среда, 29 апреля 2015 г.

Ռեկրացիոն ռեսուրսներ

Մարդու հանգստի կազմակերպման վայրերը, որոնք նպաստում են առողջության բարելավմանը, գեղագիտական ճաշակի բարձրացմանը կոչվում են ռեկրացիոն ռեսուրսներ:
Ռեկրացիոն ռեսուրսները լինում են.

Մարդածին

Բոլոր շինությունները, որոնք արված են մարդու միջամտությամբ կոչվում են մարդածին ռեսուրսներ:Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ շատ են մարդածին ռեսուրսները, բայց ավելի գերակշռում են զարգացած երկրներում:


Բնածին
Բնության բվոլոր տըեսարժան վայրերը, որոնք մարդու կողմից փոփոխության չեն ենթարկվել կոչվում են բնածին:



Բնակչություն 6113.0

Մակերես 55.14 կմ2

   Ջերմուկ համայնքի վարչական տարածքը ընդգրկում է Ջերմուկ քաղաքը և Կեչուտ գյուղըՀամայնքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանում:
   Ջերմուկ քաղաքՔաղաքը մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հյուսիս-արևելքԵրևանից`173 կմ հեռավորության վրաՋերմուկը Վայոց Ձորի մարզի բնակչության թվով 3-րդ քաղաքն էպաշտոնական տվյալներով առ 1 հունվարի 2005թ-իբնակչության առկա թիվը կազմում է 5146 մարդՔաղաքի զբաղեցրած տարածքը մոտ 2100 հա:Քաղաքային բնակավայր է հռչակվել 1961 թ-ինՔաղաքի անվան ծագումնաբանությունը կապված է տաք աղբյուրներիջերմուկների ելքերի հետ,որն էլ հետագայում տարածվել է ողջ բնակավայրի վրա:
   Ջերմուկը որպես բնակատեղի և հանգստավայրնույնքան հին էորքան Վայոց ՁորըՉնայած միջնադարյան հայ մատենագրության մեջ մի անգամ է միայն հիշատակվում Ստեփանոս Օրբելյանի մոտ հարկատու գյուղերի ցանկումսակայնայդ արձանագրությունը հավաստում է Ջերմուկի հին և մեծ լինելու փաստըքանի որ այն պարտավոր է եղել ավելի մեծ չափի հարկեր տալքան գավառի մյուս գյուղերըՋերմուկի տարածքում այսօր էլ պահպանվել է ամրոցի պարսպիփլատակներըանտաշ որձաքարերով և առանց շաղախիորի կառուցումը վերագրվում է Արտաշեսյան ժամանակաշրջանինմ.թ.ա. 189 թ-ինիսկ գյուղը ավելի վաղ շրջանում է հիմնադրվել:
   Ջերմուկի ջրերը զանազան հիվանդություններ բուժելու հուսալի միջոց են եղել անհիշելի ժամանակներիցԸստ պատկմական աղբյուրներիՋերմուկը Սյունյաց գահերեց իշխանների ամառանոցն է եղելՎկայություններ կան այն մասինորմարդիկ երկար դժվարանցելի ճանապարհ են անցել կիրճերովնեղ կածաններովորպեսզի տաք և բուժիչ ջրերում լոգանք ընդունենՄինչ օրս պահպանվել են քարաշեն լոգանքատեղիների մնացորդներըՔաղաքի մոտ է գտնվում ՍուրբԱստվածածին եկեղեցինկառուցված 9-րդ դարում:
   Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 2070 մ էՍարահարթըորի վրա տեղավորված է այներեք կողմից շրջապատված է Վարդենիսի և Սյունյաց հրաբխային բարձրավանդակներովԱյստեղով է հոսում հանրապետության ջրառատգետերից մեկըԱրփանորը հոսելով քաղաքի միջովայն բաժանում է երկու մասիՁախափ և ԱջափԱրփա գետի մեջ է թափվում Ջերմուկ գետակըորն իր գետաբերանի մոտ առաջացրել է ավելի քան 84 մ բարձրությամբ հրաշագեղ ջրվեժ:
   Քաղաքի կլիման տիպիկ լեռնային էզով ամառներովցուրտձյունառատերկարատև ձմեռներովՀուլիսյան միջին ջերմաստիճանը 150-160 էառավելագույնը եղել է 320 , իսկ հունվարյան միջինը` -8.10, նվազագույնը դիտվել է -350 :Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 800 մմ:
