понедельник, 28 марта 2016 г.

Ապրում եմ պարով


 Անկեղծ ասած,երբեք  ազգագրական պարերի սիրահար չեմ եղել, բայց մեր կրթահամալիր տեղափոխվելուց անմիջապես հետո՝ սկսեցի սիրել, իսկ արդեն այս տարի, կարող եմ հանգիստ ասել, որ պարով եմ ապրում: Սեպտեմբերն էր, երբ ծանոթացանք Սեփան Թորոյանի հետ, ով շատ շուտ դարձավ այն մարդն, ով օգնեց սիրել ազգային պարը: Որորշ ժամանակ անց դարձանք «Կայծեր» պարային ակումբ:

вторник, 9 февраля 2016 г.

Եվս մի անմոռանալի դաս...

Այսօր «Սեբաստիա» համերգասրահում ունեցանք երգուսուցման շատ հետաքրքիր դաս: Երգերն ուսուցանում էին ընկեր Մերին և ընկեր Տաթևը. արդեն պարզ է, թե ինչքան հետաքրքիր և ջերմությամբ լի է անցել դասը: Այսպիսի երգուսուցման պարապմունքներ մենք հաճախ ենք ունենում: Այս անգամ սովորեցինք Կոմիտասի «Աբարանը քարոտ ա» և «Մարե, Մարե» երգերը:
Դասը անցավ շատ արագ, մի ակնթարթի պես: Սպասում ենք հաջորդ դասին: Ընկեր Տաթևն ասաց, որ մյուս դասին մենք` սովորողներս, հանդես ենք գալու որպես մենակատարներ:

понедельник, 8 февраля 2016 г.

Մթնշաղի անուրջներ

5. ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904
*****
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ…
1908

Կենսագրություն



129 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց Ախlքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ  Վահան Տերյան: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 
1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
 1908թ.-ին լույս է տեսել առաջին ժողովածուն` «Մթնշաղի անուրջները»` միանգամից հռչակավոր դարձնելով Վահան Տերյանին։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր նաիրի»  շարքը
Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
Նրա գրական ժառանգությունը կազմում  են 400 բանաստեղծություն, մոտ 30 գրական-քննադատական հոդվածներ, թարգմանություններ, նամակներ։
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: 

Դժվարին կյանք ապրեց  Վահան Տերյանը,կյանքից հեռացավ շատ անժամանակ,բայց քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ,որ անհնարին է պատկերացնել իր և հետագա  ժամանակների հայ պոեզիայուն առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով,որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ,որի ներկայացուցիչները ձևավորեցին Վ.Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։Ահա այդ քչերից մեկը Վ.Տերյանն է ով 1920 թվականի հունվարի 7-ին մահացավ Օրենբուրգում և թաղվեց այնտեղ։

среда, 27 января 2016 г.

Առցանց առաջադրանքներ ֆրանսերենից

Exercices(վարժություններ)

1. Բայերը դնել ներկա ժամանակով և թարգմանել:

Les verbes du 1er groupe : այն բայերն են որոնք ավարտվում են - er-ով`aimer, commencer, parler, chanter, danser, jouer,dessiner ( բացի`aller 3-րդ խումբ)…….

Հիմքին ավելացնում ենք հետևյալ վերջավորությունները`

Je –e ,nous - ons

Tu -es, vous - ez

Il, elle, on –e ils, 
elles – ent

Օրինակ`parler

Je parle-ես խոսում եմ nous parlons

tu parles, vous parlez

Il, elle, on parle ils, elles parlent



Exercice1) Complétez au présent



1. Nous rencontrons Paul et Charlotte.

Մենք հանդիպում ենք Պողոսին և Շառլոտին:

2. Ils invitent des amis.

Նրանք հրավիրում են ընկերների:

3. Tu aimes la danse.

Դուք սիրում եք պարը:

4. Nous mangeons un sandwich.

Մենք ուտում ենք սենդվիչ:

5. Elle regarde la télé.

Նա հեռուստացույց է դիտում:

6.Vous écoutez le match de football.

Դուք լսում եք ֆուտբոլի հանդիպում:

7 Elles détestent l'histoire.

Նա ատում է պատմությունը:

8.Ils voyagent très souvent

Նրանք շատ հաճախ են ճանապարհորդում:

9. Tu skies à Banff.

Դուք չմշկում եք Բանֆում 

10.Je préfére le tennis.

Ես նախընտրում եմ թեննիսը:



2. Նախադասությունները դարձնել ժխտական(ժխտականը կազմվում է ne pas մասնիկներով)



1.Vous ne chantez pas bien.

2. Je n'habite pas à Paris.

3.Elle n'aime pas la musique.

4. Pierre et Marie n'étudient pas l'anglais.

5.Vous ne regardez pas le film.

6. Je ne suis pas anglais.

7. Il n'a pas 20 ans.

8. Vous n'etes pas professeur.



3. Լրացնել անորոշ (un,une, des)կամ որոշյալ հոդերով(le,la.l'. les) և թարգմանել:



Օրինակ`Voici ____ professeur (m). C'est ____ professeur d'anglais.--> Voici un professeur,(հայտնի չէ )c'est le professeur d'anglais.(հայտնի է). Ահա մի ուսուցիչ, ահա անգլերենի ուսուցիչը:



1.Voici des enfants. Ce sont les enfants de Madame Marion.

