Անկեղծ ասած,երբեք ազգագրական պարերի սիրահար չեմ եղել, բայց մեր կրթահամալիր տեղափոխվելուց անմիջապես հետո՝ սկսեցի սիրել, իսկ արդեն այս տարի, կարող եմ հանգիստ ասել, որ պարով եմ ապրում: Սեպտեմբերն էր, երբ ծանոթացանք Սեփան Թորոյանի հետ, ով շատ շուտ դարձավ այն մարդն, ով օգնեց սիրել ազգային պարը: Որորշ ժամանակ անց դարձանք «Կայծեր» պարային ակումբ:
Մեր պարը սկսեցին սիրել, մեզ ծափահաում էին, գովում, որը ավելի էր մեզ ոգեշնչում:
Ինչպես գիտեք, կրթահամալիրի մի խումբ սովորողներով Թբիլիսիում կրթական կամուրջներ նախագծով
մասնակցում էինք էկո դասի: Բացի էկոլոգներից ու վրացախոսներից, ներկա էին նաև «Կայծերը»: Մենք պետք է
դպրոցում, Հայարտտանը ազգային պարեր սովորեցնեիք:Դե, եթե պետք է, ուրեմն կանենք:
Ուզում եմ պատմել Հայարտտան վարպետության դասի մասին,որը Վրաստանի
հայ
համայնքում
ազգային
ավանդությունների
և
մշակույթի
տարածմանն
էր ուղղված:
Հարգելի Ստեփանի հետ մենք էլ սովորեցնում էինք ազգային պարերը ու պարում: Մի տեսակ
հպարտություն էի զգում, մեջս կրակ էր վառվում, չէ որ մեծ պատասխանատվություն էր: Ներկաները
պարողների էին, ինչը ավելի էր հեշտացնում մեր գործը: Հարգելի Ստեփանը նրանց մի քանի
նոր պար սովորեցրեց և վերջում իսկական պարատոն
էր:
Տպավորություններս մեծ են, բառերը՝ քիչ:
Комментариев нет:
Отправить комментарий