четверг, 12 мая 2016 г.

Մուշեղ Իշխան





Մայր իմ՝ երկինք եւ առաւօտ սրբալոյս, Դուն մեր հողին տուիր հոգիդ խնկաբոյր, Եւ հողը սուրբ՝ լուսապսակ պապերուս Քիչ մ՛աւելի սրբացաւ… հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, մշակութային-կրթական գործիչ Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան): Ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, Բեյրութի Հայ ճեմարանը, Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ։ Գրել սկսել է փոքր հասակից: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել «Հայրենիք» ամսագրում ամսագրում՝ 1932-ին: Չափածո ժողովածուններն են՝ «Տուներու երգը» (1936), «Կրակը» (1938), «Հայաստան» (պոեմ, 1946), «Կյանք և երազ» (1949), «Ողջույն քեզ կյանք» (պոեմ, 1958), «Ոսկե աշուն» (1963), «Տառապանք» (1968): Թատերգություններն են՝ «Մեռնիլը որքան դժուար է» (1971), «Սառնարանէն ելած մարդը» (1979), «Թատերախաղեր» (1980): Արձակ ստեղծագործություններն են՝ «Հացի և լույսի համար» (վեպ, 1951), «Հացի և սիրո համար» (վեպ, 1956), «Մնաս բարով, մանկություն» (վեպ, 1974), «Սպասում» (վիպակ, 1977): 1952-ին հրատարակվել է նրա «Երեք մեծ Հայեր» դիմաստվերները, 1973-75-ին՝ «Արդի հայ գրականութիւն» գրապատմական ուսումնասիրությունը: Մուշեղ Իշխանը մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածներ ունի ազգային ու մշակութային հարցերի շուրջ: 1942-52-ին, ուսուցչության հետ համատեղ, կատարել է խմբագրական աշխատանքԱզդակ», Բեյրութ): Երևանում բեմադրվել են Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» (1989), «Մեռնիլը որքան դժվար է» (1992) պիեսները: Մուշեղ Իշխանի անունով կոչվել է Երևանի թիվ 5 դպրոցը, որտեղ բացվել է նաև նրա թանգարանը:


Հայ Հոգին
Հրաշագործ, հրաշալի՛ հայ հոգին,
Յաւերժական լոյսի մը պէս շողշողուն,
Օր մը իջաւ Արարատի բարձունքին
Եւ նուաճեց խաւարն անթիւ դարերուն:
Հայոց աշխարհն իրմով դարձաւ բուրաստան
Փոքրիկ ածու, բայց գերազանց բոլօրէն
Ուր ծաղկեցան վսեմ գործեր արութեան
Եւ ուր փառքի նոր ընձիւղներ կը ժայթքեն:
Երկնապարգեւ շնորհք ու շունչ հայ հոգին,
Մեզ սկիզբէն վառեց բոցովն աստղերուն
Եւ նուիրեց ազատութեան տաճարին՝
Հայկէն մինչեւ վերջին ժառանգն հայկազուն:
Ամէնուրեք, ապառաժէն իսկ դաժան
Բխեցուց ջուրն անմահական գորովի,
Տառապանքէն քամեց գինին խնդութեան,
Վէրքերը մեր փոխեց անուշ սրինգի:

Անչափելի, մեծախորհուրդ հայ հոգին,
Ինքն էր, որ մերթ իբրեւ Վահագն ու Աստղիկ
Փառակերտեց վէպն հեթանոս մեր կեանքին
Եւ մերթ դարձաւ դիւցազնական փոթորիկ:
Հայ վանքերու խուցերուն մէջ մթամած
Ի՛նքն էր հեղեղ աղօթքներուն Նարեկեան,
Կանթեղը վառ, որ դարէ դար պլպլաց էջին վրայ
Մեր ոսկեղէն դպրութեան:
Սիրագորով, գանձերու ծո՛վ հայ հոգին
Երգ ու տաղով բարբառեցաւ ամէնուն
Եւ իր անյայտ, աստղանուագ մեղեդին
Դարձաւ համերգ Կոմիտասի շրթներուն:
Բաշխուեցաւ հանճարներուն մեր բոլոր,
Քնարակիր գուսաններուն վաղեմի,
Շեփորահար քերթողներուն թեւաւոր
Եւ արդ մեր մէջ եւ մեր վերեւ կը ծագի:
Բազմաչարչար, անյիշաչար հայ հոգին
Քանի սուրո՜վ զինք խոցեցին
Քանի՜ շղթայ զարկին իր սէգ թռիչքին
Բայց ինք մնաց կենսանորոգ ու դալար:
Իր հարազատ պատկերն է սուրբ մեր լեզուն
Որ կը հնչէ զանգերուն պէս Յարութեան
Իր տեսիլքէն կը կրէ կեանք եւ արիւն
Ամէ՛ն տաճար, ամէ՛ն գմբէթ հայկական:
Հայ հոգին անմահ, հայ հոգին հզօր,
Ճառագայթ բոսոր
Պիտի սփռէ դեռ անհատնում դարեր
Օրհնութիւն եւ սէր:
Պիտի գան անվերջ սերունդներ նորէն
Եւ պիտի կրեն,
Իբրեւ վառ դրօշ եւ լուսապսակ
Զայն ծագէ ի ծագ
Հայ հոգին կախարդ՝ երկինքի ճամբան
Անմար ծիածան
Հազա՜ր փառք իրեն, բիւ՜ր աղօթք ու խունկ
Հազա՜ր պաշտամունք…

Комментариев нет:

Отправить комментарий