Երբ ուզում եմ կտրվել առօրյայից, գնալ
երազանքների աշխարհ, կարդում եմ Վահան
Տերյան: Տերյանն այն բանաստեղծն է, ով ստիպեց, այո՛ ստիպեց
ինձ սիրել
աշունը, աշնան անձրևը, անձրևի ամեն մի կաթիլը, աշնան խաղաղությունը, հանգստությունը, տերևների շրշյունը, փողոցների ամայությունը, մի խոսքով` այն ամենը, ինչ կոչվում է աշուն: Տերյանն իմ «աշնան» բանաստեղծն է: Տերյանի բանաստեղծություններն ընթերցելիս հոգումս կարծես անդորր է իջնում, ու հասկանում եմ`
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Комментариев нет:
Отправить комментарий