Մարդու հանգստի կազմակերպման վայրերը, որոնք նպաստում են առողջության բարելավմանը, գեղագիտական ճաշակի բարձրացմանը կոչվում են ռեկրացիոն ռեսուրսներ:
Ռեկրացիոն ռեսուրսները լինում են.
Մարդածին
Բոլոր շինությունները, որոնք արված են մարդու միջամտությամբ կոչվում են մարդածին ռեսուրսներ:Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ շատ են մարդածին ռեսուրսները, բայց ավելի գերակշռում են զարգացած երկրներում:
Բնածին
Բնության բվոլոր տըեսարժան վայրերը, որոնք մարդու կողմից փոփոխության չեն ենթարկվել կոչվում են բնածին:
Ռեկրացիոն ռեսուրսները լինում են.
Մարդածին
Բոլոր շինությունները, որոնք արված են մարդու միջամտությամբ կոչվում են մարդածին ռեսուրսներ:Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ շատ են մարդածին ռեսուրսները, բայց ավելի գերակշռում են զարգացած երկրներում:
Բնածին
Բնության բվոլոր տըեսարժան վայրերը, որոնք մարդու կողմից փոփոխության չեն ենթարկվել կոչվում են բնածին:
Բնակչություն 6113.0
Մակերես 55.14 կմ2
Ջերմուկ համայնքի վարչական տարածքը ընդգրկում է Ջերմուկ քաղաքը և Կեչուտ գյուղը: Համայնքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանում:
Ջերմուկ քաղաք: Քաղաքը մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հյուսիս-արևելք, Երևանից`173 կմ հեռավորության վրա: Ջերմուկը Վայոց Ձորի մարզի բնակչության թվով 3-րդ քաղաքն է, պաշտոնական տվյալներով առ 1 հունվարի 2005թ-իբնակչության առկա թիվը կազմում է 5146 մարդ: Քաղաքի զբաղեցրած տարածքը մոտ 2100 հա:Քաղաքային բնակավայր է հռչակվել 1961 թ-ին: Քաղաքի անվան ծագումնաբանությունը կապված է տաք աղբյուրների` ջերմուկների ելքերի հետ,որն էլ հետագայում տարածվել է ողջ բնակավայրի վրա:
Ջերմուկը որպես բնակատեղի և հանգստավայր, նույնքան հին է, որքան Վայոց Ձորը: Չնայած միջնադարյան հայ մատենագրության մեջ մի անգամ է միայն հիշատակվում Ստեփանոս Օրբելյանի մոտ հարկատու գյուղերի ցանկում, սակայնայդ արձանագրությունը հավաստում է Ջերմուկի հին և մեծ լինելու փաստը, քանի որ այն պարտավոր է եղել ավելի մեծ չափի հարկեր տալ, քան գավառի մյուս գյուղերը: Ջերմուկի տարածքում այսօր էլ պահպանվել է ամրոցի պարսպիփլատակները` անտաշ որձաքարերով և առանց շաղախի, որի կառուցումը վերագրվում է Արտաշեսյան ժամանակաշրջանին, մ.թ.ա. 189 թ-ին, իսկ գյուղը ավելի վաղ շրջանում է հիմնադրվել:
Ջերմուկի ջրերը զանազան հիվանդություններ բուժելու հուսալի միջոց են եղել անհիշելի ժամանակներից: Ըստ պատկմական աղբյուրների` Ջերմուկը Սյունյաց գահերեց իշխանների ամառանոցն է եղել: Վկայություններ կան այն մասին, որմարդիկ երկար դժվարանցելի ճանապարհ են անցել կիրճերով, նեղ կածաններով, որպեսզի տաք և բուժիչ ջրերում լոգանք ընդունեն: Մինչ օրս պահպանվել են քարաշեն լոգանքատեղիների մնացորդները: Քաղաքի մոտ է գտնվում ՍուրբԱստվածածին եկեղեցին` կառուցված 9-րդ դարում:
Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 2070 մ է: Սարահարթը, որի վրա տեղավորված է այն, երեք կողմից շրջապատված է Վարդենիսի և Սյունյաց հրաբխային բարձրավանդակներով: Այստեղով է հոսում հանրապետության ջրառատգետերից մեկը` Արփան, որը հոսելով քաղաքի միջով, այն բաժանում է երկու մասի` Ձախափ և Աջափ: Արփա գետի մեջ է թափվում Ջերմուկ գետակը, որն իր գետաբերանի մոտ առաջացրել է ավելի քան 84 մ բարձրությամբ հրաշագեղ ջրվեժ:
Քաղաքի կլիման տիպիկ լեռնային է` զով ամառներով, ցուրտ, ձյունառատ, երկարատև ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը 150-160 է, առավելագույնը եղել է 320 , իսկ հունվարյան միջինը` -8.10, նվազագույնը դիտվել է -350 :Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 800 մմ:
Ջերմուկը ջրառատ վայր է: Քաղաքի տարածքում բխում են սառնորակ և տաք աղբյուրներ, որոնք օգտա•ործվում են խմելու համար: Սակայն Ջերմուկը հատկապես հայտնի է իր բուժիչ, թվով շուրջ 40 տաք, հարուստ բաղադրությամբ`սուլֆատա-հիդրոկարբոնատային-նատրիումական աղբյուրներով, որոնց ջերմությունը հասնում է 560-640 և բուժում է ամենազանազան հիվանդություններ: ԽՍՀՄ-ի տարիներին, երբ վերջնականապես պարզվեց Ջերմուկի ջրերի մեծօգտակարությունը, որոշում ընդունվեց հիմնել առողջարան:
Ջերմուկը հարուստ է մի շարք հանքային ռեսուրսներով, դրանցից են անդեզիտա-բազալտային հանքաքարը, որը շահագործվում է և պահուստային նշանակություն ունեցող քվարցիտի, հրաբխային խարամի պաշարները:
Նախկինում 1990 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 10500 բնակիչ, 2001 թ-ին` 5394, այժմ մշտական բնակչության թիվը փոփոխության չի ենթարկվել, առկա բնակչությունը 5146 մարդ է:Սեռային կազմում կանայք կազմում են2658, տղամարդիկ` 2488: Բնակչության մեջ աշխատանքային ռեսուրսների հիմնական մասը ապահովված է աշխատանքով` մոտ 2500 մարդ: Ըստ քաղաքի զբաղվածության կենտրոնի ցուցանիշների գործազուրկ են 552 բնակիչ, իսկաշխատանք փնտրողներները` 770: Ընդ որում այս ցուցանիշների մեջ մեծ է կանանց տեսակարար կշիռը: Համեմատաբար բարձր է բնակչության կրթական ցենզը. Աշխատանքային ռեսուրսների մեծ մասը զբաղված է սպասարկման,առողջապահության, արդյունաբերական, շինարարության և կրթական ոլորտներում: Ընդ որում, սպասարկման ոլորտի աշխատակիցների թիվը փոփոխվում է ըստ սեզոնների: Կապված ամառային ամիսներին հանգստացողների մեծ հոսքիհետ, պահանջվում են ավելի շատ աշխատողներ և դրանք ժամանակավորապես զբաղված են լինում:
Քաղաքում գործում է 2 միջնակարգ դպրոց, 3 մանապարտեզ, գրադարաններ, մարզադաշտ, արվեստի դպրոց, հիվանդանոց, պոլիկլինիկա:
Քաղաքը հանրապետության մեջ մասնագիտացած է որպես միաֆունկցիոնալ քաղաք, այն է որպես ռեկրացիոն-առողջարանային քաղաք: Կան շատ առողջարաններ, որոնցից լայն ճանաչում ունեն ՙՆարեկը՚, ՙԱղաջանյանի անվանառողջարանը՚, ՙՋերմուկը՚, ՙԶարթոնքը՚, ՙԱրարատը՚, ՙԵրազը՚, ՙԱրմենիան՚: Քաղաքում է գտնվում հսկայական մի շենք, զարդաքանդակներով հարուստ արվեստի մի կոթող` ըմպելասրահը, որը դարձել է քաղաքի խորհրդանիշը: Այս կառույցիճարտարապետն է հանճարեղ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի որդին` Գևորգ Թամանյանը:
Ջերմուկում ծավալված են ոչ ոգելից խմիչքների` ՙՋերմուկ՚ հանքային ջրի արտադրությունը: Շատ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են շշալցմամբ, բայց դրանցից առավել խոշոր են ՙՋերմուկի մայր գործարանը՚ և ՙՋերմուկ Գրուպը՚:Բուժական մի շարք կարևոր ու օգտակար հատկությունների, անուշահամությամբ շնորհիվ այն նվաճել է արժանի համբավ և մեծ պահանջարկ ունի շատ երկրներում: Այժմ էլ այն արտահանվում է Իրան, ԱՄՆ, ՌԴ և այլ երկրներ:
Քաղաքում կան նաև սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք զբաղվում են կաթնամթերքի վերամշակմամբ, հացաբուլկեղենի արտադրությամբ:
Քաղաքի համար կարևոր են ռեկրացիոն ռեսուրսների նպատակային օգտագործումը, որը շատ մեծ եկամուտներ կբերի ինչպես մարզին, այնպես էլ հանրապետությանը: Անհրաժեշտ են որոշակի կապիտալ ներդրումներ արդեն իսկ գոյությունունեցող առողջարանային շենքերի վերանորոգման և ռեկրացիոն ռեսուրսների ողջ հզորությամբ օգտագործման համար:
Կեչուտ գյուղ: Զբաղեցնում է 3414 հա մակերես, իսկ բնակչության առկա թիվը` 967: Գտնվում է Ջերմուկի վարչական համայնքի մեջ: Վայքից գտնվում է մոտ 30 կմ հյուսիս- արևելք, ընկած է Եղեգնաձոր-Ջերմուկ միջպետական ճանապարհիվրա: Գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսում, ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա: Գյուղից քիչ հեռու ընկած Կեչուտի ջրամբարը, որից սկիզբ է առնում Արփա-Սևան ջրատար թունելը,որի կառուցումը սկսվել է 1963 թ-ին: 2004 թ-ին շահագործման է ենթարկվել Որոտան-Արփա ջրատարը, որը Որոտանի ջրերի մի մասը տեղափոխում է Կեչուտի ջրամբար և այնտեղից տեղափոխվում դեպի Սևանա լիճ` լճի մակարդակը բարձրացնելու համար: Գյուղի կլիմանցուրտ լենային է, բնորոշվում է զով ամառներով, ցուրտ ձմեռներով: Գյուղում շահագործվում են հրաբխային խարամի պաշարները որպես շինանյութ: Կան նաև հանքային ջրերի աղբյուրներ:
Կեչուտ գյուղի մոտ է գտնվում Զիրակի վանք-մատուռը, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին` կառուցված 11-13-րդ դարերում:
Բնակչությունը 2001 թ-ի մարդահամարի տվյալներով կազմել է 1004 բնակիչ, իսկ ներկայումս առկա բնակչությունը 967 է. որից կանայք են 486, տղամարդիկ` 481: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ` երեխաները 207,չափահասներն ու մեծահասակները` 630, ծերերը և զառամյալները` 130: Տնտեսությունների թիվը 269 է: Գյուղի աշխատանքային ռեսուրսները զբաղված են Ջերմուկ քաղաքում արդյունաբերության, շինարարության, սպասարկման ոլորտում`շուրջ 150 բնակիչ: Մնացած մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղի մասնագիտացումը մերձքաղաքային տնտեսությունն է, այն Ջերմուկ քաղաքին ապահովում է գյուղատնտեսական մթերքներով: Հիմնական ճյուղը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ,թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Վարելահողերը կազմում են մոտ 600 հա, որոնք օգտագործվում են հացահատիկի, կարտոֆիլի, կերային բույսերի աճեցման համար: Գրեթե նույնքան էլ կազմում են խոտհարքերը: Կան նաև բազմամյա տնկարկներ` 11 հա:
Գյուղի հիմնախնդիրներից կարևորվում են խմելու և ոռոգման ջրի ջրագծերի անցկացման հարցը:
Комментариев нет:
Отправить комментарий