   Ջերմուկը ջրառատ վայր էՔաղաքի տարածքում բխում են սառնորակ և տաք աղբյուրներորոնք օգտաործվում են խմելու համարՍակայն Ջերմուկը հատկապես հայտնի է իր բուժիչթվով շուրջ 40 տաքհարուստ բաղադրությամբ`սուլֆատա-հիդրոկարբոնատային-նատրիումական աղբյուրներովորոնց ջերմությունը հասնում է 560-640 և բուժում է ամենազանազան հիվանդություններԽՍՀՄ-ի տարիներիներբ վերջնականապես պարզվեց Ջերմուկի ջրերի մեծօգտակարությունըորոշում ընդունվեց հիմնել առողջարան:
   Ջերմուկը հարուստ է մի շարք հանքային ռեսուրսներովդրանցից են անդեզիտա-բազալտային հանքաքարըորը շահագործվում է և պահուստային նշանակություն ունեցող քվարցիտիհրաբխային խարամի պաշարները:
   Նախկինում 1990 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 10500 բնակիչ, 2001 թ-ին` 5394, այժմ մշտական բնակչության թիվը փոփոխության չի ենթարկվելառկա բնակչությունը 5146 մարդ է:Սեռային կազմում կանայք կազմում են2658, տղամարդիկ` 2488: Բնակչության մեջ աշխատանքային ռեսուրսների հիմնական մասը ապահովված է աշխատանքովմոտ 2500 մարդԸստ քաղաքի զբաղվածության կենտրոնի ցուցանիշների գործազուրկ են 552 բնակիչիսկաշխատանք փնտրողներները` 770: Ընդ որում այս ցուցանիշների մեջ մեծ է կանանց տեսակարար կշիռըՀամեմատաբար բարձր է բնակչության կրթական ցենզըԱշխատանքային ռեսուրսների մեծ մասը զբաղված է սպասարկման,առողջապահությանարդյունաբերականշինարարության և կրթական ոլորտներումԸնդ որումսպասարկման ոլորտի աշխատակիցների թիվը փոփոխվում է ըստ սեզոններիԿապված ամառային ամիսներին հանգստացողների մեծ հոսքիհետպահանջվում են ավելի շատ աշխատողներ և դրանք ժամանակավորապես զբաղված են լինում:
   Քաղաքում գործում է 2 միջնակարգ դպրոց, 3 մանապարտեզգրադարաններմարզադաշտարվեստի դպրոցհիվանդանոցպոլիկլինիկա:
   Քաղաքը հանրապետության մեջ մասնագիտացած է որպես միաֆունկցիոնալ քաղաքայն է որպես ռեկրացիոն-առողջարանային քաղաքԿան շատ առողջարաններորոնցից լայն ճանաչում ունեն ՙՆարեկը՚ՙԱղաջանյանի անվանառողջարանը՚ՙՋերմուկը՚ՙԶարթոնքը՚ՙԱրարատը՚ՙԵրազը՚ՙԱրմենիան՚Քաղաքում է գտնվում հսկայական մի շենքզարդաքանդակներով հարուստ արվեստի մի կոթողըմպելասրահըորը դարձել է քաղաքի խորհրդանիշըԱյս կառույցիճարտարապետն է հանճարեղ ճարտարապետակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի որդինԳևորգ Թամանյանը:
   Ջերմուկում ծավալված են ոչ ոգելից խմիչքներիՙՋերմուկ՚ հանքային ջրի արտադրությունըՇատ կազմակերպություններ կանորոնք զբաղվում են շշալցմամբբայց դրանցից առավել խոշոր են ՙՋերմուկի մայր գործարանը՚ և ՙՋերմուկ Գրուպը՚:Բուժական մի շարք կարևոր ու օգտակար հատկություններիանուշահամությամբ շնորհիվ այն նվաճել է արժանի համբավ և մեծ պահանջարկ ունի շատ երկրներումԱյժմ էլ այն արտահանվում է ԻրանԱՄՆՌԴ և այլ երկրներ:
   Քաղաքում կան նաև սննդի արդյունաբերության ձեռնարկություններորոնք զբաղվում են կաթնամթերքի վերամշակմամբհացաբուլկեղենի արտադրությամբ:
   Քաղաքի համար կարևոր են ռեկրացիոն ռեսուրսների նպատակային օգտագործումըորը շատ մեծ եկամուտներ կբերի ինչպես մարզինայնպես էլ հանրապետությանըԱնհրաժեշտ են որոշակի կապիտալ ներդրումներ արդեն իսկ գոյությունունեցող առողջարանային շենքերի վերանորոգման և ռեկրացիոն ռեսուրսների ողջ հզորությամբ օգտագործման համար:

