суббота, 28 февраля 2015 г.

<< Հառաչանք>> վերլուծություն

Թումանյանի որոշ պոեմներ ունեն սոցիալական ուղղվածություն` դրանցից մեկը  Հառաչանքն է:<<Հարաչանք >>պոեմը Թումանյանը սկսել է գրել 1980 թ.: Պոեմի նյութը 1890-ական թվականների երկրորդ կեսին Դսեղի շրջակայքում երևան եկած <<ղաչաղներ>> Չոփուռի տղանների պատմությունն է: Այդ մասին ունենք բանաստեղծի գրավոր վկայությունը`<< Իմ մի քանի գրվածքների բացատրությունը>>գրության մեջ.<< Ղոխնանց պապին, մեր գյուղը,Զոփուռի տղերքը և <<Հառաչանք>> պոեմը>>:Պոեմի նախնական վերնագիրը եղել է <<Ծեր այգեպանի պատմությունը>>,ինչպես երևում է 1890թ. Ան Աբովյանին գրած նամակից: Ծեր այգեպանը բանաստեղծի հիշած Ղոխնանց  պապն է, որը Լոռու ձորում իր բանջարանոցն է ունեցել:Թումանյանը դեռևս Ներսիսյան դպրոցի աշակերտ, նրանից լսել է մի շարք պատմություններ:
Պոեմի ձեռագիրը 1909թ.բանաստեղծի ձերբակալության ժամանակ, ուրիշ ձեռագրերի հետ գրավվել է ժանդարմական  վարչության կողմից և անվերադարձ կորել:
Հառաչանքը ունի նախերգանք, որը հետագայում Թումանյանը  առանձնացրել դարձրել է առանձին բանաստեղծություն: Հառաչանքը ունի սյուժե, հառաչանք պոեմի գլխավոր հերոսը  ծերունին է, որին այցելության է եկել երիտասարդը, և ծերունու հետ կապված ամբողջ պատմությունը մենք իմանում ենք երիտասարդի և ծերունու զրույցից: Ծերունին ներկայացված  է էպիկական գծերով, խոժոռ դեմքով սկզբունքային մի մարդ, որը և հարցնում է երիտասարդին և ինքնել պատմում է իր պատմությունը:
 Ծերունին պատմում է մի պատմություն,որի ընթացքում  իր և երիտասարդի զրույցում բացահայտվում է  նաև հայ գյուղի սոցիալական ծանր վիճակը: Այս պոեմի հիմքում ընկած է Չոբան Չատիի  պատմությունը, որը պատահականորեն հակասության մեջ է ընկնում գյուղի  Թավադի հետ և այդ պատմությունը այնպիսի թափ է ստանում, որ Չատիին աքսորում են Սիբիր: Իրականում Չատին շատ լուրջ բան էլ չէր արել, նրա արածը հետևյալն էր.
Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.
Չատին էլ կուլ չի գընաց թավադին.

— Թող գա մի տեսնենք—էդ ո՞վ է տեսել։


   Աղաչանք արի, պաղատանք արի.

— Ա՛յ տղա, ասի, ետ քա՛շվի, հեռի՛,

Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին...
Բայց ի՞նչ հասկացնես բըռի չոբանին։
Փաստորեն Չատինել կանգել և Թավադի մասին ինչ մտածել ուղիղ  ասել է: Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ, դե մարդիկ երբ, որ կռիվ են անում մեջտեղ փլավ չեն իրար բաժանում:
 Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,

Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,

Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու,

Որ էլ չըտեսնես արևը Լոռու։
Եվ Չատիին տանում են փաստորեն  Սիբիր:Ընդ որում Չատիի պատմությունը միակը չէ, և ծերունին իր էպիկական խոսքով,  ժողովրդի իմաստությամբ  հագեցած իր կենսափիլիսոփայությամբ հաստատում է այն իրավիճակը, որ հայ գյուղում շատ բան չի փոխվել դեպի քաղաքկիրթ աշխարհը:
Այսինքն ամբողջ պոեմի իմաստն այն է, որ չոբան Չատիի օրինակով ծերունին ընդանրացնում է  հայ գյուղացու ծանր իրավիճակը:

 Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան։

Քանի՜-քանի մարդ կորավ իր տանից,

Քանի՜-քանի մարդ դառավ մարդասպան...

 Այսինքն գյուղացիներն տեսնելով, որ օրենք չի գործում դիմում են հրացանին,այսինքն  որոշում են ուղղակի լեռները գնալ  և այդ ձեվով են իրենց ըմբոստությունը արտահայտում: Եվ այսպես է ասում.
   Մինը իր կամքին՝ ինչ ասես անի,

Մյուսը խոսելու իրավունք չունի.

Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,

Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...


   Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,
Էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.
Նըրա արինը կարմի՞ր է մերից,

Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից։


   Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,

Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ...

Է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ...
Ղաչաղը այն մարդիկ էին, ովքեր բողոքելով գնում էին և լեռներն էին քշում: Այսինքն ըստ էության նրանք տիրող կարգերի դեմ ապստամբում էին և դառնում էին հալածական,անգամ եթե իրենք արդարացի էին:Ըստ էության Թումանյանը այս պոեմով ցույց է տալիս, որ հայ գյուղի վիճակը շատ ծանր է և այդ ամբողջ կարծիքը Թումանյանը արտահայտում է պոեմի վերջին մասում, որը ունի վերջերգ խորագիրը, այսինքն նախերգանքը եթե սկսվեց Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով, այսինքն ետ ամբողջ Լոռվա կուսական բնությունը, այդ հարուստ բնաշխարհը կարծես հակասության մեջ է նույն պոեմի վերջերգի հետ: Նման Ակսել Բակունցի <<Մթնաձորին>>, որտեղ հրաշալի գեղեցիկ բնություն է, բայց մարդիկ ուղղակի իրար կոկորդ են կրծում, անարդարություն է տիրում: Եվ ընդանրացնում է`
Թերևս և քեզ յուր աղքատ դափում

Ներկայանում է մռայլ ծերունին,

Գուցե մի րոպե նաև քո հոգում

Նրա խոսքերը արձագանք տվին.



Գուցե ծերունու երգը ցավալի

Տրտմություն ազդեց նաև քո սրտին,
Բայց այդ դեռ այն չէ, որ այսքան տարի
Տանջեց այցելու երիտասարդին...
 Թումանյանի ամբողջ քնարերգության մեջ սոցիալական խնդիրը շատ լուրջ էր արտահայտվում, կարմիր թելի նման իր ամբողջ պոեզիայի մեջ այդ լարը ձգվում էր, սկսած առաջին շրջանի ստեղծագործություններից մինչև անգամ իր քառյակներ: Գութանի երգով սկսվեց այդ խնդիրը և հետագայում նա անդրադարձավ նաև պոեմներում և գյուղի իրավիճակին և նաև սոցիալական խնդրին:

Комментариев нет:

Отправить комментарий