четверг, 12 мая 2016 г.

Մուշեղ Իշխան





Մայր իմ՝ երկինք եւ առաւօտ սրբալոյս, Դուն մեր հողին տուիր հոգիդ խնկաբոյր, Եւ հողը սուրբ՝ լուսապսակ պապերուս Քիչ մ՛աւելի սրբացաւ… հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, մշակութային-կրթական գործիչ Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան): Ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, Բեյրութի Հայ ճեմարանը, Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ։ Գրել սկսել է փոքր հասակից: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել «Հայրենիք» ամսագրում ամսագրում՝ 1932-ին: Չափածո ժողովածուններն են՝ «Տուներու երգը» (1936), «Կրակը» (1938), «Հայաստան» (պոեմ, 1946), «Կյանք և երազ» (1949), «Ողջույն քեզ կյանք» (պոեմ, 1958), «Ոսկե աշուն» (1963), «Տառապանք» (1968): Թատերգություններն են՝ «Մեռնիլը որքան դժուար է» (1971), «Սառնարանէն ելած մարդը» (1979), «Թատերախաղեր» (1980): Արձակ ստեղծագործություններն են՝ «Հացի և լույսի համար» (վեպ, 1951), «Հացի և սիրո համար» (վեպ, 1956), «Մնաս բարով, մանկություն» (վեպ, 1974), «Սպասում» (վիպակ, 1977): 1952-ին հրատարակվել է նրա «Երեք մեծ Հայեր» դիմաստվերները, 1973-75-ին՝ «Արդի հայ գրականութիւն» գրապատմական ուսումնասիրությունը: Մուշեղ Իշխանը մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածներ ունի ազգային ու մշակութային հարցերի շուրջ: 1942-52-ին, ուսուցչության հետ համատեղ, կատարել է խմբագրական աշխատանքԱզդակ», Բեյրութ): Երևանում բեմադրվել են Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» (1989), «Մեռնիլը որքան դժվար է» (1992) պիեսները: Մուշեղ Իշխանի անունով կոչվել է Երևանի թիվ 5 դպրոցը, որտեղ բացվել է նաև նրա թանգարանը:


Հայ Հոգին
Հրաշագործ, հրաշալի՛ հայ հոգին,
Յաւերժական լոյսի մը պէս շողշողուն,
Օր մը իջաւ Արարատի բարձունքին
Եւ նուաճեց խաւարն անթիւ դարերուն:
Հայոց աշխարհն իրմով դարձաւ բուրաստան
Փոքրիկ ածու, բայց գերազանց բոլօրէն
Ուր ծաղկեցան վսեմ գործեր արութեան
Եւ ուր փառքի նոր ընձիւղներ կը ժայթքեն:
Երկնապարգեւ շնորհք ու շունչ հայ հոգին,
Մեզ սկիզբէն վառեց բոցովն աստղերուն
Եւ նուիրեց ազատութեան տաճարին՝
Հայկէն մինչեւ վերջին ժառանգն հայկազուն:
Ամէնուրեք, ապառաժէն իսկ դաժան
Բխեցուց ջուրն անմահական գորովի,
Տառապանքէն քամեց գինին խնդութեան,
Վէրքերը մեր փոխեց անուշ սրինգի:

Անչափելի, մեծախորհուրդ հայ հոգին,
Ինքն էր, որ մերթ իբրեւ Վահագն ու Աստղիկ
Փառակերտեց վէպն հեթանոս մեր կեանքին
Եւ մերթ դարձաւ դիւցազնական փոթորիկ:
Հայ վանքերու խուցերուն մէջ մթամած
Ի՛նքն էր հեղեղ աղօթքներուն Նարեկեան,
Կանթեղը վառ, որ դարէ դար պլպլաց էջին վրայ
Մեր ոսկեղէն դպրութեան:
Սիրագորով, գանձերու ծո՛վ հայ հոգին
Երգ ու տաղով բարբառեցաւ ամէնուն
Եւ իր անյայտ, աստղանուագ մեղեդին
Դարձաւ համերգ Կոմիտասի շրթներուն:
Բաշխուեցաւ հանճարներուն մեր բոլոր,
Քնարակիր գուսաններուն վաղեմի,
Շեփորահար քերթողներուն թեւաւոր
Եւ արդ մեր մէջ եւ մեր վերեւ կը ծագի:
Բազմաչարչար, անյիշաչար հայ հոգին
Քանի սուրո՜վ զինք խոցեցին
Քանի՜ շղթայ զարկին իր սէգ թռիչքին
Բայց ինք մնաց կենսանորոգ ու դալար:
Իր հարազատ պատկերն է սուրբ մեր լեզուն
Որ կը հնչէ զանգերուն պէս Յարութեան
Իր տեսիլքէն կը կրէ կեանք եւ արիւն
Ամէ՛ն տաճար, ամէ՛ն գմբէթ հայկական:
Հայ հոգին անմահ, հայ հոգին հզօր,
Ճառագայթ բոսոր
Պիտի սփռէ դեռ անհատնում դարեր
Օրհնութիւն եւ սէր:
Պիտի գան անվերջ սերունդներ նորէն
Եւ պիտի կրեն,
Իբրեւ վառ դրօշ եւ լուսապսակ
Զայն ծագէ ի ծագ
Հայ հոգին կախարդ՝ երկինքի ճամբան
Անմար ծիածան
Հազա՜ր փառք իրեն, բիւ՜ր աղօթք ու խունկ
Հազա՜ր պաշտամունք…

среда, 11 мая 2016 г.





