четверг, 15 января 2015 г.

Environmental issues (Ես կարողանում եմ)

Here is the link of my text 
http://www.eschooltoday.com/overfishing/overfishing-information-for-children.html


What do I think about overfishing

I think people must be careful about nature.Mother-nature needs our help, we must protect the nature, because one day we must answer for every our act.The  overfishing changes oceans.When some kind of fishes stop exicting , It may change the life of oceans, or the balanc  of life In the oceans.
Abovementiond isn't connected only with fishes. A person must remember, that he is responsible for his every step, as the nature can be very crule.
 Today the Ozon problem is the result of human acting.

Translation from English into Armenian

We all love to eat fish, don’t we? It is the best source of protein and very healthy food in many ways. We also know where fish comes from—our oceans.
Many decades ago, our oceans were full of fishes but unfortunately, this is not the case today.
Our world today faces many complex issues ranging from pollution, climate change, wars, food crises, waste, over-population… and of course over-fishing.
These are all problems we have created for ourselves, often as a result of our selfish activities.
Overfishing particularly is one issue that is often underrated. This is because we do not hear about it often, and we also do not live in water so we do not care what happens there. Also, we mostly get as much fish as we would like from the market so what is the big deal?
By the end of this lesson, we will know how catastrophic overfishing is and how we are heading down a steep slope to a global disaster if we do not act quickly enough.

Մենք բոլորս սիրում ենք ձուկ ուտել, այդպես չէ՞:Սա սպիտակուցների և շատ առողջարար ուտելիքի ամենալավ աղբյուրն է մի շարք պատճառներով:Մենք նաև գիտենք՝ որտեղից են ծագում ձկները՝ մեր օվկիանոսներից:
 Շատ տասնամյակներ առաջ մեծ օվկիանոսները լիքն էին ձկներով, բայց, ցավոք, վիճակը այդպիսին չէ այսօր:
Բայց այսօր մեր երկիրը բախվում է շատ բարդ բացթողումների՝ սկսած աղտոտումից, կլիմայական փոփոխությունից, պատերազմներից, ուտելիքի ճգնաժամից և ծախսից, գերբնակչությունից և իհարկե ձկնորսության գերազանցումից:
 Սրանք այն խնդիրներն են, որոնք մենք ստեղծում ենք ինքներս մեզ համար, հաճախ որպես արդյունք մեր եսասիրական գործունեության:
 Հատկապես ձկնորսության գերազանցումը մի բացթողում է, որը հաճախ թերագնահատվում է: Դա այդպես է, որովհետև մենք չենք լսում դրա մասին հաճախ ու նաև չենք ապրում ջրի մեջ և չենք մտահոգվում, թե ի՞նչ է պատահում այնտեղ:
Նաև մենք ձեռք ենք բերում այնքան ձուկ ինչքան մենք ցանկանում ենք գնել խանութից և ո՞րն է մեծ բաժինը:

Եվ այս դասի վերջում, մենք կիմանանք, թե ինչքան աղետալի է ձկնորսության աճը և թե ինչպես ենք մենք ուղղվում դեպի համաշխարհային աղետի անդունդը, եթե մենք չգործենք բավականին արագ:

Բնական աղետներ

Աղետ հին հունարենից թարգմանած նշանակում է նաև հեղաշրջում,մահ: Աղետը դա պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ:
Վթարը, մարդու վատ ուսուցանումը,մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,աշխատանքային կարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայությունը դրանք բերում են տեխնածին աղետներիը:
Բնածին աղետների պատճառները լինում են հրաբխային ակտիվությունից,արևի ակտիվության բարձրացումից,շրջակա միջավայրի աղտոտումից դա Էկոլոգիական աղետ է:



Խոշոր բնածին աղետ է ջրհեղեղը:Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Ջրհեղեղը հասցնում է բազմաբնույթ վնասների՝բերքատու դաշտերը վնասելուց մինչև հաղոդրակցուղնիների ու շենքերի քայքայումը:

3.Տեխնածին աղետները մենք կարող ենք կանխել, քանի որ այն մեր ձեռքերում է, իսկ բնածին աղետները դրանք բնական երևույթներ են և մենք ոչինչ չենք կարող անել:
Մենք կարող ենք զերծ պահել մեր երկիրը մեկ տեխնածին աղետից եթե ավելի զգոն վարենք մեքենան(ինքնթիռը, նավը), իսկ հրաբուխի, երկրաշարժի և այլ բնածին աղետների դիմաց մենք ուղղակի անզոր ենք:

Բնական աղետների մասին ավելի պատկերավոր տեղեկություններ ես ստանում եմ ֆիլմերից: Վերջերս դիտեցի մի ֆիլմ երկրաշարժի մասին, որը հետո ջրհեղեղ էլ բերեց իր հետևից: 

Երկրաշարժ
Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում ձուկը, Հնդկաստանում խլուրդը և այլն։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Հետաքրքրական է, որ սառույցի հզոր շերտով պատված Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ երկրաշարժեր չեն լինում:

Իրական թվեր

Մաթեմատիկայում, իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։
Իրական թվերի մեջ են մտնում բոլոր ռացիոնալ թվերը:
Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ՝ թվային ուղիղ կամ իրական ուղիղի կետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են։
Յուրաքանչյուր իրական թիվ կարող է որոշվել հնարավոր անվերջ տասնորդական ներկայացմամբ (π-ի նման ), որտեղ յուրաքանչյուր հաջորդ թվանշանը չափվում է նախորդից մեկ տասնորդականով տարբերվող միավորներով։
 Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:Դրական տասնորդական կոտորակները, հատվածների երկարությունները բացասական տասնորդական կոտորակները և զրոն կազմում են իրական թվերի բազմությունը: Օր. 0, 18,25 և -25,31 :
Իրական, բայց ոչ ռացիոնալ թվերը կոչվում են իռացիոնալ թվեր: Օր. 0,101001000 և այլն:
Թվային ուղղի Aկետին համապատասխանող a թիվը երբեմն անվանում են A թվի կորդինատ :Այն բաղկացած է թվային առանցքի այն կետերից, որոնց հեռավորությունը a-ից փոքր (3)-ից: Օր. a=5 թվի 2-շրջակայքը (3=2) կլինի (3;7) միջակայքը:Ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին կազմում են իրական թվերի բազմություն:
Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ` թվային ուղիղ կամ իրական ուղղի կետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են:
Մաթեմատիկայում, իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։
 Իրականները R, իսկ ռացիոնալները՝ Q
 Յուրաքանչյուր իրական թիվ կարող է որոշվել հնարավոր անվերջ տասնորդական ներկայացմամբ որտեղ յուրաքանչյուր հաջորդ թվանշանը չափվում է նախորդից մեկ տասնորդականով տարբերվող միավորներով։
Ռացիոնալ թիվը ներկայացվում է սովորական կոտորակի տեսքով՝ , որտեղ համարիչը -ը ամբողջ թիվ է, իսկ հայտարարը -ը՝ բնական թիվ:

Ես կարողանում եմ (Հայոց լեզու և գրականություն)

вторник, 13 января 2015 г.

Տիգրան Մեծ (անհատական աշխատանք)

Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն, որի սահմանները և քաղաքական  ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Կովկասյան լեռներ և  Կասպից ծով, Սև ծովից մինչև Պարսից ծոց:
Արևելքում Տիգրանյան տերության սահմաններն ու ազդեցության գոտիները հասնում էին մինչև Հնդոսի և Ամուդարիայի հովիտներ:
Հայոց տերությունը՝ գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ կազմում էր շուրջ 3մլն. քառ. կմ տարածք:
Մեծ Հայքից դուրս կառավարումը Տիգրան Մեծն իրականացնում էր երկու եղանակով: Եթե նվաճվող երկրի արքան առանց լուրջ դիմադրության ընդունում էր իր գերիշխանությունը, շարունակում էր մնալ գահին՝ հարկեր և զինուժ տրամադրելու պարտավորությամբ: Դիմադրության դեպքում գահընկեց արվածների փոխարեն տիրակալը նշանակում էր կառավարիչներ ( Ծոփքում՝ Մերուժանին, Ասորիքում՝  Բագադատեսին, Հյուսիսային Միջագետքում՝ իր եղբայր Գուրասին):
Նվաճված երկրներն ունեին տեղական ինքնավարություն, ինչի մասին են վկայում փյունիկյան քաղաքների, նախկինում պարթևներին ենթակա և Տիգրան Մեծից կախյալ թագավորությունների ստացած ազատություններն ու սեփական դրամ հատելու է իրավունքը:
Տերության կառավարման մեջ կարևորագույն նշանակություն ունեին զինված ուժերը: Սենատին ուղղված Լուկուլլոսի զեկուցագրում  ներկայացված է Տիգրան Մեծի բանակի կազմը և թվաքանակը՝ 300 հազա, ինչը վերաբերում է ողջ տերությանը: Բուն հայոց զորքի թիվ, դատելով «Զորանամակից» և մատենագրական այլ աղբյուրների, եղել է շուրջ 120 հազար:
Ք.ա. 80-ական ԹԹ. Տիգրան Մեծը նոր մայրաքաղաք Տիգրանակերտը  հիմնեց մի վայրում, որը  և՛ Հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ Ք.ա 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը, ինչը ցույց էր տալիս, որ դեռևս պատանդության մեջ գտնվելով`  նա մշակել էր աշխարհակալության հասնելու  մի ծրագիր և իր մտապտկերում ուներ ապագա աշխարհակալության ուրվագիծը։ Նոր մայրաքաաղաքից բացի, Մեծն Տիգրանն իր անունով հիմնադրեց ևս մի քանի բնակավայր։Տիգրանակերտ անվամբ  քաղաքները Հիմնադրվեցին Հյուսիսային Միջագետքում ,Ասորիքի Հյուսիսում (Զևգմայի մոտ),ուտքի և Արցախ նահանգներում, ևս երկու  բնակավայր՝Տիգրանավան անվամբ՝Գողթնում ու  Մարաստանում:
Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝Ցիցերոնը, Սենատում արտասանած  իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում էր ''Vehemens''  կոչելով,որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն  գնահատականն էր: Նրանից քիչ ուշ ապրած նույնպես Հռոմեացի մատենագիր Վիլլեոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին համարում է « իր
ժամականի հզորագույն Թագավորը»  և «Թագավորներից մեծագույնը, իսկ  Պոմպեոս Տրոգոսը  տեղեկացնում է , որ նրան մեծարում էի՝ «Աստված» կոչելով...
Տիգրան մեծ
 Մ.թ.ա 92-ին Եփրատի մոտ կայացված հռոմեա-պարթևական բանակցությունները  ուղղված էին Հայաստսնի դեմ։ Եփրատը ճանավել է երկու տերությունների ազդեցուփյան ոլորտների սահման։ Պարթևաստանի սպառնալից դիրքը Տ.Բ-ին հարկադրել է դադարեցնել առջակատումը Հռոմի հետ։ Մ.թ.ա 91-ի  նա Կատադոկիան զիջել է իր դաշնակցին` Պոնտոսի թագավոր Միհդադ 6 Եվպատորին  և պատերազմի նախապատրաստվել պարթևաստանի դեմ։ Տ.Բ վերակառուցել է զինվ. ուժերը հզորացրել հատկապես ծան զրահավոր հեծելազորը և ստեղձել մարտըունակ զորաբանակ։ Իբերիան և Աղվանքը ենթարկելով իրեն`, ապահովել է թիկունքը  ես-ում։ Պարթևաստանի դեմ մ.թ.ա 87-85-ի պատերազմում նա ազատագրել միջագետք Հայոցը Կորդուքը, միջդոնիան և Հաաստանի հվ-արև. երկրամասերը  ապա դուրս մղել պարթևների սահմանակից երկրներից` Ադիաբենից, Օստոյենից և Արտպատականից, որոնք այնուհետև դարձել են Տ.Բ-ից կախյալ թագավոթյուններ։

понедельник, 12 января 2015 г.

Բարին և չարը բնության մեջ



Շատ են ասում այն մասին, որ չար և բարի գոյություն չունի, դրանք միայն մարդու գնահատականներն են: Հայ փիլիսոփայության վառ ներկայացուցիչ Եզնիկ Կողբացին ասում էր,որ մարդը թունավորվում  է օձից, բայց հակաթույնն էլ են օձից ստանում:Իմ կարծիքով մարդիկ չեն ծնվում չար կամ բարի այլ կյանքն է նրանց  դարձնում այդպիսին,դրա համար ես շատ կարևորում եմ մարդու մանկությունը որքան լուսավոր,հագեցած և բարի ե եղել այդ մանկությունը մարդն այնքան բարի և կարեկից է մեծանում:

Մարդն հասարակական էակ է դրա համար մարդու չարությունը և բարությունը պայմանավորված է հասարակությամբ:Մարդկանց շատ է անհանգստացնում այն հարցը, որ մարդ պետք է բարի լինի, բայց պատերազմները չեն պակասում:

Գեղեցիկը և տգեղը մարդկային էության մեջ



Մարդիկ շատ տարբեր են կան մարդիկ ովքեր գնահատում են միայն արտաքինը չտեսնելով ներքին աշխարհը,բայց կան մարդիկ ովքեր ավելի սթափ են նայում կյանքին:Իմ կարծիքով արտաքիննել մեծ նշանակություն ունի,  քանի որ առաջին հայացքից դու չես կարող մարդուն ներքինից ճանաչել:Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը հագուստով դիմավորում են խելքով ճանապարհում:Կնշանակի, որ մարդու մեջ եղած գեղեցիկի առաջին պատկերացումը տալիս է նրա արտաքինը:Սակայն արտաքին գեղեցկությունը ամբողջական չէ.իմ կարծիքով հնարավոր է մարդը արտաքինով շատ գեղեցիկ լինի, սակայն չլինի կարեկից,հանդուրժող ճշտաախոս, արդարամիտ, հավատարիմ:Այս բոլորը ստեղծում են մարդու գեղեցիկ ներաշխարհը:Եվ իմ կարծիքով այս հատկանիշները արտացոլվում են մարդու արարքների մեջ:

Արտաքինով տգեղ լինելը ամեն ինչ չի ասում մարդու մասին, մարդ կարող է ինչքան տգեղ լինել արտաքնապես այնքանել գեղեցիկ լինել ներքնապես:Ոչ արտաքին գեղեցկությունը և ոչ էլ տգեղությունը չափանիշ չեն մարդկային գեղեցկությունը գնահատելու համար: