понедельник, 18 января 2016 г.

Գրիգոր Զոհրապ

«Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա.... ոչ թե հնին դառնալով, այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ.... Ժողովուրդն է միայն, որ կդարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա՝ իր կամքին, պետքին, զգացմունքներուն ու հաճույքին համեմատ»:                                                                                       Գրիգոր Զոհրապ





Մեծանուն Զոհրապը ծնվել է Կոստանդնուպոլսում, 1861թ.: Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ զարգացնելով ռեալիզմի ավանդները հայ գրականության մեջ: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով, հոգեբանական նրբին պատկերների, համեմատությունների և մակդիրների արտահայտչամիջոցներով:

Ահա եվ մի քանիսը, որոնք շատ եմ հավանել՝

«Զաբուղոն»

Զաբուղոնը մի սիրո մասին է: Մի երիտասարդ, ցնորված կողոպտիչ սիրահարվում է մի աղջկա ու գիշերները գալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկ ուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնել ոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որ աղջիկը դադարել էր սիրել այդ ցնորված երիտասարդին :Նրան բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչել բանտից ,սակայն սկզբում իր մոտ ոչինի չի ստացվում, բայց ի վերջո մի քանի տարվա փորձերից հետո հաջողվում է դուրս գալ : Դուրս գալուց անմիջապես հետո երիտասարդը վազում  է աղջկա տուն: Բայց տուն հասնելուն պես նա տեսնում է, որ աղջիկը միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել աղջկան ու նրա նոր սիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցում է, որ իր քաջությունը այլևս  ոչ ոքի անհրաժեշտ չէ: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամ իր սիրով իր մենակությունը չի ծածկվում: 

Ճիտին պարտքը»

«ճիտին պարտքը» նորավեպը մի մարդու մասին էր, ում կինը մահացել էր և իր երկու աղջիկները իր խնամակալության տակ էին: Նա էր պահում ընտանիքը: Սակայն իր գործերը դեպի վատն են ընթանում և նա որոշում է չասել իր աղջիկներին, որ չտխրեն, որ անհոգ լինեն: Իսկ ինքը կեղծ ժպիտ է հագնում աղջիկների մոտ, որ չկասկածեն իրավիճակի մասին: Ի վերջո նա չի կարողանում աշխատանք գտնել և չվարձատրվելով, աղջիկների քմահաճույքները ի վիճակի չլինելով կատարել, հասկանում է, որ չի կարող նայել նրանց աչքերի մեջ։ Մարդը ինքնասպան է  լինում:

Իմ  կարծիքով նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան շատ սխալ քայլի է դիմել, եթե նա չէր ցանկանում իջնել իր աղջիկների աչքից պետք է ավելի շատ հաճախականությամբ աշխատեր, կամ էլ դաստյարակեր այնպես, որ այդպիսի իրավիճակներում աղջիկները կարեկցող լինեին իրեն: Սակայն ի վերջո նա ընտրում է  և ամենահեշտ տարբերակը, կորցնում ամեն ինչ:
Նա ինքնասպան լինելով ավելի է կոտրում իր աղջիկներին, չէ որ նա տղամարդ է, նա պետք է տղամարդուն վայել պահեր իրեն և երբեք չհանձնվեր, չէ որ հույսը վերջում է մարում: Նա իր այդ արարքով ի ցուց դրեց բոլորին իր թուլությունը և իր երկու միայնակ աղջիկներին թողեց մեն-մենակ:




« Իր գործունեության ձևերեն այն, զոր ամենեն ավելի հրայրքով, հեշտանքով կկատարեր, գրականությունն էր: Կպաշտեր գրականությունը »,- Գ. Զոհրապի մասին ասել է Արշակ Չոպանյանը:

