вторник, 30 сентября 2014 г.

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

Դիտարկելով  այս վառելիքային  ռեսուրսները  կարող  եմ  ասել ,  որ  երեքի  դերն  էլ  մեծ  է  մեր  կյանքում :Օրինակ ՝ Նավթից ստանում  են  բոլոր տեսակի  տրանսպորտային  միջոցներին  անհրաժեշտ ՝ բենզին   ու  դիզելային  վառելիք : Իհարկե  մեծ  վնաս  է  հասցվում բնությանը, ՝ աղտուտվում  է  ջրային  շերտը   եթե  իհարկե  Նավթի  պաշարները  գտնվում  են  ծովի , օվկիանոսի հատակին : Եվ  նավթի  պաշարները  անսպառ  չեն ,  ուստի մի  օր  այն  ավարտվելու է ,  չհաշված  այն  քանակությունը  որը կառաջանա  հազարավոր  տարիների ընթացքում : Ընդանուր  առմամբ ի տարբերություն  Ածխի , Նավթի  արդյունահանումից  ավելի  շատ  վնաաս է հացվում  : Ածուխը որպես  օգտակար  հանածո ՝  ամենաէժանն ,  ամենատարածվածն և  շրջակա  միջավաիյրի  համար  ամենաանվտանգավորն  է : Նրա  վնասը   հիմնականում  կայանում  է  նրանում  որ  ածուխը  այրվելով  ախտոտում  է  մթնոլորտը  ուստի  վնաս  է հասցվում  նաև  բնությանը , ածխի  այվելու  հետևանքով  մթնոլորտում  ավելանում է  Ածխածնի  քանակությունը  ու  նպաստում  է  կլիմայի  գլոբալ  տաքացմանը և   Ջերմոցային  էֆեկտի  ուժեղացմանը : Իսկ  բնական  գազը   հանածո  վառելիքներից  ամենամաքուր  այրվողն  է  ու  ամենահարմարն  է   օգտագործելու  համար : Սկել  է մեծ  տեմպերով  տարածվել   բնական  գազը  որպես  ավտոմեքենաների  համար  վառելիք,  իր  Էժան  և էկոլոգիապես համեմատաբար   ավելի  մաքուր  լինելու  պատճառով : Բնական   գազի  այրման հետևանքով առաջանում  է  ածխաթթու  գազ  և   ջրային  գոլորշի , ընդորում  ավելի  քիչ  քան  նավթի, ՝ բեզինի  այրման հետևանքով : Այս  ամենից  հետևություններ  անելիս  կարող  ենք  ասել , որ  այս  բոլոր  3 հանածոներն իրենց  արդյունահանումից  ու  օգտագործումից թողնում  են   վնասներ ՝  մթնոլորտի , բնության , էկոհամակարգերի  և  այլ   ոլորտների  վրա որն  ավելի   քիչ ,  որն  էլ  համեմատաբար  ավելի  շատ :

Комментариев нет:

Отправить комментарий