Համաճարակի պատճառով Հանրապետության բոլոր դպրոցների ձմեռային արձակուրդները երկարացված են, մերը՝ նույնպես, բայց քանի որ մենք Սեբաստացի ենք, մեր արդձակուրդները ուսումնական են, իսկ այսօր նաև մարզական: Այսպիսով, այսօր ունեցանք շատ հաճելի,ուրախ, ինչու չէ, բարդություններով լի հեծանվաերթ դեպի Էջմիածին: Ես արդեն երկրորդ անգամն է, ինչ մասնակցում եմ հեծանվաերթի. անկեղծ կլինեմ,ինձ ավելի դուր եկավ առաջին անգամվա մեր հեծանվերթը, քանի որ առաջին անգամն էր, սպասված պահ էր՝ վառ տպավորություններով: Անցյալ անգամ մենք գնացինք հեծանվով, իսկ վերադարձանք մեքենայով: Այս անգամ ռեկորդակիր ենք, կարելի է ասել՝ ճանապարհի տերը։ Շուրջ քառասուն կիլոմետր ադրենալին: Ուղտերի քարավանի նման բռնել էինք ողջ ճանապարհը և քամու ու արևի հաճելի խաղի հետ առաջ էինք սլանում:Մեր առաջին կանգառը եղավ Զվարթնոցում, փոքր հանգստից հետո հասանք Էջմիածին: Զգացողություններն աննկարագրելի են, հավես,լեցուն ադրենալինով: Ճանապարհին մեկս մյուսին փորձում ենք օգնել, հետ մնացող ընկերոջ համար ընթացքը դանդաղեցնում, սպասում, ապա նորից սլանում: Սպորտը, ճամփորդությունը, արշավը սրանք այն կարևոր բաներն են, որ մարդու կյանքը երկարացնում են, լցնում նոր երանգներով, զգացողություններով, հիշողություններով: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ այս օրը մարզական դարձրեցին: Շնորհակալություն ընկեր Սամսոնին, ողջ ճանապարհին հոգատար վերաբերմունքի համար: Անհամբեր սպասում եմ հաջորդ երթին:

Комментариев нет:
Отправить комментарий