суббота, 25 октября 2014 г.

Կոտորակներ

1/4, 2/4, 3/4,4/4 տեսքի թվերն անվանում են կոտորակներ:
Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:
Կուտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ, իսկ կոտորակի գծից ներքև գրված թիվը  հայտարար: Օրինակ՝ 1/2-ում 1 համարիչն է, իսկ 2 հայտարար:
 Կանոնավոր են կոչվում այն կոտորակները, որոնց համարիչը հայտարարից փոքր են (Օր.՝ 3/4 ,5/8, 6/9, 11/13 և այլն), իսկ  այն կոտորակներ, որոնց համարիչը հայտարարից մեծ է կամ հավասար է նրան` անկանոն կոտորակներ։ Օրինակ՝ 20/8,15/4, 48/8 , 11/11,  20/20, և այլն:
Երկու սովորական կոտորակներն իրար  հավասար են, եթե առաջին կոտորակի համարիչի և երկրորդի հայտարարի արտադրյալը հավասար է առաջին կոտորակի հայտարարի և երկրորդի համարիչի արտադրյալին: 
Օրինակ՝ 20/8  և 5/2, 20 * 2 = 40  և 8*5=40, 40=40 =› 20/8=5/2
 Կոտորակների հավասարության այս պայմանը տառային նշանակումներով կարելի է գրել այսպես.
                                              a\b=m\n,  եթե a *n= m*b
Կոտորակների հավասարության պայմանից բխում է կոտորակների հիմնական հատկությունը :
   Եթե սովորական կոտորակի համարիչը  և հայտարարը բազմապատկվում են միևնույն բնական թվով կամ բաժանվում են միևնույն բնական թվին, ապա կոտորակի մեծությունը չի փոխվում: Օրինակ՝ 4/5,  4*2/5*2=8/10,4/5=8/10:
  Կոտորակի համարիչի և հայտարարի բաժանումը նրանց որևէ ընդհանուր բաժանարարի կոչվում են կոտորակի կրճատում:Օրինակ՝ 4/8 = 2/4=1/2:
 Եթե կոտորակների հայտարարները նույնն են, ասում են, որ կոտորակներն ունեն ընդհանուր հայտարար: 
  Նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որն ավելի շատ բաժիններ է պարունակում։
   Օգտվելով կոտորակների հիմնական հատկությունից` տրված կոտորակները կարելի է այնպես ձևափոխել,որ դրանք ունենան ընդհանուր հայտարար: Այդպիսի դեպքերում ասում են, որ կոտորակները բերվում են ընդհանուր հայտարարի:
 Այն թիվը,որով պետք է բազմապատկել կոտորակի հայտարարը, որպեսզի ստացվի նրա և մեկ ուրիշ կոտորակի հայտարարի ընդհանուր բազմապատիկ, կոչվում է կոտորակի լրացուցիչ արտադրիչ: 

Комментариев нет:

Отправить комментарий