среда, 27 января 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգը բիոտիկ (կենդանիօրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջությունն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում ենպրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Էկոհամակարգը բարդինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։
Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների,անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ։
Երկրագնդի վրա կան բազմաթիվ էկոհամակարգեր, որոնք չունեն ընդհանուր թիվ, ուղղակի հնարավոր չէ դրանք հաշվել: Էկոհամակարգի օրինակ է անտառը, սննդային շղթան նույնպես,իրենց էկոհամակարգ է ներկայացնում: 
Հիմնականում կա երկու տեսակի էկոհամակարգեր՝ ջրային և ցամաքային:
Ցանկացած այլ էկոհամակարգ գտնվում է այս ենթակետերից մեկում: Ցամաքային էկոհամակարգեր կարելի է գտնել ամենուր, բացի խիստ հագեցված վայրերում: Դրանք դասակարգված են. Անտառային էկոհամակարգեր, անապատային էկոհամակարգեր,  լեռնային էկոհամակարգեր, ջրային էկոհամակարգեր, ծովային էկոհամակարգեր:


Էներգիա: Էկոհամակարգերում էներգիայի և նյութերի փոխանցումը մի մակարդակից մյուսին իրագործվում է սննդային շղթայի միջոցով:  էկոհամակարգերում զարգացման ընթացքում ստեղծվել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաներ: Տեսակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր: Յուրաքանչյուր սննդային շղթա սկսվում է կա՛մ կանաչ բույսերով (պրոդուցենտներ), կա՛մ դրանց մնացորդներով: Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք: Սննդային շղթաները, որոնք բնության մեջ առանձնակի կարևոր դե՜ ունեն, սկիզբ են առնում էներգիայից, ուստի եթե պակասի էներգիան, ապա կպակասեն նաև  սննդային շղթայի մյուս շերտերը:

ՖոսֆորՇրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում: Բույսերի համար առավել մատչելի է միայն օրգանական միացությունների և հումուսի ֆոսֆորը: Հողերի հումուսային շերտը ֆոսֆորի միացությունների բնական կուտակիչ է հանդիսանում: Ֆոսֆորը, ինչպես և ազոտը,   հանդիսանում է ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը: Ի տարբերություն մյուս կենսածին տարրերի` ֆոսֆորը  չի առաջացնում գազային միացություններ: Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է:
Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր



Ազոտ: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:  Սակայն խիստ կարևոր այդ կենսածին տարրը (մթնոլորտում եղած ազոտը) անմատչելի է և չի կարող անմիջապես օգտագործվել օրգանիզմների կողմից: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղի: Օրգանական նյութերի ձևով,սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին:Ազոտի պակասը հողի մեջ լրացվում է ազոտի շրջապտույտի շնորհիվ: Առաջին հերթին դա կատարվում է օդի ազոտի հաշվին: Օդում տեղի ունեցող էլեկտրական պարպումները՝ կայծակները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ազոտից ու թթվածնից ազոտի օքսիդ առաջացնելու համար:Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:

Ածխածին: Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի   

շրջանառությունը ընթանում է ավելի ուժգին: Առաջին, ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանականնյութեր:   Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են,անջատվում է CO2  գազ, որն էլ անցնում է միջավայր (մթնոլորտ): Ածխածնի ատոմները մթնոլորտ են անցնում նաև օրգանական նյութերի այրման հետևանքով: Եթե ածխածնի քանակը բնության մեջ պակասեր, ապա շատ նյութեր, որոնց բաղադրության մեջ կա ածխածինը (օրինակ. կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ, բնափայտ, տորֆ) չէին լինի ,սակայն որքան էլ քիչ պահանջվեն մյուս տարրերը միևնույն է դրանք ևս խիստ անհրաժեշտ են էկոհամակարգերի գոյության համար:

Комментариев нет:

Отправить комментарий