Այս տարվա ուսումնական պլանը շատ է փոխվել: Կան և՛ թերություններ, և՛ առավելություններ: Ազատ ժամանակ շատ ենք ունենում, կարողանում ենք հասցնել պարապել և ուսումնասիրել մեզ հետաքրքող թեմաները: Այս տարի ես ոչ մի տեղ չեմ ընդունվելու, ու իմ ամբողջ ժամանակը իմն է` կարդում եմ, պարում եմ, իսպաներեն եմ սովորում, խորացնում եմ անգլերենի և հայերենի գիտելիքները, այցելում եմ մարզասրահ ու ճամփորդում եմ: Չկա խանգարող, կաշկանդող ոչ մի բան: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը ինձ համար այս պահին չեմ դարձրել գերնպատակ, որովհետև ապագայի հետ կապված ծրագրերս շատ-շատ են և բազմազան: Ուզում եմ ճիշտ կողմնորոշվել և ճիշտ ու խելացի ընտրություն կատարել: Այս անհատական ուսումնական պլանը ինձ ճիշտ որոշումներ ընդունելու, իմ ժամանակը ճիշտ տնօրինելու, ազատ ու անկաշկանդ ապրելու հնարավորություն ընձեռեց: Բայց, ինչպես ցանկացած շրջանավարտ մտածում եմ ավանդական վերջին զանգի, ավարտական երեկոյի մասին: Այնքա՜ն տարբեր են բոլորիս ուսումնական պլանները, այնքա՜ն բազմազան, որ քիչ ենք կարողանում հանդիպել ու ինչ-որ հարցեր քննարկել, միասնական որոշումներ կայացնել...
Комментариев нет:
Отправить комментарий