   Կեչուտ գյուղԶբաղեցնում է 3414 հա մակերեսիսկ բնակչության առկա թիվը` 967: Գտնվում է Ջերմուկի վարչական համայնքի մեջՎայքից գտնվում է մոտ 30 կմ հյուսիսարևելքընկած է Եղեգնաձոր-Ջերմուկ միջպետական ճանապարհիվրաԳտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսումծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրաԳյուղից քիչ հեռու ընկած Կեչուտի ջրամբարըորից սկիզբ է առնում Արփա-Սևան ջրատար թունելը,որի կառուցումը սկսվել է 1963 թ-ին: 2004 թ-ին շահագործման է ենթարկվել Որոտան-Արփա ջրատարըորը Որոտանի ջրերի մի մասը տեղափոխում է Կեչուտի ջրամբար և այնտեղից տեղափոխվում դեպի Սևանա լիճլճի մակարդակը բարձրացնելու համարԳյուղի կլիմանցուրտ լենային էբնորոշվում է զով ամառներովցուրտ ձմեռներովԳյուղում շահագործվում են հրաբխային խարամի պաշարները որպես շինանյութԿան նաև հանքային ջրերի աղբյուրներ:
   Կեչուտ գյուղի մոտ է գտնվում Զիրակի վանք-մատուռըՍուրբ Հռիփսիմե եկեղեցինկառուցված 11-13-րդ դարերում:
    Բնակչությունը 2001 թ-ի մարդահամարի տվյալներով կազմել է 1004 բնակիչիսկ ներկայումս առկա բնակչությունը 967 էորից կանայք են 486, տղամարդիկ` 481: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպերեխաները 207,չափահասներն ու մեծահասակները` 630, ծերերը և զառամյալները` 130: Տնտեսությունների թիվը 269 էԳյուղի աշխատանքային ռեսուրսները զբաղված են Ջերմուկ քաղաքում արդյունաբերությանշինարարությանսպասարկման ոլորտում`շուրջ 150 բնակիչՄնացած մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտումԳյուղում գործում է միջնակարգ դպրոցմանկապարտեզգրադարանբուժկետկապի հանգույց:
   Գյուղի մասնագիտացումը մերձքաղաքային տնտեսությունն էայն Ջերմուկ քաղաքին ապահովում է գյուղատնտեսական մթերքներովՀիմնական ճյուղը անասնապահությունն էԶբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ,թռչնաբուծությամբմեղվաբուծությամբ:
   Վարելահողերը կազմում են մոտ 600 հաորոնք օգտագործվում են հացահատիկիկարտոֆիլիկերային բույսերի աճեցման համարԳրեթե նույնքան էլ կազմում են խոտհարքերըԿան նաև բազմամյա տնկարկներ` 11 հա:
   Գյուղի հիմնախնդիրներից կարևորվում են խմելու և ոռոգման ջրի ջրագծերի անցկացման հարցը:


воскресенье, 15 марта 2015 г.

«Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, – երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, – օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Ֆիլմ` «Մահվան տեսիլ»

 Այս ֆիլմը նկարահանվել է Չարենցի կնոջ` Իզաբելլայի հուշերի հիման վրա: Նա պատմում է Ստալինյան տեռորի  ժամանակների մասին, երբ մարդիկ վախով էին ապրում:
Ֆիլմում նկարահանված էին Չարենցի կյանքի դաժան և գեղեցիկ պահերը` նրա կնոջ հետ անցկացրած գեղեցիկ և անհոգ ժամանակները, թերևս այդ ժամանակ էլ Չարենցը հիվանդ էր, բայց նա այնքան երջանիկ էր իր ընտանքիքի հետ, որ շատ հեշտությամբ էր այն փորձում հաղթահարել: Սակայն այդ ժամանակ  հազարավոր զինվորներ, բանաստեղծներ, շարքային մարդիկ աքսորվում և բանտ էին նստում իրենց կարծիքը բարձրաձայնելու համար:Եվ այդպես Ստալինյան տեռորին զոհ դարձավ նաև Չարենցը: Եկան, խուզարկեցին բնակարանը, այնուհետև տարան Չարենցին, զրկեցին հացից:Մեղադրեցին Չարենցի «Գիրք     ճանապարհի» ժողովածուհի  «Պատգամ» բանաստեղծությունը: Չարենցին մեղադրում էին հակահեղափոխական գործունեության մեջ:Նրան հռչակում են որպես ժողովրդի թշնամի: 
Դեպքերից մի քանի ամիս անց բանտարկում են նաև Չարենցի կնոջը, իսկ դստրերին` Անահիտին և Արփինեին թողնում  որբ:
Սատլինը մահանում է 1955 թվականին և միայն իր մահից հետո արդարացվում է Չարենցը, սակայն 1937թվականին Չարենցը արդեն մահացել էր:1967 թվականին արդարացվում է Իզաբելլան և երկու տարի անց նրան հատկացվում է բնակարան, որտեղ նա հասցնում է ապրել ընդամենը երկու ամիս, որից հետո ծանր հիվանդության պատճառով մահանում է: 


 https://www.youtube.com/watch?v=Riq_-IiClug

понедельник, 9 марта 2015 г.

Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին

                                 
                                                                                 * * *
Հարցրի <<Չարենց>>-ի մասին:
-Դեռ Կարսում մի քանի բանաստեղծություն տպեցի Սողոմոնյան ազգանունով: Մի բժիշկ եկավ մեր քաղաք, տուն վարձեց, դռան վրա կպցրեց. <<Բժիշկ Չարենց>>: Չարենց. խիստ հավանեցի ու վերցրի...

<<Հոկտեմբեր>>- <<Նոյեմբեր>> 

 Լենինական:Նամակ Փարիզից: ...<<<<Ղեկ>> անունով ամսագիր եմ հրատարակելու այստեղ... նյութեր ուղարկիր ... >>:Ուղարկեցի:
Շշուկներ:-Բեռլին է անցել:
Շշուկներ:-Մոսկվա է վերադարձել:
Հեռագիր:-<<Անցնում եմ Երևան: Հանդիպիր>>:
Իջավ գնացքից առույգ ու կայտար: <<Միթե այս է երկիրը Նաիրին>>: Գրկախառնվեց:Ընդունեց <<Ռապորտը>>: Գրկախառնվեց:
-Խիստ ուրախ եմ: Լավ եք արել, որ անջատվել եք:
-Ձեր բացակայությամբ մենք Ձեզ ընտրել ենք << Հոկտեմբերի>>պատվավոր նախագահ:
-Վատ չէ:-Կգրեմ, կգաս Երևան, կմտածենք հետագա անելիքների մասին...
 Գնացքը շարժվեց:Դռների մեջ կանգնած թափահարում էր շլյապան:
-Պինդ կացեք: <<Միթե այս է երկիրը Նաիրին>>:

    * * *
 ...Լազարյան ճեմարանի բակում տխրեց.
-Տերյանը սովորել է այստեղ, այս դռնով հազար անագմ ներսուդուրս է արել...
-Մենք ինչ ենք որ նրա հետ համեմատած, Տերյանը շատ մեծ է,- սկսեց  գրեթե երգել քթի տակ.

