понедельник, 18 января 2016 г.

Գրիգոր Զոհրապ

«Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա.... ոչ թե հնին դառնալով, այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ.... Ժողովուրդն է միայն, որ կդարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա՝ իր կամքին, պետքին, զգացմունքներուն ու հաճույքին համեմատ»:                                                                                       Գրիգոր Զոհրապ





Մեծանուն Զոհրապը ծնվել է Կոստանդնուպոլսում, 1861թ.: Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ զարգացնելով ռեալիզմի ավանդները հայ գրականության մեջ: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով, հոգեբանական նրբին պատկերների, համեմատությունների և մակդիրների արտահայտչամիջոցներով:

Ահա եվ մի քանիսը, որոնք շատ եմ հավանել՝

«Զաբուղոն»

Զաբուղոնը մի սիրո մասին է: Մի երիտասարդ, ցնորված կողոպտիչ սիրահարվում է մի աղջկա ու գիշերները գալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկ ուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնել ոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որ աղջիկը դադարել էր սիրել այդ ցնորված երիտասարդին :Նրան բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչել բանտից ,սակայն սկզբում իր մոտ ոչինի չի ստացվում, բայց ի վերջո մի քանի տարվա փորձերից հետո հաջողվում է դուրս գալ : Դուրս գալուց անմիջապես հետո երիտասարդը վազում  է աղջկա տուն: Բայց տուն հասնելուն պես նա տեսնում է, որ աղջիկը միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել աղջկան ու նրա նոր սիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցում է, որ իր քաջությունը այլևս  ոչ ոքի անհրաժեշտ չէ: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամ իր սիրով իր մենակությունը չի ծածկվում: 

Ճիտին պարտքը»

«ճիտին պարտքը» նորավեպը մի մարդու մասին էր, ում կինը մահացել էր և իր երկու աղջիկները իր խնամակալության տակ էին: Նա էր պահում ընտանիքը: Սակայն իր գործերը դեպի վատն են ընթանում և նա որոշում է չասել իր աղջիկներին, որ չտխրեն, որ անհոգ լինեն: Իսկ ինքը կեղծ ժպիտ է հագնում աղջիկների մոտ, որ չկասկածեն իրավիճակի մասին: Ի վերջո նա չի կարողանում աշխատանք գտնել և չվարձատրվելով, աղջիկների քմահաճույքները ի վիճակի չլինելով կատարել, հասկանում է, որ չի կարող նայել նրանց աչքերի մեջ։ Մարդը ինքնասպան է  լինում:

Իմ  կարծիքով նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան շատ սխալ քայլի է դիմել, եթե նա չէր ցանկանում իջնել իր աղջիկների աչքից պետք է ավելի շատ հաճախականությամբ աշխատեր, կամ էլ դաստյարակեր այնպես, որ այդպիսի իրավիճակներում աղջիկները կարեկցող լինեին իրեն: Սակայն ի վերջո նա ընտրում է  և ամենահեշտ տարբերակը, կորցնում ամեն ինչ:
Նա ինքնասպան լինելով ավելի է կոտրում իր աղջիկներին, չէ որ նա տղամարդ է, նա պետք է տղամարդուն վայել պահեր իրեն և երբեք չհանձնվեր, չէ որ հույսը վերջում է մարում: Նա իր այդ արարքով ի ցուց դրեց բոլորին իր թուլությունը և իր երկու միայնակ աղջիկներին թողեց մեն-մենակ:




« Իր գործունեության ձևերեն այն, զոր ամենեն ավելի հրայրքով, հեշտանքով կկատարեր, գրականությունն էր: Կպաշտեր գրականությունը »,- Գ. Զոհրապի մասին ասել է Արշակ Չոպանյանը:

Комментариев нет:

Отправить комментарий