Այսօրվա  մեր դասացուցակը ամբողջովին մարզական էր։ Նախավարժանքով սկսեցինք մեր դաս֊պարապմունքը, իսկ հետո մեզ միացան  Կարնիր խաչից մեր հյուրերը ։ Սովորում էինք առաջին բուժօգնություն։  Սովորում էինք տարբեր իրավիճակներում ճիշտ և հասարակ առաջին օգնություն ցուցաբերել։ Դաս֊պարապմունքը  բավականին երկար տևեց, սակայն շատ դյուրին և հետաքրքիր։ 



среда, 6 апреля 2016 г.

Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)

  1. Բառարանային հետազոտական աշխատանք
  • Բացատրականև  հոմանիշների բառարանից  (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:  

ազբ

Շարժուն շրջանակ՝ սանրաձև թելերով, որոնց արանքով անցնում են հենքի թելերը:
2. Կտավի հենքի թելերը, ծոպ:

ազրահել

1. Հսկա, աժդահա: 
2. Ժողովրդական բանահյուսության մեջ՝ հոգեառ:


աթանդա 

[ձայնարկություն] (ծածկալեզու)
Զգուշացման բացականչություն՝ զգուշացիր, ուշադիր եղիր նշանակությամբ:


աթար 

աթարի, [գոյական]
Անասունների չորացրած


սառնապուր 

ի, դ. (իւՏրր.: Սիսեռով, բրնձով, բազուկի տերևներով ոլ զանազան համեմունքներով պատրաստվող ու սառեցրած վիճակում մատուցվող ապուր:




սատափացում 

գ. (գվդփ Սադափի գույնով ցոլալը, սադափագույն ցոլանք: 



ծալակցել 

[ներգործական բայ] (տեխնիկա)
Եզրերը ծալելով կցել (թիթեղյա շինվածքները):


ծաղկամարգ 

ծաղկամարգի, ծաղկամարգեր, [գոյական] 
Ծաղկի մարգ՝ ածու, առանձնացված փոքրիկ տարածություն ծաղիկներ ցանելու և աճեցնելու համար (փողոցներում, պարտեզներում, բակերում ևն): 

ծամթել - բացատրություն

ծամթելի, ծամթելեր, [գոյական] 
Ծամերը


հագուրդ 

հագուրդի, [գոյական]
1. Հագեցում, կուշտություն:
2. Կրքերի բավարարություն:






Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)

Բառարանային հետազոտական աշխատանք
  • Բացատրականև  հոմանիշների բառարանից  (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:
Արա
Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն:
Գաբրիել
նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ)

Եսայի
նշանակում է (փրկություն):

Հայկ
Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև “հսկա”:

Լարիսա
հունարեն թարգմանվում է "հաճելի", "բուրավետ":


ԱՆԱՀԻՏ
Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita "պիղծ” բառից. նշանակում է "անպիղծ”, "անապական”, "անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է: 

ԱՆԳԻՆ 
 Հայ. անգին բառից, որ նշանակում է "հազվագյուտ”, "գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է: 

ԱՆԺԵԼԱ 
 Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է "հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ: 

ԱՆԻ
 Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն: 

ԱՆՆԱ 
Եբր. Khanna անունից, որ նշանակում է "շնորհալի”, "ողորմած” կամ "պարգևատու”, "ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է: 

ԱՆՈՒՇ
 Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է "անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել "հաճելի”, "քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ: 




понедельник, 28 марта 2016 г.

Ապրում եմ պարով


 Անկեղծ ասած,երբեք  ազգագրական պարերի սիրահար չեմ եղել, բայց մեր կրթահամալիր տեղափոխվելուց անմիջապես հետո՝ սկսեցի սիրել, իսկ արդեն այս տարի, կարող եմ հանգիստ ասել, որ պարով եմ ապրում: Սեպտեմբերն էր, երբ ծանոթացանք Սեփան Թորոյանի հետ, ով շատ շուտ դարձավ այն մարդն, ով օգնեց սիրել ազգային պարը: Որորշ ժամանակ անց դարձանք «Կայծեր» պարային ակումբ:

вторник, 9 февраля 2016 г.

Եվս մի անմոռանալի դաս...

Այսօր «Սեբաստիա» համերգասրահում ունեցանք երգուսուցման շատ հետաքրքիր դաս: Երգերն ուսուցանում էին ընկեր Մերին և ընկեր Տաթևը. արդեն պարզ է, թե ինչքան հետաքրքիր և ջերմությամբ լի է անցել դասը: Այսպիսի երգուսուցման պարապմունքներ մենք հաճախ ենք ունենում: Այս անգամ սովորեցինք Կոմիտասի «Աբարանը քարոտ ա» և «Մարե, Մարե» երգերը:
Դասը անցավ շատ արագ, մի ակնթարթի պես: Սպասում ենք հաջորդ դասին: Ընկեր Տաթևն ասաց, որ մյուս դասին մենք` սովորողներս, հանդես ենք գալու որպես մենակատարներ: