Բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո է գտնվում Մրգավան գյուղը՝ Որևան քաղաքից հարավ-արևմուտք 25 կմ հեռավորության վրա:
Գյուղի բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջար-բոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:
Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների և հնավայրերի:
Շեն ու մեծ գյուղ է Մրգավանը, փողոցները լայն են, ուղիղ ու բարեկարգ, տները քարե, բարետես: Գյուղի մեջ հուշարձան աղբյուր կա՝ բազալտից:
Գյուղը ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1833թ. Մուխսի Բադալի և Վարդանի կողմից: Եկեղեցին գործել է մինչև 1919թ.: Ըստ ավանդույթի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցել է բարերար Անդրեաս Սարգսյանը (վաճառական) մոտավորապես 1901-1908թթ., շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը:Եկեղեցու կառուցման ժամանակ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց քար են բերում, դնում եկեղեցու հիմքում: Ակոռի գյուղը Սուրբ Հակոբ եկեղեցու հեռավորությունը մինչև Արաքս գետը նույնն էր, ինչ-որ Մրգավան գյուղինը:
Ամեն մարդու ծննդավայրը իր բնաշխարհով, մարդկանցով, ապրելակերպով նրա համար թանկ է ու անգնահատելի, ուստի յուրաքանչյուրը պետք է իմանա իր կենսագրությունը, տոհմածառը, ծննդավայրի պատմությունը, որը հիմք է տալիս սիրելու իր երկիրը, հայրենիքը և աշխարհը: Ով սիրում է իր հայրենիքը, չի կարող այն թողնել ու գնալ օտար երկրներ՝ փնտրելու այնտեղ <<դրախտային>> կյանք: Բայց արտագաղթը փաստ է: