четверг, 9 октября 2014 г.

«Ադամանդը»

Այս պատմվածքը կարդալով հասկացա, որ այս աշխարհում գոյություն ունեն շատ տարբեր մտածելակերպի տեր մարդիկ: Իմ կարծիքով այս պատմության մեջ երկուսն էլ  ունեին իրենց մեղքի բաժինը:Քասիմը այնքանով էր մեղավոր, որ այդ փողոցային ծագումով կնոջը այդքան արտոնություններ էր տվել,իսկ Մարիան չգնահատելով ամուսնու  համեստությունը հաճախ չարաշահում էր այն:Մարիան շատ գոռոզ և շահամոլ կին էր, նա մտածում էր միայն իր ադամանդների և հագուստների մասին, առհամարելով իր ամուսնու տանջանքները:Քասիմը համբերող էր, հանդուրժող, հանգիստ:Բայց ինչքան էլ համբերություն ունենար, մեկ է, մի օր նրա բաժակն էլ էր լցվելու: Եվ այդ օրը եկավ:Մարիան իր ադամանդներով հանդերց քանդեց իր ընտանիքը:Այս պատմվածքից կարելի է հետեվություն վերցնել, որ ամեն ոք պետք է իր ունեցածը գնահատի և երբեք աչք չդնի ուրիշի ունեցվածքին:

Комментариев нет:

Отправить комментарий