четверг, 9 октября 2014 г.

«Մեծ ցավը» վերլուծություն

Կարդալով Հովհաննես Թումանյանի <<Մեծ ցավը>>հասկացա,որ  երկար ժամանակ է անցել, բայց ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի մեջ: Ինչքան ես հասկացա Թումանյանի <<Մեծ Ցավը>> գրվածքում քննարկվում է մեր ես ունենալը և մեզ ճանաչելը:  Թումանյանը այն կարծիքին է, որ օտարները չեն հարգում և չեն ճանաչում մեզ,  որովհետև  պարզ տեսնում են, որ  մենք չգիտեն և չենք ճանաչում մեր լեզուն, գրականությունը և մեր պատմությունը: Թումանյանը ասում է. <<Ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ …>> և ավելացնեմ, որ անտեղյակ լինելու  հետ մեկտեղ չենք ուզում ընդունել, որ տգետ ենք և մեծ մասամբ չենք էլ ցանկանում սովորել: Մարդիկ իրենց տգիտությունից դրդված սկսում են հորինել, երազել, պատկերացնել և հավատալ այդ ամենին` ասես իրենց ասածը միակ  ճշմարտությունն է: Օրինակ` կան մարդիկ, ովքեր չիմանալով իրենց անցյալը, այն դարձնում են մի հրաշագեղ, անհաղթելի հերոսներով լի վեպ, բայց նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր (տգիտության պատճառով) փչացնում են իրենց անցյալը, վատթարացնում, հավատում իրենց հորինվածքներին և մի բան էլ պատմում օտարներին (նրանց մոտ ամաչում իրենց անցիալից և ինչու չէ հենց իրենցից): Եվ չես հասկանում ինչ են մտածում այդպիսի մարդիկ, որտեղ կամ ինչու են թաքցնում իրենց արժանապատվությունը, եսը և եթե ուզում են խոսել ինչ-ինչ բաների մասին, ինչու չեն սովորում, ուսումնասիրում և նոր այդքանից հետո սովորեցնում ուրիշներին: Հենց այս մասին էլ Թումանյանը գրում է. << Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը …>>: Ամեն Հայ մտածում է, որ գիտի և ճանաչում է իր ազգին, ժողովրդին, բայց չէ որ այդպես չէ: Մարդիկ փակում են իրենց  աչքերը, փակ աչքերով թռչում դեպի երկինք կամ հակառակը մտնում հողի տակ և չեն ցանկանում կամ չեն կարողանում ապրել այսօրվա կյանքով և շարժվել առաջ, ճիշտ և իրական անցյալը պահպանելով և ինքնությունը նույնպես:

Комментариев нет:

Отправить комментарий