воскресенье, 13 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը մեր հասարակական, քաղաքական, գեղարվեստի հրապարակում սպասված, սպասվող մարդ էր, նա նա էր՝ ում մենք սպասում էինք, և նրա անժամանակ կորուստը իսկապես կորուստ էր մեր ազգային ու ողջ համախորհրդային հրապարակից:
Մուշեղ Գալշոյանը նույն ինքը Մուշեղ Մանուկյանը ծնվել է Հայաստանի Թալինի շրջանում (1933-1980) թթ:
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ:
Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Մարոթա սարը Սասնա լեռներից է, Սասնա յուրատեսակ խորհրդանիշը: Այդ ժողովածուի հերոսները ևս սասունցի փախստականներ են` հավատարիմ Սասնա ավանդներին, սովորություններին, բարոյականությանը: Նրանք որոշ կողմերով նման են էպոսի հերոսներին, նրանց նման     կապված են իրենց երկրին և նրանց նման մի քիչ ծուռ են, կարող են այնպիսի բաներ անել,  որոնք անսովոր են թվում, բայց իրականում ազնիվ և միամիտ մարդիկ են:
Գալշոյանը հրաշալի գիտեր Սասունի բարբառը, գաղթական սասունցիների հոգեբանությունը, երազանքները և իր պատմվածքներում ստեղծեց սասունցիների տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով բարբառի հնարավորությունները:
Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին: Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ:Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում:

Աղբյուրներ`http://www.findarmenia.com/arm/culture/literature/mushegh-galshoyan

 https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B7%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6








понедельник, 23 ноября 2015 г.

Առաջադրանք 1.

 Ընտրեք փոխկապակցված երկու մեծություններ: Դրանց կախվածությունը  արտահայտեք բանաձևի միջոցով: Մեծություններից մեկի տարբեր  արժեքների համար հաշվեք մյուս մեծության համապատասխան արժեքները:

y= 2x-1

X1 = 0                                     y1= -1
X2= 1                                      y2= 1

X3=-2                                      y3= -5

Առաջադրանք 2.

Ընտրեք Ֆունկցիա; Կոորդինակային հարթության վրա նշեք այդ ֆունկցիայի գրաֆիկին պատկանող տասը կետ: Գծեք ֆունկցիայի գրաֆիկը:

y = X2 


(0,0), (-1,1), (1,1), (4,16), (-4,16), (3,9), (-3,9), (-5, 25), (5,25),

(10,100), (-10,100):


Առաջադրանք 3



1.      1. D (f) = [-2, 10]- որոշման տիրույթ
      2. E (f) = [-3, 3]
      3. Մոնոտոն է
      4. [-2,1], [4,8]- նվազում է 
      5. [1,4], [8, 10]- աճում է 






среда, 4 ноября 2015 г.

Կյանքը հիասքանչ է....

Երբ ես մի օր աշխարհ եկա,
Ինձ այս կյանքում ո՞վ էր սպասում,
Ո՞վ էր արդյոք դիմավորում
Երբ լսեցի ընթերցասրահում կազմակերպվող հանդիպման մասին, կարդացի երիտասարդ ստեղծագործողի` Դավիթ Պողոսյանի մասին, հուզվեցի շատ. բոլոր ստեղծագործությունները, որ կարդացի, միայն ապրել ցանկացող, կյանքը սիրող մարդու մասին են: Մարդը ամեն իրավիճակում իրեն կարող է երջանիկ զգալ. այս էբանաստեղծի ասելիքը.
Ես ուզում եմ անվերջ ասել
Սիրո անուշ ու ջերմ խոսքեր:
Եվ ես, չգիտեմ` ճի՞շտ եմ արտահայտվում, թե՞ ոչ, բայց շատ եմ ցավում, որ կյանքը այդպես դաժան է գտնվել երիտասարդ ու տաղանդավոր մարդու հանդեպ: Մեր օրերում ապրում են տաղանդավոր մարդիկ, նրանք մեր ժամանակակիցն են, բայց նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք, գոնե ես շատ վատ գիտեմ: Դավիթ Պողոսյանի բանաստեղծությունների շունչը հուզիչ էր` լի երազանքներով, կարոտով ու անաղարտ սիրով: Եվ ես շատ լավ եմ զգում, երբ տեսնում եմ` մարդիկ գրում են այդպիսի բարի, հուզմունքով լի բանաստեղծություններ: Նրանք մեր ժամանակակիցն են, բայց նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք, գոնե ես շատ վատ գիտեմ: Դավիթ Պողոսյանի բանաստեղծությունների շունչը հուզիչ էր` լի երազանքներով,կարոտով ու անաղարտ սիրով: Եվ ես շատ լավ եմ զգում, երբ տեսնում եմ` մարդիկ գրում են այդպիսի բարի, հուզմունքով լի բանաստեղծություններ:
Ապրել ճիշտ նշանակում է սիրել, սիրվել , լինել անկեղծ, ցուցաբերել անսահման հոգատարություն դիմացինի հանդեպ, ունենալ հասարակության մեջ լիարժեք տեղ ...