Ահա երեխաներ: Ահա մադամ Մարիոնի երեխաները:

2.Voici une ville. C'est la ville de Besançon.

Ահա մի քաղաք: Սա Բզանսոն քաղաքն է:

3. Voici des étudiantes. Ce sont les étudiantes du cours de mathématiques.

Ահա ուսանողներ: Ահա մաթեմատիկայի դասընթացների ուսանողները:

4. Voici un immeuble. C'est l'immeuble de Maxime.

Ահա մի շենք: Սա Մաքսիմի շենքն է:

5. Voici un institut. C'est l'institut de Nice.

Ահա մի ինստիտուտ: Սա Նիցցա քաղաքի ինստիտուտն է :

6.Voici un téléphone. C'est le téléphone de Valérie.

Ահա մի հեռախոս: Սա Վալերիի հեռախոսն է :

Maintenant vous savez

Activite 1 1. Anna habite a Paris 2. Vous parlez Japonais? 3. Nino aime ka danse et la musique 4. Je suis étudiant 5. Elle aime le sport 6. il est americain 7. Vous habitez a Moscou Activite 2 1. Le football américain 2. La danse moderne 3. Le théatre Japonais 4. La musique classique 5. Le cinema francaise 6. La cuisine italienne Activite 3 Nom: Simonyan Prénom: Arpine Adresse: Armenia, Yerevan Profession: femme d'affairess Activite 4 Isabelle la musique classique? Elle pianiste? il aime le sport? Activite 2 1. Elle est écrivain. Elle est francaise. C'est francoise Sagam. 2. il est cineaste. It est américian. C'est Steven Spietherg.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգը բիոտիկ (կենդանիօրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջությունն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում ենպրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Էկոհամակարգը բարդինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։
Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների,անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ։
Երկրագնդի վրա կան բազմաթիվ էկոհամակարգեր, որոնք չունեն ընդհանուր թիվ, ուղղակի հնարավոր չէ դրանք հաշվել: Էկոհամակարգի օրինակ է անտառը, սննդային շղթան նույնպես,իրենց էկոհամակարգ է ներկայացնում: 
Հիմնականում կա երկու տեսակի էկոհամակարգեր՝ ջրային և ցամաքային:
Ցանկացած այլ էկոհամակարգ գտնվում է այս ենթակետերից մեկում: Ցամաքային էկոհամակարգեր կարելի է գտնել ամենուր, բացի խիստ հագեցված վայրերում: Դրանք դասակարգված են. Անտառային էկոհամակարգեր, անապատային էկոհամակարգեր,  լեռնային էկոհամակարգեր, ջրային էկոհամակարգեր, ծովային էկոհամակարգեր:


Էներգիա: Էկոհամակարգերում էներգիայի և նյութերի փոխանցումը մի մակարդակից մյուսին իրագործվում է սննդային շղթայի միջոցով:  էկոհամակարգերում զարգացման ընթացքում ստեղծվել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաներ: Տեսակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր: Յուրաքանչյուր սննդային շղթա սկսվում է կա՛մ կանաչ բույսերով (պրոդուցենտներ), կա՛մ դրանց մնացորդներով: Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք: Սննդային շղթաները, որոնք բնության մեջ առանձնակի կարևոր դե՜ ունեն, սկիզբ են առնում էներգիայից, ուստի եթե պակասի էներգիան, ապա կպակասեն նաև  սննդային շղթայի մյուս շերտերը:

ՖոսֆորՇրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում: Բույսերի համար առավել մատչելի է միայն օրգանական միացությունների և հումուսի ֆոսֆորը: Հողերի հումուսային շերտը ֆոսֆորի միացությունների բնական կուտակիչ է հանդիսանում: Ֆոսֆորը, ինչպես և ազոտը,   հանդիսանում է ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը: Ի տարբերություն մյուս կենսածին տարրերի` ֆոսֆորը  չի առաջացնում գազային միացություններ: Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է:
Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր



Ազոտ: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:  Սակայն խիստ կարևոր այդ կենսածին տարրը (մթնոլորտում եղած ազոտը) անմատչելի է և չի կարող անմիջապես օգտագործվել օրգանիզմների կողմից: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղի: Օրգանական նյութերի ձևով,սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին:Ազոտի պակասը հողի մեջ լրացվում է ազոտի շրջապտույտի շնորհիվ: Առաջին հերթին դա կատարվում է օդի ազոտի հաշվին: Օդում տեղի ունեցող էլեկտրական պարպումները՝ կայծակները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ազոտից ու թթվածնից ազոտի օքսիդ առաջացնելու համար:Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:

Ածխածին: Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի   

շրջանառությունը ընթանում է ավելի ուժգին: Առաջին, ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանականնյութեր:   Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են,անջատվում է CO2  գազ, որն էլ անցնում է միջավայր (մթնոլորտ): Ածխածնի ատոմները մթնոլորտ են անցնում նաև օրգանական նյութերի այրման հետևանքով: Եթե ածխածնի քանակը բնության մեջ պակասեր, ապա շատ նյութեր, որոնց բաղադրության մեջ կա ածխածինը (օրինակ. կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ, բնափայտ, տորֆ) չէին լինի ,սակայն որքան էլ քիչ պահանջվեն մյուս տարրերը միևնույն է դրանք ևս խիստ անհրաժեշտ են էկոհամակարգերի գոյության համար: