Անկեղծ ասած,երբեք ազգագրական պարերի սիրահար չեմ եղել, բայց մեր կրթահամալիր տեղափոխվելուց անմիջապես հետո՝ սկսեցի սիրել, իսկ արդեն այս տարի, կարող եմ հանգիստ ասել, որ պարով եմ ապրում: Սեպտեմբերն էր, երբ ծանոթացանք Սեփան Թորոյանի հետ, ով շատ շուտ դարձավ այն մարդն, ով օգնեց սիրել ազգային պարը: Որորշ ժամանակ անց դարձանք «Կայծեր» պարային ակումբ: