանակում էր կառավարիչներ ( Ծոփքում՝ Մերուժանին, Ասորիքում՝  Բագադատեսին, Հյուսիսային Միջագետքում՝ իր եղբայր Գուրասին):
Նվաճված երկրներն ունեին տեղական ինքնավարություն, ինչի մասին են վկայում փյունիկյան քաղաքների, նախկինում պարթևներին ենթակա և Տիգրան Մեծից կախյալ թագավորությունների ստացած ազատություններն ու սեփական դրամ հատելու է իրավունքը:
Տերության կառավարման մեջ կարևորագույն նշանակություն ունեին զինված ուժերը: Սենատին ուղղված Լուկուլլոսի զեկուցագրում  ներկայացված է Տիգրան Մեծի բանակի կազմը և թվաքանակը՝ 300 հազա, ինչը վերաբերում է ողջ տերությանը: Բուն հայոց զորքի թիվ, դատելով «Զորանամակից» և մատենագրական այլ աղբյուրների, եղել է շուրջ 120 հազար:
Ք.ա. 80-ական ԹԹ. Տիգրան Մեծը նոր մայրաքաղաք Տիգրանակերտը  հիմնեց մի վայրում, որը  և՛ Հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ Ք.ա 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը, ինչը ցույց էր տալիս, որ դեռևս պատանդության մեջ գտնվելով`  նա մշակել էր աշխարհակալության հասնելու  մի ծրագիր և իր մտապտկերում ուներ ապագա աշխարհակալության ուրվագիծը։ Նոր մայրաքաաղաքից բացի, Մեծն Տիգրանն իր անունով հիմնադրեց ևս մի քանի բնակավայր։Տիգրանակերտ անվամբ  քաղաքները Հիմնադրվեցին Հյուսիսային Միջագետքում ,Ասորիքի Հյուսիսում (Զևգմայի մոտ),ուտքի և Արցախ նահանգներում, ևս երկու  բնակավայր՝Տիգրանավան անվամբ՝Գողթնում ու  Մարաստանում:
Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝Ցիցերոնը, Սենատում արտասանած  իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում էր ''Vehemens''  կոչելով,որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն  գնահատականն էր: Նրանից քիչ ուշ ապրած նույնպես Հռոմեացի մատենագիր Վիլլեոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին համարում է « իր
ժամականի հզորագույն Թագավորը»  և «Թագավորներից մեծագույնը, իսկ  Պոմպեոս Տրոգոսը  տեղեկացնում է , որ նրան մեծարում էի՝ «Աստված» կոչելով...
Տիգրան մեծ
 Մ.թ.ա 92-ին Եփրատի մոտ կայացված հռոմեա-պարթևական բանակցությունները  ուղղված էին Հայաստսնի դեմ։ Եփրատը ճանավել է երկու տերությունների ազդեցուփյան ոլորտների սահման։ Պարթևաստանի սպառնալից դիրքը Տ.Բ-ին հարկադրել է դադարեցնել առջակատումը Հռոմի հետ։ Մ.թ.ա 91-ի  նա Կատադոկիան զիջել է իր դաշնակցին` Պոնտոսի թագավոր Միհդադ 6 Եվպատորին  և պատերազմի նախապատրաստվել պարթևաստանի դեմ։ Տ.Բ վերակառուցել է զինվ. ուժերը հզորացրել հատկապես ծան զրահավոր հեծելազորը և ստեղձել մարտըունակ զորաբանակ։ Իբերիան և Աղվանքը ենթարկելով իրեն`, ապահովել է թիկունքը  ես-ում։ Պարթևաստանի դեմ մ.թ.ա 87-85-ի պատերազմում նա ազատագրել միջագետք Հայոցը Կորդուքը, միջդոնիան և Հաաստանի հվ-արև. երկրամասերը  ապա դուրս մղել պարթևների սահմանակից երկրներից` Ադիաբենից, Օստոյենից և Արտպատականից, որոնք այնուհետև դարձել են Տ.Բ-ից կախյալ թագավոթյուններ։

Комментариев нет:

Отправить комментарий