 Ոսկեհանդերձ եկար և միգասքող.
Կապուտաչյա աշուն, սիրած աշուն,
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով, 
Շղարշներով քնքշաշրշյուն...

Զարմանալի տաղանդներ  

Նրա վրա  ցնցող տպավորություն էր թողնում լավ գիրքը, լավ բանաստեղծությունը, բանաստեղծական լավ տողը:Երբ հանդիպում էր մի լավ պատկերի, աչքերը փայլում էին և զարմանում էր. << Այ տղա, էս ոնց է սարքել>>:Ռոմանոս Մելիքյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և նրանց, որոնց գնահատում էր, անվանում էր <<զարմանալի տաղանդ>>:Չէր սիրում խաղալ <<հանճար>> ածականի հե, ինչպես խաղում էին նրա ժամանակակիցներից շատերը:<<Զարմանալի տաղանդից>> բարձր <<ուդիվիտելնի քանքարն>> էր:Մեծ հիացմունքով էր խոսում Մարտիրոս Սարյանի մասին. Մարտիրոս Սարյանը և <<զարմանալի տաղանդ>> էր, և <<ուդիվիտելնի քանքար>>: Խոսում էր նրա արվեստի մասին մեծ խանդավառությամբ, անվանում էր վարպետ, իսկ երբ հանդիպում էր նրան, անվանում էր Մարտիրոս:
 -Մարտիրոս, բերել եմ էս սկյութացուն, որ նկարը քաշես:Գրքի ձևավորումն էլ դու արա: Սիրում և հասկանում էր նկարչությունն ավելի, քան բազում նկարիչներ:

 Կոմիտաս և ջուր 
Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արևելյան երաժշտությունը:
Սիրում էր  Կոմիտասին, Սպենդիարյանին, Ռոմանոս Մելիքյանին: Ակսել ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում կոմիտաս էր երգում չաձ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր:Չարենցը շատ էր սիրում այդ երգերը. << Մի Կոսմիտաս երգիր, Ակսել>>:
 Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա և երեխայի պես խնդրում.
-Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք:
Ինչպես ամեն մի իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը,բայց ամենից ավելի, երևի, ջրի խշշոցը:Ամենից շատ սիրում էր Զանգվի ձորը:
Իր սերը և Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձևակերպում էր այսպես. 
-Գնանք ջուր լսենք:
Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին և... <<ջուր կլսեր>>: 




Մարտիրոս Սարյանը Եղիշե Չարենցի մասին


Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմանենրում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով’ մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել’ վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:
- Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի:
- Այդքան էլ արագ չէր:
- Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում: Այսինքն՝ ես էլ ոչինչ: – Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով, ավելացրեց, – ասենք մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է:
Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե’ «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:
- Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:
Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամն դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել’ չի ստացվում: Նայում եմ դեմքին’ ի՛նքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:
- Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:
- Չգիտեմ, վաղը գամ:
Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:
- Ոչինչ, – ասում եմ, – գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ’ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր … Լուսիկն արագ – արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում է ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»: Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:
Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձե արդյունք տվել է:
… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չերենցն էլ Չերենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է: մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը:
- Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …
Դիմանակարը դու եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:
- Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ: «…»:
Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով’ կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Ասույթներ Եղիշե Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
 Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:     
                                                                                     Պարույր Սևակ 

...Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
...Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
                                                                                                  Գուրգեն Մահարի

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:

                                                                                                      Ակսել Բակունց

 Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր...
 Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա  ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ...

                                                                                                            Ավ. Իսահակյան

Նաիրին ծնեց Չարենցին...Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ,ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ,բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ...բարձրացրեց գլուխը`տեսավ շողացող արևը...Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց:                                       
                                                                                                                     Մարտիրոս Սարյան

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:

                                                                                                              Լուի Արագոն

Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:

                                                                                                         Վիլյամ Սարոյան

Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”
Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:
“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:

                                                                                                   Մարտիրոս Սարյան

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:
… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:

                                                                                                      Իլյա Էրինբուրգ