Երբեմն մենք անում ենք այնպիսի բաներ, որոնք ճիշտ չեն, մենք աղտոտում ենք մեր միջավայրը, հետո բողոքում թե աղտոտված է մեր երկիրը, թե մենք առողջ միջավայրում չենք ապրում: Միջավայրը
մաքուր պահելու համար ամեն մեկս պետք է մեզ վրա վերցնենք մեր բաժին
պատասխանատվությունը: Պատասխանատվություն ասելով ինկատի ունեմ ուրիշին
քննադատելու, վիրավորելու փոխարեն պետք է
նախ և առաջ վերահսկենք մեր վարքագիծը,
վերաբերմունքը բնության, միջավայրի նկատմամբ:
Մթնոլորտը, ջրոլորտը և մյուս ոլորտները
ոչ ամբողջությամբ, բայց մասամբ աղտոտված են, հետևաբար մենք բոլորս, առանց բացառության ապրում ենք աղտոտված միջավայրում:
Սակայն միայն աղբը չէ, որ վնասում է մեր առողջությանը: Մեր օրերում շատ են ,
ես կասեի չափից դուրս շատ են
ավտոմեքենաները: Որոնք ամենաշատն
են աղտոտում մթնոլորտը:
Ավտոմեքենաների ծուխը շատ է
վնասում մեր առողջությունը: Այդ իսկ
պատճառով պետք է դիմենք առողջ ապրելակերպի,
խոսքս ավտոմեքենաները հեծանիվի հետ
փոխարինելու մասին է:
Եթե անկեղծ լինեմ ես անձամբ չեմ
կազմակերպել բնապահպանական ծրագրեր, բայց շատ անգամ մասնակից եմ եղել :
Որպես վերջաբան կասեմ, որ մենք պետք է գնահատենք այն ինչն բնությունն մեզ տվել է, վայելենք այն, իր գեղեցկությամբ,այլ ոչ թե ավիրենք, աղտոտենք և ադպես էլ թողնենք:
Комментариев нет:
Отправить комментарий