понедельник, 29 сентября 2014 г.

Բնական թվեր

Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր: Բնական թվերը այն թվերն են որոնցով կարելի է հաշվել:Բնական թվերի  բազմությունը նշանակվում է N տառով:Բնական թվերը անվերջ են: Բնական թվերը լինում են կետ,զույգ,կատարյալ,պարզ:Բնական թվերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ և բարդ; Պարզ թվերը այն թվերն են որոնք բաժանվում են իրենց թվի և մեկի վրա:
Կան բնական թվերի սահմանման երկու մոտեցում, ըստ որոնց բնական են համարվում այն թվերը, որոնք օգտագործվում են՝
առարկաների թվարկման (համարակալման) համար՝ առաջին առարկա, երկրորդ առարկա, երրորդ առարկա և այլն:
Առարկաների քանակի նշելու համար՝ չկան առարկաներ, մեկ առարկա, երկու առարկա և այլն:
Բնական թվերի բազմության մեջ գործողություններից երկուսի` գումարման և բազմապատկման արդյունքում ստացվում են նույն բազմությանը պատկանող թվեր։Ի տարբերություն այդ երկու գործողությունների, հանման և բաժանման գործողությունները միշտ չէ, որ պատասխաններ ունեն բնական թվերի բազմության մեջ։

Բնական թվերի բազմությունը անվերջ է, քանի որ կգտնվի ցանկացած բնական թվից մեծ այլ, օրինակ՝ մեկով ավելի բնական թիվ։

Комментариев нет:

Отправить комментарий