пятница, 8 мая 2015 г.

Աշխարհում անհետացող անտառները

Աշխարհում անհետացող անտառները շատ են, բայց ես, որպես Հաըաստանի քաղաքացի կխոսեմ Հայաստանի անտառների մասին:
Արդեն իսկ 1990_ականների սկզբի էներգետիկական ճգնաժամի տարիներից սկսվեց վնաս հասցվել անտառներին ու քաղաքների կանաչ տարածքներին:
 Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ մինչ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1992-1993 թթ. էներգետիկական ճգնաժամի պատճառած վնասը, Հայաստանի անտառներին ավելի մեծ վնաս հասցրեց արդեն ճգնաժամից հետո ձևավորված փայտանյութի շուկան:

Հայաստանի անտառները
ՀՀ-ում անտառները կազմում են տարածքի 12,7%-ը: Առավել անտառածածկ են ՀՀ հարավարևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներն են՝ արևելյան հաճարենու գերակշռությամբ: Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ անտառները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու մաքուր և խառը ծառուտները: Կաղնու մաքուր անտառները հիմնականում հարմարված են հարավային չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառնանտառները՝ արևմտյան և արևելյան լանջերին: Հյուսիսարևելյան մասի կաղնուտներում հիմնական անտառկազմող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները: Կաղնու առավել տիպիկ անտառները տարածված են Լոռու մարզում: ՀՀ հյուսիսային մարզերում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառների ոչ մեծ տեղամասեր: Ամենամեծը Գյուլագարակի սոճուտներն են և Շահալիի անտառատեղամասի սոճուտը: Հարավում անտառների համեմատաբար ընդարձակ տարածություններ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրացական կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, հանդիպում են նաև ալոճենի, հունական ընկուզենի, հոնի, մրտավարդ, արջընկույզ և այլն): Հարավի մյուս մարզերում պահպանվել են արևելյան կաղնու անտառների առանձին, փոքր կղզյակներ (Ապարանում, Բյուրականից վեր, Սևանի Արեգունի լճեզերքին, Վեդի գետի ավազանում, Վայքում): Հայկական լեռնաշխարհի այլ մասերում հատկապես անտառածածկ են Հայկական Տավրոսի, Ներքին Տավրոսի հարավային (առավել խոնավ) և Արևելապոնտական լեռների հարավային ու հարավարևելյան լանջերը (հիմնականում՝ կաղնի, խնկենի, գիհի):
Անցյալում Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ: Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ տնկված Սոսյաց անտառի մասին (մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կես): Երվանդ Դ արքան (մ. թ. ա. III դարի վերջ) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը: Խոսրով Բ թագավորի օրոք (332–338 թթ.) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու 
թռչուններով: Հայաստանի անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով: ՀՀ-ում անտառները գտնվում են հատուկ պահպանության տակ: 


Անտառների 
նշանակությունը
Անտառներն ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ նշանակություն: Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը,  մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա:
Ըստ նպատակային նշանակության՝ անտառները դասակարգվում են.
1. պաշտպանական (ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների, բարձր թեքության վրա գտնվող, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակայքի անտառները), 
2. հատուկ (բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված, քաղաքային ու քաղաքամերձ, ռեկրեացիոն-առողջարարական, գիտական արժեք ներկայացնող, սանիտարական գոտիները պահպանող անտառներ), 
3. արտադրական (բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառներ):
Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ: Անտառածածկ տարածքների ընդարձակման նպատակով կատարվում են արհեստական անտառատնկումներ: 
 Խոնավ արևադարձային անտառները երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են:











Комментариев нет:

Отправить комментарий