понедельник, 8 февраля 2016 г.

Կենսագրություն



129 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց Ախlքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ  Վահան Տերյան: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 
1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
 1908թ.-ին լույս է տեսել առաջին ժողովածուն` «Մթնշաղի անուրջները»` միանգամից հռչակավոր դարձնելով Վահան Տերյանին։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր նաիրի»  շարքը
Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
Նրա գրական ժառանգությունը կազմում  են 400 բանաստեղծություն, մոտ 30 գրական-քննադատական հոդվածներ, թարգմանություններ, նամակներ։
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: 

Դժվարին կյանք ապրեց  Վահան Տերյանը,կյանքից հեռացավ շատ անժամանակ,բայց քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ,որ անհնարին է պատկերացնել իր և հետագա  ժամանակների հայ պոեզիայուն առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով,որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ,որի ներկայացուցիչները ձևավորեցին Վ.Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։Ահա այդ քչերից մեկը Վ.Տերյանն է ով 1920 թվականի հունվարի 7-ին մահացավ Օրենբուրգում և թաղվեց այնտեղ։

Комментариев нет:

Отправить комментарий