понедельник, 24 ноября 2014 г.

Զաբուղոն

Զաբուղոնը մի երիտասարդ էր,ով գողությունը համարում էր արվեստ, իսկ Վասիլիկը՝ նրա նշանածը,այն մարդկանցից էր, ովքեր սիրում են իրենց ցույց տալ: Այս պատմվաքում բոլորն էլ իրենց մեղավորությունն ունեն, բայց քանի որ ես ամբողջ սրտով ատում եմ դավաճանությունը և կեղծավորությունը, ես կարծում եմ, որ ավելի մեծ մեղավորություն ունի Վասիլիկը. նա էր այս պատմվածքի դավաճանը, ինչու չէ, նաև կեղծավորը: Նաև ես չեմ արդարացնում Զաբուղոնին, քանի որ ինձ համար գողությունը ամենաստորին մակարդակի մարդկանց արարք է:
Ես նույնպես աղջիկ եմ,բայց չեմ կարողանում  հասկանալ Վասիլիկին: Ինչքան էլ Վասիլիկին դուր չգար Զաբուղոնի արարքը, հերոսուհին  պետք է խոսեր նրա հետ, և միգուցե Զաբուղոնը հանուն սիրո էլ երբեք գողություն չաներ, չէ՞ որ նա անկեղծ էր սիրում Վասիլիկին. այդ անկեղծությունը երևում է նովելի վերջին դրվագում:Իմ կարծիքով Վասիլիկի  արած քայլն ավելի անպատվաբեր էր, քան Զաբուղոնինը:

Комментариев нет:

Отправить комментарий