Բառարանային հետազոտական աշխատանք
- Բացատրականև հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:
Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն:
Գաբրիել
նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ)
Եսայի
նշանակում է (փրկություն):
Հայկ
Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև “հսկա”:
Լարիսա
հունարեն թարգմանվում է "հաճելի", "բուրավետ":
Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita "պիղծ” բառից. նշանակում է "անպիղծ”, "անապական”, "անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է:
ԱՆԳԻՆ
Հայ. անգին բառից, որ նշանակում է "հազվագյուտ”, "գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է:
ԱՆԺԵԼԱ
Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է "հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:
ԱՆԻ
Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:
ԱՆՆԱ
Եբր. Khanna անունից, որ նշանակում է "շնորհալի”, "ողորմած” կամ "պարգևատու”, "ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:
ԱՆՈՒՇ
Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է "անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել "հաճելի”, "քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий